Facebook   Twitter
 
Հանրային խորհրդում քննարկել են «Արմենիկումի» հետագա ճակատագրի հարցը

Հանրային խորհրդում քննարկել են «Արմենիկումի» հետագա ճակատագրի հարցը

14 Մարտի 2018 - 13:53
Հանրային խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում ս.թ. մարտի 13-ին քննարկել են «Արմենիկում» կլինիկական կենտրոնի հետագա ճակատագրի, «Արմենիկում» դեղամիջոցի հեռանկարների և ՀՀ առողջապահության նախարարության կողմից կենտրոնին տրվող պետական ֆինանսավորման դադարեցման և կենտրոնի հնարավոր փակման հարցերը:
Քննարկմանը մասնակցել են ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀԽ առողջապահական և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Հայրապետ Գալստյանը, «Արմենիկում»-ի գլխավոր տնօրեն Լևոն Գևորգյանը և կենտրոնի մի խումբ աշխատակիցներ, ՀՀ առողջապահության նախարարության դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը, ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի գիտության գծով պրոռեկտոր, կենսաքիմիայի ամբիոնի պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը, «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի պրոֆեսոր Հրաչյա Հովհաննիսյանը, Ս. Աստվածամայր բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը, Կուրորտոլոգիայի և ֆիզիկական մեթոդներով բուժման գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, բ.գ. դոկտոր, պրոֆեսոր Բենիկ Հարությունյանը, Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոնի այրվածքների բաժնի վարիչ Կարինե Բաբայանը, ուռուցքաբան, իմունաբան, բ.գ. դոկտոր Զառա Տեր-Պողոսյանը:

Հանրային խորհրդի նախագահն առաջարկել է քննարկել «Արմենիկում» դեղամիջոցի արդյունավետության և կլինիկական կենտրոնը պահելու անհրաժեշտության հարցերը՝ անկախ նախարարության որոշման հիմնավորումներից:

«Արմենիկումի» կլինիկական ծառայությունների ղեկավար Վիոլետա Սարգսյանը ներկայացրել է կենտրոնի ծառայությունները՝ նշելով, որ այս տարիների ընթացքում «Արմենիկում» դեղամիջոցի արդյունավետությունը զգացվել է ոչ միայն ՄԻԱՎ վարակակիրների կյանքի որակը փոխելու, հիվանդության հետևանքները մեղմելու, այլև իմունային անբավարարությամբ ուղեկցվող մի շարք այլ հիվանդությունների դեպքում: Բացի այդ, դեղամիջոցի դրական ազդեցությունը զգալի է համակարգային կարմիր գայլախտի, վիրուսային հեպատիտ «C»-ի, հետճառագայթային այրվածքներից առաջացած վերքերի և պառկելախոցերի բուժման ժամանակ:

Հայրապետ Գալստյանը նշել է, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում համապատասխան փորձարկումների արդյունքում հաստատվել է «Արմենիկում» քսուկի դրական ազդեցությունը օնկոլոգիական վիրահատություններից հետո բորբոքումների և վերքերի արագ ապաքինման գործում: ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչը նույնպես հավաստել է քսուկի արդյունավետությունը, մասնավորապես նա օրինակներ է բերել շաքարային դիաբետ հիվանդության ժամանակ քսուկի միջոցով վերջույթների անդամահատումը կանխելու դեպքերի վերաբերյալ: Այրվածքաբան Կարինե Բաբայանը ներկայացրել է իրենց հիվանդանոցում կատարված փորձարկումների դրական արդյունքները:

«Արմենիկումի» տնօրենը ներկաներին հայտնել է, որ «Արմենիկում» դեղամիջոցը պաշտոնապես գրանցված է նաև Ռուսաստանի Դաշնությունում և տեղեկացրել է այնտեղ կատարված վերջին փորձարկումների արդյունքների մասին, ըստ որոնց «Արմենիկում» քսուկը դրական ազդեցություն է գործել արգանդի վզիկի նախաքաղցկեղային ախտանիշների ժամանակ: Լևոն Գևորգյանի խոսքով՝ դեղամիջոցի շնորհիվ հնարավոր է եղել փրկել նաև Н1N1 (խոզի գրիպ) վիրուսով վարակված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների կյանքը:

Ներկաները տարակուսանք են հայտնել հիվանդանոցի հնարավոր փակման վերաբերյալ՝ նշելով, որ, ընդհակառակը, անհրաժեշտ է պետական աջակցությամբ դեղամիջոցն առավել կիրառելի դարձնել:

Քննարկվել է նաև կլինիկայի փակման դեպքում այլ բուժհաստատությունում դեղամիջոցի պատրաստման և հետագա գործունեության շարունակման հարցը, սակայն ներկաները փաստել են, որ «Արմենիկումի» գործունեությունն առանձնահատուկ է հիվանդության տեսակի, հիվանդների խոցելիության, դեղամիջոցի նոր փորձարկումների անհրաժեշտության և այլ հանգամանքների պատճառով, ուստի առավել նպատակահարմար է, որ այն շարունակի գործել առանձին կլինիկական հիվանդանոցի կարգավիճակում:

«Արմենիկումի» տնօրենը նաև նշել է, որ կլինիկայի հետագա ճակատագրի վերաբերյալ իրենց հետ որևէ քննարկում չի եղել, միայն տեղեկացել են, որ 2018 թվականին ֆինանսավորումը դադարեցվելու է:

ՀՀ առողջապահության նախարարության դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրենի խոսքով՝ նախարարությունը ստեղծել է հանձնաժողով, որը պետք է քննարկի «Արմենիկում» բուժհաստատության հետագա գործունեության հարցը: Միաժամանակ նա հայտնել է, որ իրավասու չէ մեկնաբանել նախարարության որոշման դրդապատճառները: Այնուամենայնիվ, ներկաները խնդիրը դիտարկել են առողջապահական ոլորտում օպտիմալացման ծրագրի իրականացման համատեքստում, ինչը տվյալ պարագայում արդարացված չէ:

Հանրային խորհուրդը քննարկման արդյունքների և եզրակացությունների վերաբերյալ տեղեկանք կներկայացնի ՀՀ նախագահին ու վարչապետին:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հունաստանում միանգամից երեք ծնողներից բեղմնավորված երեխա կծնվի
24 Հունվարի 2019 - 14:25
Իսպանական Embryotools գիտահետազոտական կենտրոնի գիտնականները յուրահատուկ գիտափորձ են իրականացնում, որի արդյունքում տեղացի կինը միանգամից երեք ծնողից բեղմնավորված երեխա կծննդաբերի, հաղորդում է News.ru-ն: Ապագա մայրը 32-ամյա կին է, որը տառապում է անպտղությունից:
Արմավիրում վաղը ջուր չի լինի
24 Հունվարի 2019 - 14:24
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ կողմից հոսանքազրկման պատճառով հունվարի 25-ին ժամը 11:00-19:00 կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Արմավիր քաղաքի ջրամատակարարումը:
Վորոնեժում վթարի ենթարկված միկրոավտոբուսը հայկականհամարանիշներով չի եղել. տուժածների մեջ հայեր չկան. Դեսպանություն
24 Հունվարի 2019 - 14:22
Ռուսաստանի ԱԻՆ-ից Հայաստանի դեսպանությանը տրամադրված տեղեկատվության համաձայն, Վորոնեժի մարզում ՀՀ պետհամարանիշով միկրոավտոբուսի եւ «Setra» մակնիշի ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի մասին ռուսաստանյան լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։
Նորագավիթի մաքսակետը քաղաքից դուրս բերելու հարցի մասին եւս մտածում ենք. ՊԵԿ նախագահ
24 Հունվարի 2019 - 14:09
Նորագավիթի մաքսակետը քաղաքից դուրս բերելու հարցի մասին եւս մտածում ենք, բայց պետք է այդ հարցը կառավարությունում քննարկենք: Այս մասին, այսօր՝ հունվարի 24-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Պետությունը դեռ չի ընդունել Մանվել Գրիգորյանի կողմից նվիրաբերած գույքը. Նարեկ Բաբայան
24 Հունվարի 2019 - 14:01
Պետական գույքի կառավարման կոմիտեն վերջին շրջանում նվիրատվություններ չի ստացել, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։
Վանաձորում 38-ամյա կինը Nissan-ով մխրճվել է կայանված վրացական «Ֆուռ»-ի տակ. վարորդը հիվանդանոցում է
24 Հունվարի 2019 - 13:55
Վանաձորում, հունվարի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22։00-ի սահմաններում 38-ամյա Արփինե Հ.-ն իր վարած Nissan March մակնիշի 34 DZ 435 համարանիշի ավտոմեքենայով Մոսկովյան 50 շենքի դիմաց բախվել է Վրաստանի Հանրապետության քաղաքացի՝ 39-ամյա Շալվա Է.-ի վարած, այդ պահին Մոսկովյան 50 շենքի դիմաց կայանված վրացական SCANIA մակնիշի VV 782-BB համարանիշի բեռնատարի հետնամասին:
Երևանում նախատեսում են կառուցել Նոր Նորքը կենտրոնին կապող նոր ճոպանուղի
24 Հունվարի 2019 - 13:53
Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում նախատեսվում է ճոպանուղի կառուցել: Լրագրողների հետ զրույցում, այս մասին ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:
Հունվարի 23-ից 24-ը Ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 31 դեպք
24 Հունվարի 2019 - 13:52
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 23-ից 24-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 31 դեպք։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14811
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նավթի գները նվազել են
Տնտեսություն, Հասարակություն