Facebook   Twitter
 
Կառավարությունում քննարկվել են «Սեւան» ազգային պարկի բարեփոխումներին վերաբերող հարցեր

Կառավարությունում քննարկվել են «Սեւան» ազգային պարկի բարեփոխումներին վերաբերող հարցեր

14 Մարտի 2018 - 16:56
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Սեւան» ազգային պարկի բարեփոխումներին եւ զարգացման ռազմավարությանը վերաբերող հարցեր:
Զեկուցվել է, որ բարեփոխումների ծրագրով 14 մլրդ դրամ գնահատվող 29 միջոցառում է նախատեսվում: Մասնավորապես, միջոցառումներն ուղղված են լինելու «Սեւան» ազգային պարկի հենքի վրա կենսոլորտային պահպանավայրի ստեղծմանը, ազգային պարկի կառավարման պլանի մշակմանը, ջրածածկ եւ ջրածածկման ենթակա անտառտնկարկների մաքրմանը, ջրի տակ մնացած շենք-շինությունների ապամոնտաժմանը, պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պահպանման գոտիները հատուկ նշաններով առանձնացնելուն, ցուցանակների տեղադրմանը, զբոսաշրջության ժամանակակից պահանջներին համապատասխան հանգստի կազմակերպմանը, դեպի հուշարձաններ ճանապարհների կառուցմանն ու հիմնանորոգմանը: Միջոցառումներ են ձեռնարկվելու նաեւ պատասխանատու արդյունագործական ձկնորսության, էկոլոգիապես մաքուր արտադրության, ջերմատնային տնտեսությունների կազմակերպման, ինտենսիվ այգիների հիմնման, Լճաշեն-Սեւան հատվածը ներառող ծովափնյա ճեմուղու կառուցման եւ այլ ուղղություններով:

Զեկուցվել է, որ այս տարվա ընթացքում ազգային պարկի տարածքում մասնավոր հատվածի կողմից նախատեսվում է երկու ներդրումային ծրագրի իրականացում:

Կարեն Կարապետյանը կարեւորել է «Սեւան» ազգային պարկի պահպանման ու կառավարման արդյունավետության բարձրացումը՝ միաժամանակ ընդգծելով, որ պետք է հաշվի առնել նաեւ համայնքների մոտեցումները՝ վերջիններիս զարգացմանը չխոչընդոտելու նպատակով: Վարչապետն անհրաժեշտ է համարել ազգային պարկի տարածքի գոտիավորումը, ինչպես նաեւ ներդրումային ծրագրերի իրականացման համար հստակ չափանիշների սահմանումը, այդ թվում՝ կանաչ տարածքների պահպանման, ձեւավորման եւ այլ ուղղություններով:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Երևանում գովազդային վահանակ տեղադրելիս 40-ամյա տղամարդը սայթաքել է ու մահացել. shamshyan.com
26 Սեպտեմբերի 2018 - 17:21
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։05-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց 44 հասցեում գործող «Վենլո Շոփ» ընկերությանը պատկանող բենզալցակայանի մոտ տղամարդու դի կա։
ԿԳ նախարարության վերջին ամիսների գործունեության մեծագույն արդյունքը
26 Սեպտեմբերի 2018 - 17:19
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Facebook - ի իր էջում գրառում է կատարել, որտեղ նախարարության գործունեության մեծագույն արդյունք է որակել ավագանու ընտրություններում դպրոցների ու մանկապարտեզների ներգրավված չլինելու հանգամանքը:
Արաս Օզբիլիսը վնասվածք է ստացել
26 Սեպտեմբերի 2018 - 17:12
Հայաստանի ազգային հավաքականի և «Վիլլեմ II»-ի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը վնասվածք ունի:
Dunkin' Donuts-ը կհրաժարվի անվանման «փքաբլիթ» բառից
26 Սեպտեմբերի 2018 - 17:08
Ամերիկյան Dunkin' Brands Group Inc-ը որոշել է հաջորդ տարվանից հրաժարվել իր հիմնական ապրանքանիշի անվանման «փքաբլիթ» բառից:
Իրանում նորածին երեխան վերակենդանացել է դիահերձարանում
26 Սեպտեմբերի 2018 - 17:00
Իրանում վեց ամսական երեխան, որի մահը հաստատվել էր երեքշաբթի օրը, դիահերձարանում կենդանացել է։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը՝ հղում անելով թաղման գրասենյակի ղեկավար Ամիր Աբբաս Աբեդինիին։
ՀՅԴ ձայները Երեւանում՝ սկսած 2007-ից
26 Սեպտեմբերի 2018 - 16:53
Երևանի ավագանու ընտրություններում տապալված ուժերից մեկը ՀՅԴ-ն է:
Ավտովթար Լոռիում. հիվանդանոց տեղափոխված վիրավորները բրիտանացիներ են
26 Սեպտեմբերի 2018 - 16:52
Լոռու մարզում, այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 11։30-ի սահմաններում Մ-6 միջպետական ավտոճանապարհի 60-րդ կմ հատվածում բախվել են 30-ամյա Սերգեյ Կ.-ի վարած Opel մակնիշի 34 AԼ 984 համարանիշի եւ 23-ամյա Գրիգոր Ա.-ի վարած Mercedes մակնիշի 87 GM 778 համարանիշի ավտոմեքենաները։
«Հայտարարություն` Աշտարակի ավագանու նիստում տեղ գտած ապօրինության և քաղաքացիների ահաբեկման մասին». Լևոն Բարսեղյան
26 Սեպտեմբերի 2018 - 16:45
Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Աշխարհի ամենաազդեցիկ բուդդիստներից մեկը տարիներ շարունակ սիրուհիների հարեմ է ունեցել
26 Սեպտեմբերի 2018 - 16:39
Տիբեթյան բուդդիզմի համաշխարհային գուրու Սոգյալ Ռինպոչեն, որը Դալայ Lամայից հետո ամենաազդեցիկ հոգևորականներից է, տարիներ շարունակ իր սաներին սեռական ու ֆիզիկական բռնության է ենթարկել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14999
 
Լրահոս`
 
 
 
 
 
Արաս Օզբիլիսը վնասվածք է ստացել
Սպորտ, Հասարակություն