Facebook   Twitter
 
Թուրքիան սատարում է Սիրիայի տարածքային ամբողջականությանը. Չավուշօղլուն

Թուրքիան սատարում է Սիրիայի տարածքային ամբողջականությանը. Չավուշօղլուն

14 Մարտի 2018 - 17:38
Թուրքիան` ռազմական օպերացիա անցկացնելով սիրիական Աֆրինում, ոտնձգություն չի կատարում Սիրիայի տարածքի նկատմամբ, այլ պաշտպանում է դրա ամբողջականությունը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է РИА Новости-ն:
«Անկախ նրանից՝ դա Սիրիայի արևելյան, թե արևմտյան հատվածն է՝ մենք ակտիվորեն աջակցում ենք տարածքային ամբողջականությանը, ընդ որում, ասում ու ընդգծում ենք դա Ռուսաստանի ու Իրանի հետ համատեղ հայտարարություններում», - ասել է թուրք նախարարը:

«Ինչ վերաբերում է «Ձիթենու ճյուղ» օպերացիային, ապա դրա նպատակը ահաբեկիչների չեզոքացումն է, այդ ահաբեկչական կազմակերպությունները զգալի վտանգ են ներկայացնում մեր անվտանգության համար», - հավելել է նախարարը՝ նշելով, որ իրենց նպատակը սիրիական տարածքը զավթելը չէ:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Գահից հրաժարվելուց հետո Մալայզիայի թագավորն ամուսնալուծվում է «Միսս Մոսկվա»-ից
24 Հունվարի 2019 - 10:13
Գահից հրաժարված Մալայզիայի թագավոր Մուհամադ V-ն ամուսնալուծվում է «Միսս Մոսկվա-2015» մրցույթի հաղթողից՝ Օքսանա Վոևոդինայից:
ԱՄՆ-ում բյուջետային ճգնաժամը կարող է մինչև գարուն շարունակվել
24 Հունվարի 2019 - 10:07
ԱՄՆ-ի կառավարությունում աղբյուրները չեն բացառում, որ «շաթդաուն»-ը կարող է շարունակվել մինչև 2019-ի ապրիլ, գրում է The Washington Post-ը:
Նիագարայի ջրվեժը վերածվել է ձմեռային հրաշքների աշխարհի
24 Հունվարի 2019 - 08:52
Ողջ աշխարհում զբոսաշրջիկների շրջանում մեծ ճանաչում վայելող ջրվեժը վերածվել է ձմեռային հրաշքների աշխարհի:
Մադուրոն հայտարարել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին
24 Հունվարի 2019 - 08:46
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին՝ հայտնում է ABC News-ը։
Թրամփին արգելել են ելույթ ունենալ Կոնգրեսում, քանի դեռ երկրի կառավարությունը չի վերսկսել աշխատանքը
24 Հունվարի 2019 - 08:42
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին տեղեկացրել է Դոնալդ Թրամփին, որ թույլ չի տա նրան ելույթ ունենալ Կոնգրեսում, քանի դեռ երկրի կառավարությունը չի վերսկսել աշխատանքը, հաղորդում է CNN-ը:
Instagram-ն ու Facebook-ը զրկել են Նիկոլաս Մադուրոյին նախագահի կարգավիճակից
24 Հունվարի 2019 - 08:36
Instagram-ը զրկել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին պաշտոնական կարգավիճակից:
Տասը տարի կոմայի մեջ գտնվող կինը երեխա է ունեցել իրեն բռնաբարած բժշկից
24 Հունվարի 2019 - 08:34
ԱՄՆ-ում տասը տարի կոմայի մեջ գտնվող կինը, որն ունի գլխուղեղի վնասվածք, ծննդաբերել է: Երեխայի հայրն այդ հիվանդանոցում աշխատող բժիշկներից է, որը բռնաբարել է անօգնական կնոջը: Այդ մասին հայտնում է Associated Press-ը:
Դմիտրի Պեսկովի դուստրը քննադատել է բշտիկներով ու ցելյուլիտով կանանց
24 Հունվարի 2019 - 00:03
Դմիտրի Պեսկովի 21-ամյա դուստրն ակտիվորեն վարում է Instagram-ի էջը, որը բավական հայտնի է սոցիալական ցանցի օգտատերերի շրջանում։ Նա ներկայացնում է՝ ինչ է կարծում տարբեր թեմաների մասին։
Բրեդ Փիթի և Շարլիզ Թերոնի միջև սիրավեպ չի եղել
23 Հունվարի 2019 - 23:42
Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը, Անջելինա Ջոլիի նախկին ամուսինը, սիրավեպ չունի դերասանուհի Շարլիզ Թերոնի հետ, հայտնում է People ամսագիրը՝ հղում անելով իր աղբյուրներին։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4380
 
Լրահոս`