Facebook   Twitter
 
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կօծի Դնեպրի հայկական եկեղեցին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կօծի Դնեպրի հայկական եկեղեցին

14 Մարտի 2018 - 15:04
Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը կօծի Դնեպրի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին եւ կգլխավորի հայկական սփյուռքի մի շարք նշանակալից միջոցառումներ, հաղորդում է AnalitikaUA.net-ը:
Մարտի 16-ին կաթողիկոս Գարեգին Երկրորդը Կիեւում կմասնակցի Ուկրաինայի հայերի միության համաժողովին, որը տեղի կունենա «Hyatt Regency» հյուրանոցում:

Համաժողովից հետո Ամենայն հայոց կաթողիկոսը կկատարի Ուկրաինայի մայրաքաղաքում կառուցվող հայկական տաճարի հիմքի օրհնությունը: Միջոցառմանը կմասնակցեն Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանը, Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը, տարածաշրջանային հայկական համայնքների ղեկավարներ, հոգեւորականներ։

Սրբոց Նահատակաց եկեղեցու քահանա Կարապետ Ղարիբյանի փոխանցմամբ՝ Գարեգին Երկրորդի Ուկրաինա կատարած այցի շրջանակներում մարտի 17-ին տեղի կունենա Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծման եւ բացման հանդիսավոր արարողությունը:

Հիշեցնենք, որ Կիեւում կառուցվող տաճարը կլինի Եվրոպայի խոշորագույն հայկական եկեղեցիներից մեկը:

Եկեղեցիների շինարարությունը, վերականգնումն ու պահպանումը Ուկրաինայի հայկական սփյուռքի գործունեության հիմնական ուղղություններից է։ Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի խոսքով՝ հայկական ավանդույթների համաձայն, եկեղեցին ոչ միայն հոգեւոր կենտրոն է, այլեւ կատարում է մշակութային կենտրոնի դեր։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Բերքը վնասվել է 60-80 տոկոսով. Ամբերդում կարկուտի վնասների նախնական գնահատում է կատարվել
24 Հունիսի 2018 - 00:35
Արմավիրի մարզի Ամբերդ համայնքում կատարվել է հունիսի 20-ին տեղացած կարկուտի նախնական գանահատում:
Բայց շնորհքով կներխուժեք մեր փողոց, օրենքի տառին համապատասխան
24 Հունիսի 2018 - 00:10
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Ազգությամբ հայերը ՀՀ քաղաքացիության համար դիմելիս ունեն արտոնություն. Մնացական Բիչախչյան
24 Հունիսի 2018 - 00:02
Ազգությամբ հայերը ՀՀ քաղաքացիության համար դիմելիս ունեն արտոնություն. Այս մասին գրել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը՝ Facebook-ի իր էջում։
Օսիպյանի կողմից Երևանի ոստիկանապետ է նշանակվել մի մարդ, ով հարվածել է դեմքիս. Անի Գևորգյան (տեսանյութ)
23 Հունիսի 2018 - 23:59
Լուսանկարիչ Անի Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Գիտնականները «հեռախոսային անքնության» դեմ պայքարի միջոց են գտել
23 Հունիսի 2018 - 23:50
Գիտնականները «հեռախոսային անքնության» դեմ պայքարի միջոց են գտել: Համապատասխան մեթոդը մշակել է Մանչեսթերի համալսարանի հետազոտողների խումբը:
Ողբերգական ավտովթար Երևանում
23 Հունիսի 2018 - 23:48
Shamshyan.com-ը գրում է.
Ռուսաստանում ակումբներից մեկում էկրանն ընկել է այցելուի վրա. նա մահացել է
23 Հունիսի 2018 - 23:46
ՌԴ Սուրգուտ քաղաքում գիշերային ակումբում իր տարեդարձը նշող այցելուհին մահացել է: Նրա վրա ընկել է պլազմային էկրանը:
Նախկին կառավարություններում գործել է «ես քո բոստանը չեմ մտնում, դու էլ իմը մի մտի» սկզբունքը. Տնտեսագետ
23 Հունիսի 2018 - 23:42
«Ես միշտ երազել եմ այնպիսի կառավարություն, որ կառավարության անդամը վետոյի իրավունք ունենա, այսինքն եթե մի հոգի ասում է՝ ոչ, որոշումը չի անցնում:
Անժելա Սարգսյանը համարձակ հագուստով պարծեցել է իր սլացիկ կազմվածքով
23 Հունիսի 2018 - 23:39
Լոս Անջելեսում բնակություն հաստատած դերասանուհի Անժելա Սարգսյանն Instagram-ի իր էջի story բաժնում նոր լուսանկար է հրապարակել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12021
 
Լրահոս`