Facebook   Twitter
 
«Ժամանակ». Ռուսները դժգոհ են, հայերը կարող էին շշպռել, բայց չեն արել. մանրամասներ փակ նիստից

«Ժամանակ». Ռուսները դժգոհ են, հայերը կարող էին շշպռել, բայց չեն արել. մանրամասներ փակ նիստից

14 Մարտի 2018 - 09:26
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանի շենքում տեղի է ունեցել Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնային խորհրդի Միջազգային գործերի կոմիտեի համատեղ նիստը: Նիստը ընթացել է փակ ռեժիմով: Թե ինչու փակ, անհայտ է:
Դատելով պաշտոնական հաղորդագրությունից, նիստի ժամանակ քննարկվել է հայ-ռուսական հարաբերությունների սերտացման, ԵՏՄ շրջանակներում ապրանքաշրջանառության մեծացման, ներդրումների խրախուսման, Վերին Լարսի անցակետին այլընտրանքային ճանապարհների բացման անhրաժեշտության եւ նման այլ հարցեր: Թե ինչ գաղտնի բան կա օրակարգում կամ հնչած ելույթներում, առաջին հայացքից, դժվար է հասկանալ:

Բայց պարզվում է, որ նիստը իսկապես իմաստ ուներ անցկացնել գաղտնիության պայմաններում: Չգիտես` ինչ պատճառներով, նիստը սկսվել է խորհրդարանի 334 դահլիճում, իսկ հետո տեղափոխվել Ոսկեզօծ դահլիճ: Ըստ հայ պատգամավորների` ռուսաստանցի հյուրերը բողոքել են, որ իրար մեջքով նստելը այնքան էլ հարմար չէ եւ ուզում են, որ կլոր սեղան լինի, որպեսզի բոլորը տեսնեն բոլորին, պարզ կարողանան զգալ ընդհանուր տրամադրությունը: Ընդունող կողմն էլ անմիջապես բավարարել է նրանց ցանկությունը:

Նիստի մասնակից մեր զրուցակիցները պնդում են, որ նիստի ընթացքում ռուսական կողմը անընդհատ կարեւորել է արտաքին քաղաքականության հարցերում միասնական դիրքորոշման որդեգրման անհրաժեշտությունը: Պարզ ասած` ինչ դիրքորոշում, որ ունի Ռուսաստանը, Հայաստանը պետք է մեխանիկորեն հետեւի դրան: Իսկ ավելի կոնկրետ՝ Ռուսաստանում այսօր ոչ թե օրեցօր, այլ ժամ առ ժամ մեծանում է հակաամերիկյան հիստերիան: Միացյալ Նահանգները տնտեսական պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի նկատմամբ, իսկ Ռուսաստանը դրան հակադրում է հակաամերիկանիզմը: Ռուս պատգամավորների ասածն այն է եղել, որ ԱՄՆ-ի դեմ մենք պետք է հանդես գանք մեկ ընդհանուր եւ միասնական ճակատով:

Ռուսաստանցի պատգամավորների տրամաբանությունը հետեւյալն է. եթե Հայաստանը եւ Ռուսաստանը դաշնակիցներ են, իսկ ԱՄՆ-ը Ռուսաստանի թշնամին է, ապա պետք է, որ Հայաստանը եւս ԱՄՆ-ին վերաբերվի որպես թշնամի երկրի:

Նիստի մասնակից հայ պատգամավորներից որոշները ձայնակցել են ռուս կոլեգաներին, որոշներն էլ ուղղակի չեն հակադարձել նրանց, չցանկանալով փչացնել հայ-ռուսական դարավոր բարեկամության ընդհանուր ֆոնը:

Մինչդեռ, հայ պատգամավորներն արդեն մասնավոր զրույցների ժամանակ բողոքում էին, թե ինչու այդ նույն Ռուսաստանը չի առաջնորդվում նույն դաշնակցային սկզբունքով, եւ ոչ միայն՝ Հայաստանի թշնամի Ադրբեջանին չի համարում իրեն թշնամի երկիր, այլ ճանաչում է ռազմավարական գործընկեր եւ զինում է ամենաժամանակակից զինատեսակներով:

Իհարկե, հայ պատգամավորները այս հանդիպման ժամանակ բարձրացրել են Ռուսաստանի կողմից զենքի մատակարարման հարցը: Ուղղակի դա արվում է շատ մեղմ, այնպես որ, հանկարծ ռուսները դա չընկալեն որպես մեղադրանք, այլ որպես անհանգստություն, որպես արարողակարգային մի նախադասություն, որը պետք է հնչեցվի հավուր պատշաճի:

Ռուսները դրա պատասխանն էլ ունեն, նրանք միշտ եւ այս անգամ եւս ասել են, թե բա հանգիստ եղեք, մենք կողմ ենք խնդրի խաղաղ կարգավորմանը, ինչը նշանակում է, որ զենք է, վաճառում ենք, Ադրբեջանն էլ գնում է, բայց հաստատ այդ զենքը չի օգտագործելու, որովհետեւ մենք պատերազմին դեմ ենք: Թե ինչ արժեք ունեն նման հավաստիացումները, հայ հասարակությունը, ամենայն մանրամասնությամբ, տեսավ 2016թ. Ապրիլյան պատերազմի ժամանակ:

Ինչ վերաբերում է հակաամերիկանիզմին: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մեծ թվով պատգամավորներ կան, ովքեր Միացյալ Նահանգների ջերմ երկրպագուներ են: Նրանք Նահանգների երկրպագուներ են լայն սպեկտրով՝սկսած քաղաքական, տնտեսական, այնպես էլ սեփական ապագան այդ երկրի հետ կապելու առումով: Նրանք իհարկե կարող են շատ հանգիստ պատասխանել ռուսաստանցի պատգամավորներին, բայց դրա համար չունեն բավարար ինքնուրույնություն: Պաշտոնական քաղաքականությունը ստիպում է նման իրավիճակներում լսել ու լռել: Դե մեծ երկրի պատգամավորներ են, կգան, կխոսեն, կգնան, նրանց շշպռելուց, միեւնույն է, ոչ մի օգուտ չկա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Նախօրեին կայացած բանավեճում հնարավոր չէ դատել, թե որ ուժը հաղթեց
07 Դեկտեմբերի 2018 - 10:04
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին Հանրային հեռուստաընկերության եթերով տեղի ունեցավ մեծ, սկզբունքորեն կարելի է ասել՝ ամփոփիչ հեռուստաբանավեճ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջին դեմքերի միջև:
«Ժողովուրդ». Հայաստանից մեծ քանակությամբ կապիտալ է դուրս գալիս
07 Դեկտեմբերի 2018 - 09:56
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կտրուկ ավելացել է Հայաստանից գումարի արտահոսքը: «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ միայն հոկտեմբերին ՀՀ-ից գումարի արտահոսքը կազմել է 121 մլն 461 հազար դոլար: Իսկ, ընդհանրապես, այս տարվա տասը ամիսների ընթացքում ՀՀ-ից դուրս է բերվել 951 մլն 38 հազար դոլար:
«Իրատես». Վերջին շաբաթն առատ էր թիրախավորված քրգործեր հարուցելու տոտալ «ջանքերով». Ովքեր են եղել թիրախում
07 Դեկտեմբերի 2018 - 09:14
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե քարոզարշավի վերջին շաբաթն անչափ առատ է եղել իշխանությունների կողմից թիրախավորված քրեական գործեր հարուցելու տոտալ «ջանքերով»։
«Հրապարակ». Սոնա Ղազարյանը «Իմ քայլի» ցուցակում անցողիկ տեղը վաստակել է արտասվելու շնորհիվ
07 Դեկտեմբերի 2018 - 08:48
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ որոշ մարդիկ դաժան «քննության» են ենթարկվել «Իմ քայլը» դաշինքի ընտրացուցակում հայտնվելու համար, ապագա պատգամավորացուներից Սոնա Ղազարյանն այդ ցուցակում իր անցողիկ տեղը վաստակել է արտասվելու շնորհիվ։
«Իրատես». ԲՀԿ-ն քարոզարշավին դպրոցականների է տարել
07 Դեկտեմբերի 2018 - 08:40
«Իրատես» թերթը գրում է. «Մարտունիում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավ է իրականացրել «դրսի ուժերի» ակտիվ մասնակցությամբ:
«Փաստ». Երեւանի նոր փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի ունեցվածքը
07 Դեկտեմբերի 2018 - 08:27
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
«168 ժամ». Կներխուժե՞ն ՀՀԿ շտաբներ
06 Դեկտեմբերի 2018 - 09:39
«168 ժամ» թերթը գրում է.
Վարկանիշի կտրուկ անկում. Ռեյտինգայիններին խանգարում է ԲՀԿ-ից առաջադրված լինելը. «Ժամանակ»
06 Դեկտեմբերի 2018 - 08:52
«Ժամանակ» թերթը գրում է. «Եթե 2017թ. և դրան նախորդած ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ից առաջադրված լինելը թեկնածուներին հավելյալ ձայներ էր ապահովում, հիմա հակառակը՝ այդ հանգամանքը խանգարող դեր է կատարում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1429
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Քվեարկության նախնական արդյունքները ժամը 02:06-ի դրությամբ
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
 
 
Քվեարկության նախնական արդյունքները ժամը 01։52-ի դրությամբ
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018