Facebook   Twitter
 
Կաշառք ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու կասկածանքով ձերբակալվել են մաքսային տեսուչներ

Կաշառք ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու կասկածանքով ձերբակալվել են մաքսային տեսուչներ

14 Մարտի 2018 - 10:36
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու և նրանց կաշառք տալու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են կաշառքի դիմաց Վրաստանից տարբեր ապրանքների անօրինական ներկրումների դեպքեր:
Այսպես, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված մեծածավալ քննչական-դատավարական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի շարք ՀՀ քաղաքացիներ Վրաստանից ՀՀ տարածք առանց մաքսային հսկողության և սահմանված վճարումների տարբեր տեսակի ապրանքներ, այդ թվում` ավտոպահեստամասեր, կենցաղային իրեր և միրգ-բանջարեղեն ներկրելու նպատակով Բագրատաշենի մաքսային կետում ծառայություն իրականացնող ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային տեսուչներին պարբերաբար կաշառք են տվել:

Մասնավորապես, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հիշյալ մաքսային կետում ծառայություն իրականացնող մաքսային տեսուչը Վրաստանից տարբեր ապրանքների անօրինական ներկրմամբ զբաղվող տարբեր քաղաքացիների օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ է կատարել. առանց օրենքով սահմանված կարգով ապրանքները զննելու և հայտարարագրելու, ինչպես նաև առանց մաքսատուրքի վճարման նրանց թույլատրել է ապրանքներ ներկրել ՀՀ տարածք: Դրա դիմաց մաքսային տեսուչն ինչպես անձամբ, այնպես էլ նույն մաքսային կետում ծառայություն իրականացնող ավագ մաքսային տեսուչի օժանդակությամբ վերը նշված քաղաքացիներից պահանջել և ստացել է կաշառք:

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ մաքսային տեսուչը ձերբակալվել է խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ ավագ տեսուչը` դրան օժանդակելու կասկածանքով:

Վերը նշված հանցագործության բոլոր հանգամանքները բացահայտելու և դրանում ներգրավված բոլոր անձանց գործողություններին անհրաժեշտ իրավական գնահատական տալու ուղղությամբ իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ ու օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Միկրոավտոբուսում գողացել են 59-ամյա կնոջ դրամապանակը
22 Հունիսի 2018 - 15:28
Հունիսի 21-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երեւանի Րաֆֆու եւ Սեբաստիայի փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 38-ամյա Գեղամ Վ.-ին:
Վալերի Օսիպյանը Գյումրու ոստիկանապետ է նշանակել
22 Հունիսի 2018 - 15:15
Երեկ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով Գյումրու «Մուշ» բաժնի ոստիկանապետ է նշանակվել Խորեն Բարխոյանը։
Ինչպես է անցել Նիկոլ Փաշինյանի և կառավարության նոր անդամների խնջույքը (Տեսանյութ)
22 Հունիսի 2018 - 15:12
Օրեր առաջ «Վան» ռեստորանում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագրի» կուսակցության անդամների առաջին մեծ խնջույքը: Առիթ է հանդիսացել կուսակցության երկու անդամների ծննդյան տարեդարձը, ինչպես նաև նրանցից մեկի մկրտությունը:

Լեհաստանում փոթորկի պատճառով տուժել է առնվազն 10 մարդ, կա 1 զոհ
22 Հունիսի 2018 - 15:09
Առնվազն 10 մարդ է տուժել անցած գիշեր Լեհաստանին պատուհասած փոթորկի պատճառով, հաղորդվում է նաև մեկ զոհի մասին, գրում է РИА Новости գործակալությունը։
Հոգեշնորհ Տ. Կորյուն աբեղա Առաքելյանն ազատվել է Ս. Գայանե վանքի վանահոր պարտականություններից
22 Հունիսի 2018 - 15:07
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հունիսի 21-ի տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Կորյուն աբեղա Առաքելյանն ազատվել է Ս. Գայանե վանքի վանահոր պարտականություններից:
Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ը խուսափել արևի ուղիղ ճառագայթներից
22 Հունիսի 2018 - 15:05
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հունիսի 22-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Բրեժնևան համացանցում ինտիմ կադրեր է ցուցադրել
22 Հունիսի 2018 - 15:03
Վերջին մի քանի ամիսների ընթացքում ուկրաինացի երգչուհի Վերա Բրեժնևան իր երկրպագուներին շատ լուսանկարներ է ցույց տվել Կոնստանտին Մելաձեի հետ:
Նազենի Հովհաննիսյանի «երեւանյան ոճով» հմայիչ լուսանկարը
22 Հունիսի 2018 - 15:00
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: 35-ամյա հաղորդավարուհու տեղադրած լուսանկարն արված է երեւանյան փողոցներից մեկում, իսկ դերասանուհու հետեւի ֆոնին կատու է պատկերված:
Վարչապետի հրամանագրով Արթուր Գրիգորյանը նշանակվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար
22 Հունիսի 2018 - 14:57
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով Արթուր Գրիգորյանը նշանակվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12002
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ռեփեր Face-ը բանակ է գնում
Մշակույթ, Հասարակություն