Facebook   Twitter
 
«Երևանի ավագանու նիստերը չեն կարող դռնփակ լինել». Արման Թաթոյան

«Երևանի ավագանու նիստերը չեն կարող դռնփակ լինել». Արման Թաթոյան

14 Մարտի 2018 - 13:56
«Երևանի ավագանու նիստերը չեն կարող դռնփակ լինել, դա ինձ համար ընդունելի չի լինի»,- այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Մենք լրագրողին պետական համակարգից օտարացնելու միտում ենք նկատում, ինչը վտանգավոր ընկալում է, որը չպետք է թողնենք, որ ձևավորվի։ Լրագրողը կատարում է կարևոր հանրային գործառույթ»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է կառավարության նիստերի դռնփակ անցկացմանը, նա ասաց, որ դա օբյեկտիվ միջազգային փորձն է. «Երկրների ճնշող մեծամասնությունն, իսկապես, ունի փակ ռեժին, դռնբաց կամ ուղիղ հեռարձակման հնարավորություն նախատեսված չէ։ Դա ցույց են տալիս մեր ուսումնասիրությունները՝ կապված միջազգային տարբեր կազմակերպությունների գնահատականների հետ։ Բայց այդ նույն կազմակերպություններն անընդհատ զգուշացնում են պետություններին, որ անհրաժեշտ է մշակել հատուկ ֆորմատներ»։

Ինչ վերաբերում է նիստերին մարդու իրավունքների պաշտպանի մասնակցության սահմանափակմանը, Թաթոյանն ասաց, որ դա կապ չունի անկախության կամ լիազորությունների ծավալի հետ. «Մենք մեր իրավասության սահմաններում այնքա՜ն հնարավորություններ ունենք՝ կառավարության վրա ներգործություն ունենալու։ Մարդկանց մոտ հաճախ սխալ տպավորություններ են ստեղծվում՝ մարդու իրավունքների պաշտպանի՝ գործադիր իշխանության հետ առնչվելու վերաբերյալ։ Խորհրդարանական կառավարման մոդելի դեպքում բոլոր անկախ մարմինները չեն մասնակցում կառավարության նիստերին, որովհետև սկզբունքն է փոխվում։ Իսկ մեր լիազորությունները՝ կառավարության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու առումով, ընդլայնվել են»։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Դավիթ Տոնոյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության գործադիր տնօրենին
25 Սեպտեմբերի 2018 - 21:40
Սեպտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանին և Ընկերակցության hայաստանյան ներկայացուցիչ Հարութ Ներսեսյանին:
Չնայած նախարարի պաշտոնին՝ շարունակում եմ դասավանդել ԵՊՀ-ում. Արայիկ Հարությունյան
25 Սեպտեմբերի 2018 - 21:33
Սեպտեմբերի 25-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) տեղի ունեցավ ամֆիթատրոնի և ուսանողական ու դասվանդման նոր կենտրոնների բացումը։
Աճուրդի է հանվել բացառիկ վարդագույն ադամանդ (Տեսանյութ)
25 Սեպտեմբերի 2018 - 21:11
Sotheby’s աճուրդի տունը վաճառքի է հանել բացառիկ վարդագույն ադամանդ՝ տեղեկացնում է TCH-ը։

Գինտականները հրազենային վնասվածքները փակող փրփուր են ստեղծել
25 Սեպտեմբերի 2018 - 21:07
Փենսիլվանիայի բժշկական դպրոցի գիտնականները եռամյա պայմանագիր են կնքել ԱՄՆ ՊՆ-ի հետ ծանր հրազենային վնասվածքները փակելու համար հատուկ փրփուր ստեղծելու վերաբերյալ։
ԱԺ պատգամավորը «խոնարհվեց ճանապարհային ոստիկանի աշխատանքային փայտիկի առաջ» (Լուսանկար)
25 Սեպտեմբերի 2018 - 20:56
Սեպտեմբերի 25-ին, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Կարապետ Հարությունյանի հանձնարարականով ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ստեփանյանը։
Հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա թուրք տղան ազատ է արձակվել կալանքից. Դատախազություն
25 Սեպտեմբերի 2018 - 20:48
Հուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա Ումութ Ալի Օզմենի խափանման միջոց կալանավորումը փոխվել է: Նա ազատ է արձակվել կալանքից:
Վարչապետ Փաշինյանը ներկա է գտնվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների բացմանը
25 Սեպտեմբերի 2018 - 20:43
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 25-ին նախ մասնակցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի անունից` ի պատիվ հյուրընկալվող պատվիրակությունների ղեկավարների կազմակերպված ընդունելությանը:
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը հաղթեց Ղազախստանին
25 Սեպտեմբերի 2018 - 20:39
Երեկ Բաթումիում մեկնարկել է շախմատի համաշխարհային օլիմպիադան:
ՀՔԾ-ն մեղադրանք առաջադրեց Լևոն Երանոսյանին. նա հրաժարվել է ցուցմունք տալուց
25 Սեպտեմբերի 2018 - 20:31
Քիչ առաջ պարզ դարձավ որ Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել ՀՀ ոստիկանության Ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանին՝ քր. Օր. 309 հոդվածի երկրորդ և երրորդ մասերով:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13410
 
Լրահոս`