Facebook   Twitter
 
Հարկ վճարողների սպասարկում՝ նոր սկզբունքով. Հարկ վճարողները կարող են դիմել ՊԵԿ սպասարկման ցանկացած բաժին՝ անկախ հաշվառման վայրից

Հարկ վճարողների սպասարկում՝ նոր սկզբունքով. Հարկ վճարողները կարող են դիմել ՊԵԿ սպասարկման ցանկացած բաժին՝ անկախ հաշվառման վայրից

14 Մարտի 2018 - 10:32
Հարկ վճարողը, անկախ հաշվառման վայրից, այսուհետ կարող է դիմել հարկային մարմնի սպասարկման ցանկացած բաժին և ստանալ ծառայություն:
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի՝ 2018 թվականի փետրվարի 9-ի՝ «Հարկ վճարողների սպասարկման վարչության գործառույթների իրականացման կարգերը հաստատելու և այդ գործընթացները կանոնակարգելու ուղղությամբ այլ կառուցվածքային ստորաբաժանումների գործողությունները սահմանելու, ինչպես նաև մի շարք հրամաններ ուժը կորցրած ճանաչելու մասին» № 50-Ա հրամանով սահմանվել է, որ հարկ վճարողներին և քաղաքացիներին սպասարկման ծառայությունները մատուցվում են ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման բոլոր բաժինների կողմից՝ անկախ հարկային մարմնի տեղեկատվական բազայում հարկ վճարողների կամ քաղաքացիների՝ որևէ սպասարկման բաժնին ամրակցված կամ բնակության հասցեում հաշվառված լինելու հանգամանքից:

«Այսինքն՝ առաջին անգամ սպասարկման ցանկացած բաժին սպասարկում է ցանկացած կազմակերպության և ֆիզիկական անձի: ՊԵԿ նախագահի հրամանով գործող կարգերը համապատասխանեցվել են ՀՀ հարկային օրենսգրքի պահանջներին և հարկային մարմնի փոփոխված կառուցվածքին»,-նշել է ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության պետ Վախթանգ Սիսակյանը՝ հավելելով, որ առանձին գործառույթների գծով սահմանվել են մինչ այժմ բացակայող կարգերը, համապատասխան աշխատանքները կատարողները և դրանց կատարման ժամկետները: «Բարեփոխումների նպատակն է հարկ վճարողների և քաղաքացիների համար ստեղծել ծառայությունների ստացման բարենպաստ պայմաններ, որպեսզի նրանք ստիպված չլինեն ներկայանալ իրենց հաշվառման վայրի սպասարկման բաժիններ:

Հարկ վճարողների հարմարավետության համար անգամ հերթապահություն է սահմանվել ընդմիջման ժամերին»,-տեղեկացրել է Վախթանգ Սիսակյանը: Ըստ նրա՝ հարկ վճարողներին ու քաղաքացիներին բարձր որակի և նույն ծավալի ծառայության մատուցումը, անկախ վերջիններիս գտնվելու վայրից, հարկ վճարողների սպասարկման վարչության գործունեության ելակետն է:

Հարկ վճարողների սպասարկման վարչությունը բաղկացած է Երևանում և մարզերում տեղակայված հարկ վճարողների սպասարկման 20 բաժնից և ակցիզային դրոշմանիշերի ու դրոշմապիտակների տրամադրման գործընթացի կազմակերպման 1 բաժնից: Վարչությունն իրականացնում է ինչպես հարկ վճարողների սպասարկման և ակցիզային դրոշմանիշերի ու դրոշմապիտակների տրամադրման գործընթացի կազմակերպման, այնպես էլ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների մասով պարտավորությունների հաշվառման, հարկ վճարողների հարկային գործերի շարժի վարման և պահպանման գործառույթ:


ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նմանատիպ նորություններ
Ողբերգական վրաերթ Գեղահովիտում․ մահացել է 15-ամյա տղա
25 Մարտի 2019 - 22:36
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում․ հայտնում է Shamshyan.com-ը:
Գեղեցիկ կանայք հազվադեպ են տնօրեն դառնում
25 Մարտի 2019 - 22:30
Ամերիկացի գիտնակաները պարզաբանել են, թե ինչեւ են համակրելի կանայք հազվադեպ դառնում տնօրեններ՝ տեղեկացում է Springer-ը։
Քարաթափում Կապան քաղաքում. փրկարարները սահմանազատել են տարածքը
25 Մարտի 2019 - 22:25
Մարտի 25-ին` ժամը 16:59-ին, 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 1Ա շենքի մոտակա բլուրից տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է օգնություն:
Դիլիջանի ոլորանները ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ են
25 Մարտի 2019 - 22:12
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ին՝ ժամը 21:30-ի դրությամբ, ձյան տեղումների պատճառով Դիլիջանի ոլորանները ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ են:
Տղայի ազդրը կոտրվել է երկու մասի մահճակալի վրա ցատկոտելու հետեւանքով
25 Մարտի 2019 - 21:50
Բրիտանիայից 2-ամյա Հարիս Բրաունը ծնողների մահճակալի վրա ցատկոտելու հետեւանքով կոտրել է ազդրը:
Մրգանուշի բնակիչը ձիեր է գողացել ու մորթել
25 Մարտի 2019 - 21:42
Մարտի 23-ին, ժամը 14.30-ին մի քաղաքացի ոստիկանությունում հաղորդում է տվել, որ նույն օրը ժամը 00.10-ից մինչեւ 07.00-ն ընկած ժամանակահատվածում իր տնամերձ հողամասի ցանկապատի վրայով անցնելով, այնտեղ գտնվող անասնագոմից գողացել են 2 ձիերը, որոնց հետքերով գնալով՝ դրանք հայտնաբերել է Մրգանուշ գյուղում գտնվող՝ ոմն Լյովայի անասնագոմում մորթված վիճակում:
Ռիփիին՝ գրավիչ կերպարում (Լուսանկար)
25 Մարտի 2019 - 21:24
Ռիփիին լուսանկար է հրապարակել Instagram-ի Stories բաժնում։ Նա կրում է ջինսե բաճկոն եւ վառ դիմահարդարմամբ է։ Շուրթերն ընդգծված են կարմիր շրթներկով։
Առնվազն 11 մարդ է մահացել Իրանում՝ հեղեղումների հետեւանքով
25 Մարտի 2019 - 21:22
Իրանի հարավ և արևմուտքի Շիրազ քաղաքում հեղեղումների հետևանքով առնվազն 11 մարդ է մահացել և 35-ը՝ տուժել, հայտնել է IRNA գործակալությունը՝ հղում անելով երկրի արտակարգ իրավիճակների վարչության ղեկավար Փիրհոսեյն Քոլիվանդիին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16089
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
Համացանցում քննարկվում է Պուգաչովայի պարը (Տեսանյութ)
Միջազգային, Մշակույթ, Հասարակություն, Տեսանյութեր
 
 
Ռիփիին՝ գրավիչ կերպարում (Լուսանկար)
Մշակույթ, Հասարակություն