Facebook   Twitter
 
Նախագահը ընդունել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահին

Նախագահը ընդունել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահին

14 Մարտի 2018 - 16:02
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովին, ով Հայաստանում է գտնվում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ կոմիտեի համատեղ նիստերի անցկացման կապակցությամբ:
Ողջունելով հյուրին՝ Հանրապետության Նախագահը նշել է, թե ուրախ է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպումից և միջազգային անվտանգության արդիական խնդիրների շուրջ կարծիքների փոխանակումից մի քանի շաբաթ անց կրկին հանդիպելու պարոն Կոսաչովի հետ և Երևանում քննարկելու հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգի հարցերը: Նախագահ Սարգսյանի գնահատմամբ՝ հայ-ռուսական հարաբերություններն առանձնանում են բարձր և բարձրագույն մակարդակներում ակտիվ երկխոսությամբ ու արդյունավետ համագործակցությամբ բոլոր ոլորտներում՝ տնտեսական, ռազմական, ռազմատեխնիկական և հումանիտար:

Ընդգծելով, որ Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմավարական հարաբերությունների անընդհատ և հետևողական ամրապնդումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, Հանրապետության Նախագահը հավելել է, որ Հայաստանը ցանկանում է կառուցողական և փոխշահավետ համագործակցություն ծավալել բոլոր այն ինտեգրացիոն միավորումների հետ, որոնք կարևոր դեր են խաղում տարածաշրջանում: Այս համատեքստում Նախագահը շնորհակալություն է հայտնել Կոնստանտին Կոսաչովին Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ տարբեր հարթակներում արտահայտած նրա օբյեկտիվ դիրքորոշման համար:

Հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում Նախագահ Սարգսյանը մեծ դեր է վերապահել միջխորհրդարանական կապերին և համոզվածություն հայտնել, որ երկու երկրների խորհրդարանական հանձնաժողովների երևանյան համատեղ նիստերն անցել են բարեկամության, կառուցողական մթնոլորտում, և ընդունված որոշումները դրական ազդեցություն կունենան միջպետական հարաբերությունների վրա:

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սարգսյանին ընդունելության համար և համակարծիք լինելով միջպետական հարաբերություններում խորհրդարանական դիվանագիտության դերի վերաբերյալ Նախագահի տեսակետին, նշել է, որ իր երկրի բարձրագույն ղեկավարության և խորհրդարանականների ցանկությունը ևս նույնն է՝ պահպանելու և զարգացնելու առավելագույն ակտիվ, պարբերական, բաց և բովանդակալից շփումներ հայ գործընկերների հետ: Նա գոհունակությամբ է խոսել նաև միջազգային խորհրդարանական կազմակերպությունների շրջանակներում հայ և ռուս խորհրդարանականների արդյունավետ ու փոխադարձ աջակցության վրա հիմնված համագործակցության մասին:

Կոնստանտին Կոսաչովը Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել է կառուցողական մթնոլորտում խորհրդարանականների անցկացրած երևանյան համատեղ նիստերում քննարկված հարցերն ու ընդունված որոշումները՝ միտված երկու երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցության և հայ-ռուսական հարաբերությունների առավել ամրապնդմանը: Նա վստահեցրել է, որ խորհրդարանական մակարդակով հայ գործընկերների հետ փորձում են լիարժեքորեն իրացնել այն գործընկերային ու բարեկամական մեծ ներուժը, որ Ռուսաստանի և Հայաստանի նախագահները ներդնում են երկկողմ հարաբերություններում:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կիրականացվեն
19 Դեկտեմբերի 2018 - 10:35
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 19-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Ավարտվել է զգալի չափերի կողոպուտ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
19 Դեկտեմբերի 2018 - 10:27
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է մեքենայից զգալի չափերի կողոպուտ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել նախկինում դատված 51- ամյա տղամարդուն:
«Լայվերի սիրահար մեր իշխանությունը լռում է. Ի՞նչ նախիջևանյան օպերացիա, ի՞նչ 11000 հեկտար, էս ի՞նչ հաշիվ ա…». Շարմազանով (Տեսանյութ)
19 Դեկտեմբերի 2018 - 10:09
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ Բաքվից շարունակում են ստացվել սենսացիոն հայտարարություններ՝ ամենաբարձր մակարդակով:
«Ժողովուրդ». ՏՄՊՊՀ-ն սկսել է աշխատել. գերիշխող դիրք ունեցողները զիջում են իրենց դիրքերը
19 Դեկտեմբերի 2018 - 10:05
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո սկսել է աշխատել նաև ՏՄՊՊՀ-ն: Պետական կառույցը, որին մշտապես մեղադրել են մենաշնորհների դեմ չպայքարելու, այլ, ընդհակառակը, նրանց հովանավորելու մեջ, այս տարվա ընթացքում լուրջ արդյունքներ է արձանագրել:
Թրամփի հետ սեքսի մասին հայտարարած պոռնոաստղը PlayBoy-ի համար է նկարահանվում
19 Դեկտեմբերի 2018 - 10:04
Պոռնոաստղ Սթորմի Դենիելսը, որը մեծ հանրաճանաչություն է ձեռք բերել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ սեքսի մասին հայտարարություններից հետո, կդառնա Playboy պարբերականի հաջորդ համարի մոդելներից մեկը: Այս մասին նա գրել է Instagram-ի իր էջում:
47-ամյա ուսուցչուհին սիրահարվել է 12-ամյա աշակերտին, նա մեղադրվում է տղայի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ
19 Դեկտեմբերի 2018 - 10:01
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում 47-ամյա ուսուցչուհին ձերբակալվել է՝ խոստովանելով, որ սիրահարված է իր 12-ամյա աշակերտին, հաղորդում է New York Post-ը:
Հակակառավարական ցույցեր՝ Լիբանանում
19 Դեկտեմբերի 2018 - 09:52
Լիբանանում զանգվածային հակակառավարական բողոք է սկսվել պաղեստինցի երեխայի մահանալուց հետո, որին տեղացի բժիշկները հրաժարվել են անվճար բուժել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Աշխարհի ամենասեքսուալ տատիկը» մերկ նկարահանվել է Սուրբծննդյան օրացույցի համար (Լուսանկարներ)
19 Դեկտեմբերի 2018 - 09:47
Ավստրալիայի բնակչուհի Ջինա Ստյուարտը, որին «Miss Maxim Australia 2018» մրցույթի եզրափակիչ փուլ դուրս գալուց հետո համաշխարհային լրատվամիջոցներն անվանել են «աշխարհի ամենասեքսուալ տատիկ», գրեթե մերկ նկարահանվել է 2019թ.-ի Սուրբծննդյան թեմատիկայով օրացույցի համար:
Դե Նիրոն Թրամփի նախագահությունը համեմատել է անմոռանալի գիշերային մղձավանջի հետ
19 Դեկտեմբերի 2018 - 09:46
Դերասան Ռոբերտ Դե Նիրոն Դոնալդ Թրամփի գործողությունները ԱՄՆ նախագահի պաշտոնում ընկալում է որպես «գիշերային մղձավանջ, որը հնարավոր չէ մոռանալ»: Այս մասին նա ասել է CNN-ին տված հարցազրույցում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14362
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
Հակակառավարական ցույցեր՝ Լիբանանում
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
Էրդողանը ծաղրել ու սպառնացել է ընդդիմախոս լրագրողին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական