Facebook   Twitter
 
Լոռու մարզպետարանի պաշտոնյաների անփութության հետեւանքով պետությանը պատճառվել է 8.2 մլն դրամի վնաս, քրգործ է հարուցվել

Լոռու մարզպետարանի պաշտոնյաների անփութության հետեւանքով պետությանը պատճառվել է 8.2 մլն դրամի վնաս, քրգործ է հարուցվել

14 Մարտի 2018 - 14:52
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցությանծրագրի իրականացման գործընթացի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Լոռու մարզպետարանի կողմից նախկին Միխայելովկա համայնքի (ներկայումս մաս է կազմում Մեծավան խոշորացված համայնքի) ղեկավարին հանձնվել է պարարտանյութ, որի դիմաց վերջինս 8.274.000 ՀՀ դրամի վճարում չի կատարել:
ՀՀ գլխավոր դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ Լոռու մարզպետարանը նշված գումարի բռնագանձման պահանջով հայցադիմում է ներկայացրել ընդդեմ համայնքի ղեկավարի, որը ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից բավարարվել է: Դատական ակտը ուժի մեջ է մտել 2016թ. հունիսի 27-ին, սակայն մարզպետարանի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից միջոցներ չեն ձեռնարկվել օրենքով սահմանված ժամկետներում եւ կարգով կատարողական թերթ ստանալու եւ ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն ներկայացնելու ուղղությամբ՝ բաց թողնելով դատական ակտի կատարման հնարավորությունը:

Ավելին, հետագայում նշված անձանց կողմից հիշյալ պարտքը ներկայացվել եւ ՀՀ կառավարության 07.12.2017թ. թիվ 1585-Ն որոշմամբ ամբողջությամբ զիջվել է որպես համայնքի պարտավորություն:

Փաստորեն, մարզպետարանի պաշտոնատար անձանց վարքագծի՝ ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետեւանքով պետությանը պատճառվել է 8.274.000 ՀՀ դրամի վնաս:

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերեւույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Բերքը վնասվել է 60-80 տոկոսով. Ամբերդում կարկուտի վնասների նախնական գնահատում է կատարվել
24 Հունիսի 2018 - 00:35
Արմավիրի մարզի Ամբերդ համայնքում կատարվել է հունիսի 20-ին տեղացած կարկուտի նախնական գանահատում:
Բայց շնորհքով կներխուժեք մեր փողոց, օրենքի տառին համապատասխան
24 Հունիսի 2018 - 00:10
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Ազգությամբ հայերը ՀՀ քաղաքացիության համար դիմելիս ունեն արտոնություն. Մնացական Բիչախչյան
24 Հունիսի 2018 - 00:02
Ազգությամբ հայերը ՀՀ քաղաքացիության համար դիմելիս ունեն արտոնություն. Այս մասին գրել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը՝ Facebook-ի իր էջում։
Օսիպյանի կողմից Երևանի ոստիկանապետ է նշանակվել մի մարդ, ով հարվածել է դեմքիս. Անի Գևորգյան (տեսանյութ)
23 Հունիսի 2018 - 23:59
Լուսանկարիչ Անի Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Գիտնականները «հեռախոսային անքնության» դեմ պայքարի միջոց են գտել
23 Հունիսի 2018 - 23:50
Գիտնականները «հեռախոսային անքնության» դեմ պայքարի միջոց են գտել: Համապատասխան մեթոդը մշակել է Մանչեսթերի համալսարանի հետազոտողների խումբը:
Ողբերգական ավտովթար Երևանում
23 Հունիսի 2018 - 23:48
Shamshyan.com-ը գրում է.
Ռուսաստանում ակումբներից մեկում էկրանն ընկել է այցելուի վրա. նա մահացել է
23 Հունիսի 2018 - 23:46
ՌԴ Սուրգուտ քաղաքում գիշերային ակումբում իր տարեդարձը նշող այցելուհին մահացել է: Նրա վրա ընկել է պլազմային էկրանը:
Նախկին կառավարություններում գործել է «ես քո բոստանը չեմ մտնում, դու էլ իմը մի մտի» սկզբունքը. Տնտեսագետ
23 Հունիսի 2018 - 23:42
«Ես միշտ երազել եմ այնպիսի կառավարություն, որ կառավարության անդամը վետոյի իրավունք ունենա, այսինքն եթե մի հոգի ասում է՝ ոչ, որոշումը չի անցնում:
Անժելա Սարգսյանը համարձակ հագուստով պարծեցել է իր սլացիկ կազմվածքով
23 Հունիսի 2018 - 23:39
Լոս Անջելեսում բնակություն հաստատած դերասանուհի Անժելա Սարգսյանն Instagram-ի իր էջի story բաժնում նոր լուսանկար է հրապարակել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12021
 
Լրահոս`