Facebook   Twitter
 
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Անգելա Մերկելին ԳԴՀ Կանցլերի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Անգելա Մերկելին ԳԴՀ Կանցլերի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

14 Մարտի 2018 - 19:46
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձներ է հղել Անգելա Մերկելին՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կանցլերի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Վստահություն հայտնելով, որ Անգելա Մերկելի անցած հարուստ պետական և քաղաքական ուղին կշարունակի իր ծանրակշիռ ավանդը բերել Գերմանիայի զարգացմանն ու բարգավաճմանը, գերմանացի բարեկամ ժողովրդի բարեկեցությանը, միջազգային ասպարեզում ԳԴՀ ծանրակշիռ դերակատարության ամրապնդմանը, Հանրապետության Նախագահը Կանցլերին մաղթել է հաջողություններ բոլոր նախաձեռնություններում: Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ Անգելա Մերկելի նոր պաշտոնավարման ընթացքում ևս հայ-գերմանական հարաբերությունները կշարունակեն դինամիկ զարգանալ և ընդլայնվել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով:

«Բազմիցս առիթ եմ ունեցել նշելու, որ Գերմանիան Հայաստանի հուսալի գործընկերն է, ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական զարգացման ակտիվ աջակիցը: Այսօր հայ-գերմանական քաղաքական երկխոսությունը նոր մակարդակի վրա է, զարգանում են տնտեսական փոխգործակցությունը, մշակութային, միջխորհրդարանական և ապակենտրոնացված հարաբերությունները:

Մեր երկիրն այս տարի թևակոխում է պետական զարգացման նոր փուլ. անցում է կատարում քաղաքական կառավարման մի համակարգի, որը տասնամյակներ շարունակ նպաստել է ԳԴՀ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, տնտեսական զարգացմանն ու բարգավաճմանը: Հայաստանի խորհրդարանական համակարգի կայացման ճանապարհին մեծապես կարևորում ենք Գերմանիայի կառավարության հետ սերտ համագործակցությունը:

Բարձր եմ գնահատում նաև գերմանական կողմի աջակցությունը ՀՀ-ԵՄ համագործակցության ընդլայնմանը, որը նոր մակարդակի է բարձրացել 2017 թվականի նոյեմբերին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շնորհիվ»,-ասված է ԳԴՀ Կանցլերին ուղղված Նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

Ուղերձում Նախագահն անդրադարձել է նաև միջկուսակցական համագործակցությանը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության և Գերմանիայի «Քրիտոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության միջև երկկողմ ձևաչափով և Եվրոպայի ժողովրդական կուսակցության շրջանակներում:

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել նաև Աննեգրեթ Քրամփ-Քարրենբաուերին՝ «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության Գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Պատրաստվում ենք հայաստանյան բիզնես հարթակում ձևավորել նոր ուղղություն՝ միկրոբիզնես. Այն կազատվի բոլոր տեսակի հարկերից». Նիկոլ Փաշինյան
24 Հունվարի 2019 - 10:38
Հայաստանը պատրաստվում է քաղաքական հեղափոխությունը փոխակերպել տնտեսական հեղափոխության: «Euronews»-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ ուղղությամբ նախատեսվում է զգալի աշխատանք:
ՊԵԿ-ի աստղաբաշխական պարգևատրումները. 9 մլն. 60 000 դրամից մինչև 1 մլն 574 000 դրամ
24 Հունվարի 2019 - 10:27
Պարգևատրումների աղմկահարույց թեման նոր թափ է հավաքում։ Մեզ հասած տեղեկատվության համաձայն՝ Պետական եկամուտների կոմիտեում շարքային աշխատակիցների շրջանում լուրջ դժգոհությունների ալիք է բարձրացրել ՊԵԿ ղեկավարության դեկտեմբերին ստացած պարգևատրումները։ Այս մասին գրում է yerevan.today-ը:
2015-ին մահացած դատապարտյալի գործով վարույթն իրականացնող մարմինը գործողություններ է իրականացնում միայն տուժող կողմի միջնորդելուց հետո. ՀՔԱ
24 Հունվարի 2019 - 10:23
2015թ. ապրիլին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ինքնավնասում կատարելու հետևանքով հիվանդանոցում մահացած դատապարտյալ Սերոբ Գևորգյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ա. Զալյանը 2019թ. հունվարի 10-ին հերթական միջնորդությունն է ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին:
Հարկադիր կատարման ծառայությունը տնտեսել և բյուջե է վերադարձրել ավելի քան 26 մլն դրամ, նյութական խրախուսման համակարգի զարգացման միջոցներից տնտեսել է 230 մլն դրամ. Ա. Զեյնալյան
24 Հունվարի 2019 - 10:14
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը 2018թ պետական բյուջեով հատկացված գումարից տնտեսել է 26 մլն 173 հազար դրամ և վերադարձրել է ՀՀ պետական բյուջե, իսկ նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցներից տնտեսել է 230 մլն 131 հազար 779 դրամ:
Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանդիպումները Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակում (Լուսանկարներ)
23 Հունվարի 2019 - 23:21
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահին կից ձեռներեցների իրավունքների պաշտպանության գործերով հանձնակատար Բորիս Տիտովին:
Երկրի հյուսիս-արեւմուտքում տիրող իրավիճակը կկարգավորի Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերումը․ Պուտին
23 Հունվարի 2019 - 23:03
Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերումը կդառնա դրական քայլ, կկարգավորի երկրի հյուսիս-արեւմուտքում տիրող իրավիճակը։ Այս մասին Էրդողանի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։
Հետպատերազմյան բազմակողմանի կարգուկանոնը Մերկելը պաշտպանել է
23 Հունվարի 2019 - 22:14
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պաշտպանել է հետպատերազմյան բազմակողմանի կարգուկանոնը։ Ելույթ ունենալով Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում՝ Մերկելը արեւմտյան տերություններին կոչ է արել մտածել ոչ միայն իրենց նեղ ազգային շահերի մասին, այլեւ բարեփոխել գլոբալ ինստիտուտները՝ հայտնում է Reuters-ը։
Մակրոնի կուսակցությունը կպարտվի ընտրություններում. Իտալիայի վարչապետ
23 Հունվարի 2019 - 21:51
Իտալիայի վաչապետ Մատեո Սալվինին հուսով է, որ ֆրանսիացի ժողովուրդը այս տարվա վերջին կայանալիք ընտրություններում թույլ չի տա նախագահ Էմանուել Մակրոնի կուսակցությանը հայտնվել Եվրոպական խորհրդարանում՝ հայտնում է Reuters-ը։
Պուտինի և Էրդողանի բանակցությունների արդյունքները (Տեսանյութ)
23 Հունվարի 2019 - 21:23
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կրեմլում բանակցություններ է վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 5071
 
Լրահոս`