Facebook   Twitter
 
Հրազդանում մեկ գիշերվա մեջ թալանել են մի քանի Opel-ներ՝ տանելով գազաբալոնները. բնակիչները հուսով են, որ ի վերջո գողերը կհայտնաբերվեն

Հրազդանում մեկ գիշերվա մեջ թալանել են մի քանի Opel-ներ՝ տանելով գազաբալոնները. բնակիչները հուսով են, որ ի վերջո գողերը կհայտնաբերվեն

14 Մարտի 2018 - 09:31
Վերջին ամիսներին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում չեն դադարում գիշերային գողությունները:
Մարտի 9-ին Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 80 շենքի բնակիչ, 42-ամյա Հարություն Հարությունյանը ահազանգել է Ոստիկանություն և հայտնել, որ մարտի 8-ի ժամը 20:00-ից մինչև մարտի 9-ի 09:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը ամ անձինք իրեն պատկանող Opel մակնիշի 35 FՍ 193 համարանիշի ավտոմեքենայի ձախ դռան եռանկյունաձև ապակին կոտրելու և բեռնախցիկը բացելու միջոցով գողացել են գազաբալոնը:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նույն օրը Հրազդան քաղաքի նույն թաղամասում նույն եղանակով կոտրել են 30-ամյա Արայիկ Նազարեթյանին պատկանող Opel մակնիշի 18 AR 818 համարանիշի ավտոմեքենան և գողացել գազաբալոնը:

Նույն օրը նույն թաղամասի բնակիչ, 59-ամյա Արարատ Սահակյանին պատկանող Opel մակնիշի 35 AO 414 համարանիշի ավտոմեքենայից գողացել են գազաբալոնը:

Նույն թաղամասի բնակիչ, 33-ամյա Գալուստ Գալստյանին պատկանող Opel մակնիշի 35 CF 420 համարանիշի ավտոմեքենայի ձախ դռան եռանկյունաձև ապակին կոտրելու միջոցով փորձել են գողանալ գազաբալոնը, սակայն իրենց կամքից անկախ, հանցագործությունը ավարտին չեն հասցրել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված փաստերով Ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ահազանգած հրազդանցիներն ասում էին. «Ամեն առավոտ արթնանալիս, մտածում ենք, որ հեսա մեր ավտոներն էլ են թալանելու: Բազմաթիվ ավտոմեքենաների թալանման դեպքեր են տեղի ունեցել ու միայն լսում ենք թալանի մասին, բայց բռնվողների մասին բան չենք իմանում, չնայած, եթե Հրազդանի ոստիկանները բռնեին՝ հաստատ կիմացվեր: Հո ասեղ չի, գցեն դեզի մեջ ու ման գան»:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հանրահավաք Արմավիրում. պահանջում են քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հրաժարականը (ուղիղ)
18 Հունիսի 2018 - 20:55
Արմավիր քաղաքում այսօր՝ հունիսի 18-ին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հրաժարականի պահանջով հանրահավաք է անցկացվել:
Մանվել Գրիգորյանի ամառանոցում նաեւ քարայծեր են պահվում (Տեսանյութ)
18 Հունիսի 2018 - 20:52
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին պատկանող ամառանոցում նաեւ քարայծներ են պահվում։ Նրանց ֆիքսել է Econews.am-ի տեսախցիկը։ Ամառանոցում նաեւ այլ կենդանիներ կան։
Ժիրայր Պողոսյանը նշանակվել է ՊՆ առաջին բանակային կորպուսի հրամանատար
18 Հունիսի 2018 - 20:47
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արարատ Մելքումյանն ազատվել է պաշտպանության նախարարության առաջին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:
Նախարարն ընդունել է նոր գլխավոր արյունաբանին. քննարկվել է մանկական ուռուցքաբանության դեղերի հարցը
18 Հունիսի 2018 - 20:44
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է ԱՆ նոր գլխավոր արյունաբան Սամվել Դանիելյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա անելիքները, շեշտվել է արյունաբանության ոլորտի օպտիմալացման անհրաժեշտությունը:
Իոսիֆ Կոբզոնը հոսպիտալացվել է
18 Հունիսի 2018 - 20:41
Իոսիֆ Կոբզոնի ներկայացուցիչը «Հինգերորդ ալիքին» հաղորդել է, որ երգիչը հոսպիտալացվել է: Այս պահին արտիստը գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում:
14-ամյա երեխային դեռ չեն գտել. սպանության հոդվածով քրգործ է հարուցվել
18 Հունիսի 2018 - 20:32
Հունիսի 8-ից անհետ կորած համարվող 14-ամյա Հայկ Հարությունյանը չի հայտնաբերվել: Քրեական գործ է հարուցվել սպանության հոդվածով:
«Մանվելը գրուզավիկներով պատերազմի դաշտից եղած-չեղածը տարել լցրել է Արա Լեռում իր դաչան». կինն ահազանգում է (Տեսանյութ)
18 Հունիսի 2018 - 20:20
Օգտատարերից մեկն ահազանգային տեսանյութ է հրապարակել, որում նշում է, որ Մանվել Գրիգորյանը պատերազմի դաշտից բեռնատարերով իրեր է տարել ցրել Արա լեռում գտնվող իր ամառանոցը:
Մյասնիկյան պողոտայում ավտոմեքենա է այրվում (Տեսանյութ)
18 Հունիսի 2018 - 20:15
Երևանի կենդանաբանական այգու ճանապարհին՝ Մյասնիկյան պողոտայում «Opel» ավտոմեքենա է այրվել։ Դեպքի վայր մեկնած հրշեջները հաշված րոպեների ընթացքում մարել են հրդեհը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 11937
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
Իոսիֆ Կոբզոնը հոսպիտալացվել է
Մշակույթ, Հասարակություն
 
 
 
 
 
 
 
Դոլարն ու եվրոն աննշան թուլացել են
Տնտեսություն, Հասարակություն