Facebook   Twitter
 
«ՀԺ». ՀՀ սահմանամերձ գյուղերում ոսկի փնտրող «Պոլիմետալ»-ն անդրդվելի է. անտառներ կոչնչացվեն

«ՀԺ». ՀՀ սահմանամերձ գյուղերում ոսկի փնտրող «Պոլիմետալ»-ն անդրդվելի է. անտառներ կոչնչացվեն

14 Մարտի 2018 - 09:52
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Տավուշի եւ Լոռու մարզերում ոսկի եւ այլ թանկարժեք մետաղներ որոնելու մտադրություն ունեցող «Պոլիմետալ Արմենիա» ընկերությունը հիմք չի տեսնում ուսումնասիրություններից եւ հետագայում հանքեր շահագործելու մտքից հրաժարվելու համար: Այս մասին ընկերության հանրային կապերի պատասխանատու Վահրամ Ավագյանն ասաց «ՀԺ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան:
«Պոլիմետալ Արմենիա» ընկերությունը պատրաստվում է ոսկի, արծաթ, պղինձ եւ այլ թանկարժեք մետաղներ գտնելու նպատակով հետազոտություն իրականացնել ՀՀ Լոռու մարզի Ալավերդի եւ Շնող, Տավուշի մարզի Կողբ եւ Նոյեմբերյան համայնքների վարչական սահմաններում գտնվող տարածքներում:

Երեկ Change.org կայքում ստորագրահավաք է սկսվել ընդդեմ այդ ուսումնասիրությունների. «Մենք՝ նոյեմբերյանցիներս, դեմ ենք հանքարդյունաբերությանը մեր համայնքի տարածքում, քանի որ համայնքի ապագան տեսնում ենք էկոտուրիզմի զարգացման մեջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Ժողովուրդ». ՏՄՊՊՀ-ն սկսել է աշխատել. գերիշխող դիրք ունեցողները զիջում են իրենց դիրքերը
19 Դեկտեմբերի 2018 - 10:05
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո սկսել է աշխատել նաև ՏՄՊՊՀ-ն: Պետական կառույցը, որին մշտապես մեղադրել են մենաշնորհների դեմ չպայքարելու, այլ, ընդհակառակը, նրանց հովանավորելու մեջ, այս տարվա ընթացքում լուրջ արդյունքներ է արձանագրել:
«Ժամանակ». Քվեարկությունների նոր կարգ է լինելու ԱԺ-ում. քվեարկություններից բացակա պատգամավորները կզրկվեն մանդատից
19 Դեկտեմբերի 2018 - 09:42
«Ժամանակ» թերթը գրում է. «Նոր խորհրդարանում օրենքների նախագծերի քվեարկությունը կանցկացվի հարցի քննարկումից անմիջապես հետո:
«Փաստ». Ի՞նչ է հայտարարագրել նախագահ Արմեն Սարգսյանի օգնականը
19 Դեկտեմբերի 2018 - 09:41
«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Լիլիթ Երեմյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
«Հրապարակ». Արդեն ուրվագծվում են Արցախում նախագահական ընտրությունների 3 գլխավոր հավակնորդները
19 Դեկտեմբերի 2018 - 09:13
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն ուրվագծվում են Արցախում 2020-ին տեղի ունենալիք նախագահական ընտրությունների գլխավոր հավակնորդները: Ամենից շուտ պայքարի մեջ մտավ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, ով հատկապես վերջին շրջանում ակտիվ է՝ ֆեյսբուքյան գրառումներ է անում, Արցախում եւ ՀՀ-ում հանդիպումների շարք է սկսել:
«Ժողովուրդ». Ծառերի նախատոնական սպա՞նդ. ինչ է կատարվել Վարդենիսում
19 Դեկտեմբերի 2018 - 09:12
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գեղարքունիքի մարզում ամանորյա տոներին ընդառաջ փշատերեւ ծառեր են կտրվել: Դեկտեմբերի 11-ին «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցները Վարդենիսից դուրս եկող` դեպի Երեւան տանող ճանապարհին գտնվող անտառածածկ տարածքում արձանագրել են բնական եղեւնու կոտրված ու թափված ճյուղեր:
«Փաստ». Ավինյանն անկեղծ է, բայց ոչ մինչեւ վերջ. Ինչ է լինելու «Իմ քայլի» ներսում
19 Դեկտեմբերի 2018 - 09:10
«Փաստ» օրաթերթը գրում է. «88 հոգանոց ֆրակցիայում, որտեղ ներառված են տարբեր քաղաքական հայացքների տեր մարդիկ, չեն կարող չլինել որոշակի բախումներ, քննարկումներ, քննադատություն իրար նկատմամբ, եւ կարծում եմ՝ իրական ընդդիմության խնդիր մենք չենք ունենալու, որովհետեւ «Իմ քայլը» դաշինքի ներսում նմանատիպ քննադատություն լինելու է»,– նախօրեին նման միտք է հայտնել փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:
«Ժամանակ». Ծառուկյանն աշխատանքից հեռացրել է Իվետա Տոնոյանին
19 Դեկտեմբերի 2018 - 09:08
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը աշխատանքից հեռացրել է իր մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանին՝ նրան հեռացնելով նաեւ «Կենտրոն» հեռուստաընկերությունից:
«Ժողովուրդ». Հանձնե´լ ծառայողական մեքենաները. հրահանգ ԱԺ-ում. հները դժգոհ են
19 Դեկտեմբերի 2018 - 09:06
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախօրեին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի անունից ԱԺ խմբակցությունների ղեկավարերին ու մշտական հանձնաժողովների նախագահներին հրահանգվել է հանձնել ծառայողական ավտոմեքենաները:
«Հրապարակ». ԱԺ-ում «ոչ մի աթոռ» հակված չեն թողնել նորերին. անգամ կահավորման հարցով Փաշինյանն է զբաղվում
19 Դեկտեմբերի 2018 - 09:05
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ աշխատակազմն այս օրերին խառն է, նախկինները սենյակներն են դատարկում՝ «ոչ մի աթոռ» հակված չեն թողնել նորերին։ Ըստ մեր աղբյուրների՝ անգամ սենյակների կահավորման հարցով զբաղվում է Փաշինյանը։ «Իմ քայլն» առաջին հարկից կբարձրանա «էլիտար» հարկ՝ դահլիճի կողքի աշխատասենյակները․ դեռ որոշված չէ, թե որ թեւում։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1438
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Հակակառավարական ցույցեր՝ Լիբանանում
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական