Facebook   Twitter
 
Քվենտին Տարանտինոն Մարգո Ռոբբիին հրավիրել է իր նոր ֆիլմում խաղալու

Քվենտին Տարանտինոն Մարգո Ռոբբիին հրավիրել է իր նոր ֆիլմում խաղալու

14 Մարտի 2018 - 17:57
Ինչպես հայտնի է, Քվենտին Տարանտինոն պատրաստվում է նոր գլուխգործոց նկարահանել։ Ու ամենահետաքրքիրն այն է, որ այդ ֆիլմում նկարահանվելու են Հոլիվուդի միանգամից երկու սրտակերներ՝ Բրեդ Փիթն ու Լեոնարդո դի Կապրիոն։
Variety-ն գրում է, որ 54-ամյա Փիթն ու 43-ամյա Լեոն նկարահանվելու են Տարանտինոյի ֆիլմում, որը կոչվում է «Մի անգամ Հոլիվուդում»։ Ֆիլմը պատմում է 1969 թվականի՝ հիփի շարժման ամենաթեժ ժամանակաշրջանի մասին։ Ֆիլմի սյուժետը կառուցվելու է սերիական մարդասպան Չարլզ Մենսոնի աղանդի ու Շերոն Թեյթի՝ ռեժիսոր Ռոման Պոլանսկու կնոջ սպանության շուրջ։

Լեոն կատարում է վեստերնների նախկին աստղ Ռիկի Դալթոնի դերը, իսկ Փիթը՝ նրա կրկնորդ Քլիֆ Բութի դերը։ Երկու հերոսներն էլ չեն կարողանում գտնել իրենց տեղն ու չեն ճանաչում Հոլիվուդը։ Ըստ սյուժետի՝ Դալթոնի հարևանուհին Թեյթն է լինելու։

Ֆիլմն էկրաններին կցուցադրվի 2019-ի օգոստոսի 9-ին՝ Մենսոնի աղանդի անդամների կողմից Շերոն Թեյթի սպանության օրվանից ուղիղ 50 տարի անց։

Deadline-ն, իր հերթին, հայտնում է, որ Մարգո Ռոբբին պաշտոնապես հրավիրել են Տարանտինոյի նոր ֆիլմում խաղալու: 27-ամյա դերասանուհու հետ արդեն բանակցություններ են տարվում:

Ռոբբիին առաջարկել են մարմնավորել Ռոման Պոլանսկիի կնոջ՝ Շերոն Թեյթին:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Դատավորը գիրք է նետել 10 տուփ ծխախոտ գողացած մեղադրյալի վրա և 20 տարի ազատազրկման դատապարտել
25 Սեպտեմբերի 2018 - 20:34
600 դոլար ընդհանուր արժողությամբ 10 տուփ ծխախոտ գողանալու համար Ռոբերտ Սփելմանին 20 տարի ազատազրկման են դատապարտել։
ՀՔԾ-ն մեղադրանք առաջադրեց Լևոն Երանոսյանին. նա հրաժարվել է ցուցմունք տալուց
25 Սեպտեմբերի 2018 - 20:31
Քիչ առաջ պարզ դարձավ որ Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել ՀՀ ոստիկանության Ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանին՝ քր. Օր. 309 հոդվածի երկրորդ և երրորդ մասերով:
Ադրբեջանական ընդդիմությունը բողոքում է Պուտինի՝ Բաքու այցի դեմ
25 Սեպտեմբերի 2018 - 20:28
Ադրբեջանական ընդդիմությունը բողոքում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ այսօր նախատեսված Բաքու այցի դեմ:
Թուրքիան Ադրբեջանի և ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժություններ կանցկացնի Միջերկրական ծովում
25 Սեպտեմբերի 2018 - 20:19
Թուրքիան սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 7-ն ընկած ժամանակաշրջանում հակասուզանավային ուսումնավարժանքներ կիրականացնի Միջերկրական ծովի արևելյան շրջանում:
Իվան Ուրգանտը առաջին անգամ ցույց է տվել իր փոքր դստերը (Լուսանկար)
25 Սեպտեմբերի 2018 - 20:15
Հեռուստահաղորդավար, հումորիստ Իվան Ուրգանտը, ինչպես հայտնի է չի սիրում իր անձնականը հրապարակայնացնել:
Վերահաշվարկվել են թիվ 3/5 տեղամասի քվեարկության արդյունքները
25 Սեպտեմբերի 2018 - 20:00
2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև սեպտեմբերի 25-ը՝ ժամը 11։00-ն:
Սեպտեմբերի 23-ին երևանցին ընտրություն չարեց, այլ վստահության հանրաքվե, բայց այլևս չկա հեղափոխությունը պաշտպանելու կարիք, այն պաշտպանված է. Է. Մարուքյան
25 Սեպտեմբերի 2018 - 19:55
Կառավարությունը պետք է բանակցություններին մասնակցող քաղաքական ուժերին ներկայացնի Ազգային ժողովը ցրելու իր տարբերակները, իսկ նրանք էլ՝ ձևակերպեն փաստաթուղթ, որում ձևակերպված կլինեն նաև երաշխիքները:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15745
 
Լրահոս`