Facebook   Twitter
 
Բրիտանիան կարտաքսի 23 ռուսաստանցի դիվանագետի

Բրիտանիան կարտաքսի 23 ռուսաստանցի դիվանագետի

14 Մարտի 2018 - 17:48
Մեծ Բրիտանիան «Սկրիպալի գործի» պատճառով երկրից կարտաքսի 23 ռուսաստանցի դիվանագետի: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Թերեզա Մեյը՝ ելույթ ունենալով խորհրդարանում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Բրիտանիան կդադարեցնի Ռուսաստանի հետ բոլոր երկկողմ շփումները, իսկ բարձրաստիճան պաշտոնյաները եւ թագավորական ընտանիքի անդամները Ռուսաստան չեն մեկնի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: Երկիրը հետ է կանչել նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Լոնդոն այցելելու հրավերը:

Դրանից զատ, Մեյը հայտարարել է, որ Լոնդոնը կուժեղացնի մասնավոր օդանավերի հսկողությունը եւ կխստացնի մաքսատան ստուգումները:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Սանիթեքի» ու «Վեոլիա ջրի» գործունեությունից գոհ չենք, «հուսահատության գազելների» հարցն էլ պետք է լինի Երևանի ապագա քաղաքապետի ուշադրության կենտրոնում. Ն. Փաշինյան
15 Հուլիսի 2018 - 22:55
Աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերությունն ու ջրամատակարարմամբ զբաղվող «Վեոլիա ջուր» ընկերությունների գործունեությունից այդքան էլ գոհ չենք:
Աշխարհի ամենամեծ ընտանիքը. 87-ամյա ուկրաինացին ունի 346 ժառանգ
15 Հուլիսի 2018 - 22:40
Ուկրաինայի 87-ամյա բնակիչ Պավել Սեմենյուկը համապատասխան դիմում է ներկայացրել Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու համար, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ տղամարդն ունի աշխարհում ամենամեծ ընտանիքը:
Քաբուլում մահապարտի մասնակցությամբ ահաբեկչական հարձակման հետեւանքով յոթ մարդ է զոհվել
15 Հուլիսի 2018 - 21:10
Աֆղանստանի մայրաքաղաքում մահապարտի մասնակցությամբ ահաբեկչական հարձակման հետեւանքով 7 մարդ է զոհվել, 15-ը մարդ վիրավորվել է, հաղորդում է «ՌԲԿ»-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Նախագահ Սարգսյանը հանդիպել է հայտնի հնդիկ գործարար Մուկեշ Ամբանիի հետ
15 Հուլիսի 2018 - 20:58
Հուլիսի 15-ին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել հնդիկ ազդեցիկ գործարար, խոշոր ձեռնարկատեր, հնդկական խոշորագույն ընկերություններից մեկի՝ Reliance Industries Limited-ի նախագահ Մուկեշ Ամբանիի հետ, ով նաեւ նախագահ Սարգսյանի վաղեմի բարեկամն է։
Ճապոնիայում ջրհեղեղից հասցված վնասը 389 մլն դոլար է կազմել
15 Հուլիսի 2018 - 20:56
Ճապոնիայի հարավ-արեւմտյան եւ կենտրոնական մասերում հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած ջրհեղեղներից վնասը գնահատվում է 43.69 մլրդ իեն (գրեթե 389 մլն դոլար):
Վրաստանի խորհրդարանը հաստատել է կառավարության նոր կազմը
15 Հուլիսի 2018 - 20:54
Վրաստանի խորհրդարանը, ինչպես և ակնկալվում էր, վստահություն է հայտնել կառավարության նոր կազմին, ինչպես նաև կառավարության «Ազատություն, արագ զարգացում, բարգավաճում» ծրագրին:
Թուրքմենստանում արգելել են ալկոհոլի վաճառքը
15 Հուլիսի 2018 - 20:04
Թուրքմենստանի իշխանություններն արգելել են ալկոհոլային ըմպելիքների վաճառքը մայրաքաղաք Աշխաբադում և մարզային վարչական կենտրոններում:
Թուրքմենստանի նախագահը կիթառ է նվագել ու «ռեփ կարդացել» իր թոռան հետ
15 Հուլիսի 2018 - 20:02
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը կիթառ է նվագել ու ռեփ ոճի երգ կատարել իր թոռան հետ: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է YouTube-ի «Хроника Туркменистана» ալիքում:
Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
15 Հուլիսի 2018 - 19:50
Մոսկվայում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 7744
 
Լրահոս`