Facebook   Twitter
 
Մենք շատ լավ պատկերացնում ենք, թե ինչպես պետք է երկիրն առաջ տանենք. Կարեն Կարապետյան

Մենք շատ լավ պատկերացնում ենք, թե ինչպես պետք է երկիրն առաջ տանենք. Կարեն Կարապետյան

14 Մարտի 2018 - 13:21
Լիբանան կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը՝ մարտի 13-ին, վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում գործող հայկական հոգևոր և կրթամշակութային օջախներ:
Կառավարության ղեկավարը նախ եղել է Հայկազյան համալսարանում, հանդիպել պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ: Համալսարանի շենքում շրջայցի ընթացքում ռեկտոր Փոլ Հայդոստյանը ՀՀ վարչապետին ծանոթացրել է ուսումնական հաստատության գործունեությանը և կրթական ծրագրերին, ինչպես նաև ներկայացրել Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հուշարձանը և համալսարանի բակում տեղակայված հրթիռի հուշարձանը, որի հեղինակը հայ է: Կարեն Կարապետյանը ծանոթացել է նաև հայազգի նկարիչ Րաֆֆի Եդալյանի ստեղծագործություններին և գրառում կատարել Հայկազյան համալսարանի Պատվո հյուրերի գրքում:

Վարչապետը բարձր է գնահատել Հայկազյան համալսարանի կողմից հայագիտութան ոլորտում տարվող աշխատանքը՝ այն որակելով չափազանց կարևոր և անհրաժեշտ: «Շատ տպավորիչ է այստեղ՝ Բեյրութի կենտրոնում, նման կրթական օջախ տեսնել՝ և´ հայկական, և´ միջազգային, և´ տոլերանտ այլ մշակույթների նկատմամբ: Չափազանց կարևոր է և չափազանց ոգևորիչ: Ցանկանում եմ ձեզ շնորհակալություն հայտնել՝ ձեր կատարած գործի համար և ուզում եմ, որ չհոգնեք, որովհետև չկա ավելի շնորհակալ գործ, քան կրթելը: Ամենամեծ կարիքը մենք ձեր մեջ ունենք և շնորհակալ ենք հայապահպանության ուղղությամբ ձեր նվիրված աշխատանքի համար», - դիմելով համալսարանի անձնակազմին՝ նշել է կառավարության ղեկավարը:

Անդրադառնալով իր՝ Լիբանան պաշտոնական այցի օրակարգին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ բավական շատ ու արդյունավետ հանդիպումներ է ունեցել և´ Լիբանանի ղեկավարության, և´ բիզնես միջավայրի, և´ բանկային ոլորտի ներկայացուցիչների հետ: «Մենք շատ երախատապարտ և շնորհակալ ենք Լիբանանին այն վերաբերմունքի համար, որ ցուցաբերվում է հայ համայնքի նկատմամբ: Շնորհակալ ենք Ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար և Ցեղասպանության տարիներին մեր հայրենակիցներին ցուցաբերած հյուրընկալության և օժանդակության համար: Բայց մենք նաև արձանագրել ենք, որ, ունենալով շատ բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններ՝ իրականում եղբայրական և բարեկամական, տնտեսական հարաբերությունների, տնտեսական բաղադրիչի մեջ հետ ենք ընկել, և մեր պատկերացմամբ՝ առաջարկել ու ներկայացրել ենք այն առավելությունները, որոնք այսօր Հայաստանն ունի: Համոզված եմ, որ մենք որոշակի հետաքրքրություն ենք առաջացրել Լիբանանի բիզնես միջավայրում, բանկային միջավայրում, և մոտ ժամանակներս հետադարձ կապ կունենանք:

Այս երկու օրը շատ ենք խոսել մեր վերջին տարվա տնտեսական աճի վերաբերյալ. մենք իրականում ունենք միջինից շատ ավելի բարձր տնտեսական աճ տարածաշրջանում և լավ հիմքեր ունենք հետագայում նույնպես կայուն աճ ապահովելու համար: Մենք շատ լավ պատկերացնում ենք, թե ինչպես պետք է երկիրն առաջ տանենք, որն է այն հորիզոնը, որին հասնելու ենք և ցանկանում եմ ձեզ հավաստիացնել, որ վստահաբար մենք ունենալու ենք չափազանց լավ, տրամաբանական, արդար և զարգացող երկիր», - ասել է վարչապետը:

Վարչապետ Կարեն Կարապետյանի այցի հաջորդ կանգառը հայ հոգևոր, մշակութային ամենանշանավոր օջախներից մեկն էր՝ Զմմառը: Այստեղ կառավարության ղեկավարը հանդիպել է Հայ կաթողիկե պատրիարքարանի հոգևոր ներկայացուցիչների և Զմմառի վանքի միաբանության անդամների հետ, շրջել վանական համալիրի տարածքում գտնվող եկեղեցում, թանգարանում և մատուռում: Վարչապետը կարևորել է Զմմառի գործունեությունը դարավոր մշակութային ժառանգության և ազգային ինքնության պահպանման գործում:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ուշագրավ տեսագրություն․ Փաշինյանի թիմը՝ նրա նոր խորհրդականի մասին
19 Դեկտեմբերի 2018 - 15:25
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 17-ին նշանակեց վարչապետի խորհրդական։ Որոշումը դժգոհություն առաջացրեց, քանի որ ապրիլյան պատերազմից հետո Արշակ Կարապետյանն ազատվել էր ԶՈւ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից թերացումների համար։
Առաջին անգամ քննարկման է դրվել հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը
19 Դեկտեմբերի 2018 - 15:20
Հայաստանում 2019-2022 թթ. հակակոռուպցիոն նոր ռազմավարության նախագիծն առաջին անգամ քննարկման է դրվել քաղհասարակության շրջանում:
Ոստիկանն ասաց՝ գրի 10 հազար ես գողացել, թե չէ քանոնը կմտցնեմ բերանդ. Հասմիկ Սարգսյան (տեսանյութ)
19 Դեկտեմբերի 2018 - 15:10
Այսօր՝ դեկտեմբերի 19 -ին Հասմիկ Սարսգյանը դատարանում ասաց. «ոստիկանն ասաց՝ գրի 10 հազար ես գողացել, թե չէ քանոնը կմտցնեմ բերանդ»:
Պլանային ջրանջատում Կապանում դեկտեմբերի 20/21-ին
19 Դեկտեմբերի 2018 - 15:07
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին,
ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվել է Հրաչյա Ասցատրյանը
19 Դեկտեմբերի 2018 - 15:05
ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվեց տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հրաչյա Ասցատրյանը ՀՀ ԳԱԱ նախագահության դեկտեմբերի 19-ի նիստում:
Հացադուլն անհապաղ դադարեցնելու պահանջ
19 Դեկտեմբերի 2018 - 14:53
Այսօր արդեն 15 օր է, ինչ մեր ընկեր Մհեր Եղիազարյանը գտնվում է հացադուլի մեջ:
Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովը կոչ է անում Պետդեպարտամենտին ակտիվացնել երկխոսությունը Հայաստանի հետ
19 Դեկտեմբերի 2018 - 14:47
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնաժողովը կոչ է արել Պետդեպարտամենտին ակտիվացնել ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական երկխոսությունը ԱՄՆ-Հայաստան ժամանակավոր խմբի միջոցով և մեծ ուշադրություն դարձնել կարճաժամկետ եւ միջնաժամկետ տնտեսական արդյունքներին:
Էրեբունիում բացվել է հիմնանորոգված թիվ 3 մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը (լուսանկարներ)
19 Դեկտեմբերի 2018 - 14:45
Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի համատեղ ջանքերով ամբողջությամբ հիմնանորոգվել է թիվ 3 մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը:
Ընձառյուծը երեքամյա երեխային մոր աչքի առաջ հափշտակել և տարել է անտառ
19 Դեկտեմբերի 2018 - 14:41
Հնդկաստանում ընձառյուծը փոքրիկ երեխային քարշ է տվել անտառ և գլխատել, հաղորդում է Daily Mail-ը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16035
 
Լրահոս`