Facebook   Twitter
 
«Ժողովուրդ». Առաջին 5 պաշտոնյաների թվում Կարեն Կարապետյանը չի լինելու

«Ժողովուրդ». Առաջին 5 պաշտոնյաների թվում Կարեն Կարապետյանը չի լինելու

14 Մարտի 2018 - 08:59
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում իշխանական հիերարխիան՝ ըստ ավագության պետական բարձրաստիճան պաշտոնների, ուշագրավ դասավորվածություն է ունենալու:
Չնայած պետական կառավարման ողջ լծակները կենտրոնացված են ՀՀ վարչապետի ձեռքում, եւ ըստ էության վարչապետն է լինելու պետության իրական ղեկավարը, սակայն «Պետական արարողակարգի մասին» օրենքի նախագծի համաձայն` նա լինելու է երկրի երկրորդ պաշտոնյան:

Առաջին պաշտոնյան համարվում է ՀՀ նախագահը, որը չնայած խիստ սահմանափակ, սիմվոլիկ լիազորություններին` նոր Սահմանադրության համաձայն` պետության գլուխն է համարվում:

Չի բացառվում, որ առաջիկայում ականատես լինենք մի իրողության, երբ Արմեն Սարգսյանը չմասնակցի տարբեր պաշտոնական միջոցառումների, որպեսզի վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո Սերժ Սարգսյանը լինի «առաջին ջութակը»: Մանավանդ օրինագծում հետաքրքիր նրբություն կա. «Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցերի ժամանակ Հանրապետության նախագահը մասնակցում է միայն իր անունից տրվող ընդունելություններին»:

Ի դեպ, չնայած նախագահն է ստորագրելու միջազգային պայմանագրերը, սակայն օրինագծով նախատեսված է, որ այդ արարողությունը տեղի է ունենալու վարչապետի ներկայությամբ. այսինքն՝ Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ, վերահսկելու է պետության գլխին:

Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանին, որը շուտով զբաղեցնելու է առաջին փոխվարչապետի պաշտոնը, ապա նա երրորդ պլան է մղվելու. «Ժողովուրդ» օրաթերթը նախագծից պարզեց, որ ըստ արարողակարգի` առաջին փոխվարչապետը միայն վեցերորդ պաշտոնյան է լինելու` հաջորդելով ոչ միայն ՍԴ նախագահին, այլեւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահին: Ստացվում է՝ պետության համար կարեւորություն ներկայացնող եւ արարողակարգային համարվող առաջին հինգ պաշտոնյաների թվում Կարեն Կարապետյանը չի լինելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Թոխմախի Մհերի «քայլը». Նա աջակցել է Ալեն Սիմոնյանին. «Ժամանակ»
14 Դեկտեմբերի 2018 - 09:53
«Ժամանակ» թերթը գրում է.
Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Ռուբիկ Մխիթարյանին ճնշե՞լ են, թե՞ ոչ. «Ժողովուրդ»
14 Դեկտեմբերի 2018 - 09:51
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը դատական համակարգում դարձել է ներքին տարաձայնության առիթ:
Մարզպետները կշարունակեն պաշտոնավարել. «Փաստ»
14 Դեկտեմբերի 2018 - 09:30
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Հայոց աշխարհ». Տասը ամսում երկրից դուրս է եկել շուրջ 1 մլրդ դոլար
14 Դեկտեմբերի 2018 - 09:21
«Հայոց աշխարհ» թերթը գրում է.
«Հրապարակ». Նոր կառավարությունը կունենա մեկ փոխվարչապետ
14 Դեկտեմբերի 2018 - 09:12
«Հրապարակ» թերթը գրում է.
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1434
 
Լրահոս`