Facebook   Twitter
 
Պաշտոնատար անձանց՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով պետությանը խոշոր չափի վնաս է պատճառվել. հարուցվել է քրեական գործ

Պաշտոնատար անձանց՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով պետությանը խոշոր չափի վնաս է պատճառվել. հարուցվել է քրեական գործ

14 Մարտի 2018 - 13:50
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության‰ ծրագրի իրականացման գործընթացի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Լոռու մարզպետարանի կողմից նախկին Միխայելովկա համայնքի (ներկայումս մաս է կազմում Մեծավան խոշորացված համայնքի) ղեկավարին հանձնվել է պարարտանյութ, որի դիմաց վերջինս 8.274.000 ՀՀ դրամի վճարում չի կատարել:
Լոռու մարզպետարանը նշված գումարի բռնագանձման պահանջով հայցադիմում է ներկայացրել ընդդեմ համայնքի ղեկավարի, որը ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից բավարարվել է: Դատական ակտը ուժի մեջ է մտել 2016թ. հունիսի 27-ին, սակայն մարզպետարանի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից միջոցներ չեն ձեռնարկվել օրենքով սահմանված ժամկետներում և կարգով կատարողական թերթ ստանալու և ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն ներկայացնելու ուղղությամբ՝ բաց թողնելով դատական ակտի կատարման հնարավորությունը:

Ավելին, հետագայում նշված անձանց կողմից հիշյալ պարտքը ներկայացվել և ՀՀ կառավարության 07.12.2017թ. թիվ 1585-Ն որոշմամբ ամբողջությամբ զիջվել է որպես համայնքի պարտավորություն:

Փաստորեն, մարզպետարանի պաշտոնատար անձանց վարքագծի՝ ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով պետությանը պատճառվել է 8.274.000 ՀՀ դրամի վնաս:

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ՀՔԾ-ն մեղադրանք առաջադրեց Լևոն Երանոսյանին. նա հրաժարվել է ցուցմունք տալուց
25 Սեպտեմբերի 2018 - 20:31
Քիչ առաջ պարզ դարձավ որ Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել ՀՀ ոստիկանության Ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանին՝ քր. Օր. 309 հոդվածի երկրորդ և երրորդ մասերով:
Իվան Ուրգանտը առաջին անգամ ցույց է տվել իր փոքր դստերը (Լուսանկար)
25 Սեպտեմբերի 2018 - 20:15
Հեռուստահաղորդավար, հումորիստ Իվան Ուրգանտը, ինչպես հայտնի է չի սիրում իր անձնականը հրապարակայնացնել:
Վերահաշվարկվել են թիվ 3/5 տեղամասի քվեարկության արդյունքները
25 Սեպտեմբերի 2018 - 20:00
2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև սեպտեմբերի 25-ը՝ ժամը 11։00-ն:
Սեպտեմբերի 23-ին երևանցին ընտրություն չարեց, այլ վստահության հանրաքվե, բայց այլևս չկա հեղափոխությունը պաշտպանելու կարիք, այն պաշտպանված է. Է. Մարուքյան
25 Սեպտեմբերի 2018 - 19:55
Կառավարությունը պետք է բանակցություններին մասնակցող քաղաքական ուժերին ներկայացնի Ազգային ժողովը ցրելու իր տարբերակները, իսկ նրանք էլ՝ ձևակերպեն փաստաթուղթ, որում ձևակերպված կլինեն նաև երաշխիքները:
Թուրքիայում տոննաներով ձուկ է գետի ափ նետվել (Տեսանյութ)
25 Սեպտեմբերի 2018 - 19:45
Թուրքիայում Ասի գետի ափերը ծածկված են տոննաներ կշռող սատկած ձկներով: Տեղի ունեցածի պատճառն առայժմ հայտնի չԷ: Ենթադրություններից մեկը թունավորումն Է: Տեսանյութում կադրեր են ցուցադրված միջադեպի վայրից:

«Աղաջանյանի մոտ գնալու համար քիչ մնաց սեղանը գլխիս տային»
25 Սեպտեմբերի 2018 - 19:43
«Խնդրեցի մի ամիս ժամանակ տալ՝ ասացին՝ օր ենք տալիս՝ շնորհակալ եղիր: Ես էլ րոպե ավել չմնացի այդ մարդու մոտ. գրեցի, շենքից դուրս եկա»,-ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց կառավարության նախկին աշխատակից Նարե Գրիգորյանը:
ՀՀԿ-ն շնորհավորում է Երևանի նորընտիր քաղաքապետին ու ավագանու անդամներին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
25 Սեպտեմբերի 2018 - 19:30
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը շնորհավորում է Երևանի նորընտիր քաղաքապետին և ավագանու անդամներին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Այս մասին ասված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13409
 
Լրահոս`