Facebook   Twitter
 
Ապրիլի 9-ից կփոխվի Հանրապետության Նախագահի նստավայրը, փոփոխություններ կլինեն աշխատակազմի կառուցվածքի և հաստիքացուցակի մասով. Արմեն Գևորգյանի պարզաբանումները

Ապրիլի 9-ից կփոխվի Հանրապետության Նախագահի նստավայրը, փոփոխություններ կլինեն աշխատակազմի կառուցվածքի և հաստիքացուցակի մասով. Արմեն Գևորգյանի պարզաբանումները

14 Մարտի 2018 - 20:56
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանն «Առավոտի» հետ հարցազրույցում պարզաբանումներ է արել ՀՀ ապագա վարչապետի աշխատակազմի կառուցվածքի և հաստիքների վերաբերյալ:
-Պարո´ն Գևորգյան, Հայաստանի Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված՝ առաջիկայում նախատեսված կառուցվածքային փոփոխությունների համատեքստում, ի՞նչ փոփոխություններ են սպասվում Հանրապետության նախագահի աշխատակազմում, բացի նստավայրի փոփոխությունից:

-Այո, հիմնական փոփոխությունը, որ վերաբերել է ՀՀ նախագահի աշխատակազմին, նստավայրի փոփոխությունն է: Ազգային ժողովի կողմից համապատասխան օրենքն ընդունվելուց հետո Հանրապետության նախագահը ապրիլի 9-ից սկսած կաշխատի Մաշտոցի 47 հասցեում գտնվող վարչական շենքում: Այդ համալիրը և՛ խորհրդային տարիներին, և՛ Հայաստանի անկախության տարիներին մշտապես ծառայել է որպես պետական և ներկայացուցչական միջոցառումների վայր:

Ըստ էության՝ այն ծառայել է նաև որպես վարչական շենք: Այսօր այնտեղ որոշակի փոփոխություններ են կատարվում անհրաժեշտ աշխատանքային պայմաններ ապահովելու համար:

Ինչ վերաբերում է բուն աշխատակազմին, ապա հիմնական փոփոխություններն իրականացվելու են աշխատակազմի կառուցվածքի և հաստիքացուցակի մասով: Առաջարկվում է, որ ՀՀ նախագահի աշխատակազմի հաստիքային միավորների թիվը չգերազանցի 155-ը: Ապագա կառուցվածքից բացակայելու են որոշ ստորաբաժանումներ՝ պայմանավորված նոր Սահմանադրությամբ նախատեսված՝ նախագահի լիազորությունների փոփոխությամբ: Մասնավորապես, ապագա աշխատակազմում բացակայելու են այնպիսի ստորաբաժանումներ, ինչպիսիք են վերահսկողական ծառայությունը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարությունը, Հանրային խորհրդի գրասենյակը: Ըստ էության՝ աշխատակազմի կառուցվածքն ամբողջովին համապատասխանեցվելու է ապրիլի 9-ից լիովին ուժի մեջ մտնող ՀՀ Սահմանադրության պահանջներին: Միաժամանակ, կստեղծվեն բոլոր անհրաժեշտ պայմանները, որ Հանրապետության նախագահը իրականացնի պետության գլխի գործառույթները, ինչպես նաև Սահմանադրությամբ իրեն լիազորված այլ գործառույթներ:

-ԱԺ-ում 2018թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, Դուք, ընդհանուր առմամբ, ներկայացրել եք նախագահի աշխատակազմում և կառավարության աշխատակազմում նախատեսվող բարեփոխումների արդյունքում հաստիքների փոփոխության վերաբերյալ տեղեկատվություն: Այժմ այդ հաստիքային միավորները ամրագրված են օրենքով, կարո՞ղ եք ներկայացնել` ի՞նչ տրամաբանությամբ են ձևավորվել այդ թվերը:

-Ազգային ժողովում 2018 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ես տեղեկացրի, որ այդ պահի դրությամբ դեռևս շարունակվում են ՀՀ նախագահի և կառավարության աշխատակազմերի կառուցվածքների և հաստիքների վերաբերյալ քննարկումները: Այսօր, երբ Ազգային ժողով են ներկայացվել համապատասխան օրենքների նախագծերը, կարող եմ տեղեկացնել, որ դրանցում արտացոլված լուծումները բխել են հետևյալ մոտեցումներից՝

1) ձևավորվում է նոր պետական կառույց՝ ՀՀ վարչապետի աշխատակազմ, ինչը ենթադրում է, որ կառավարության աշխատակազմը լուծարվելու է, այսինքն` լինելու է մեկ վարչական կառույց, որը սպասարկելու է վարչապետին, առաջին փոխվարչապետին, փոխվարչապետներին և ընդհանուր առմամբ՝ կառավարությանը, որպես կոլեգիալ մարմնի: Մամուլում հանդիպել եմ այս թեմայի վերաբերյալ տարբեր մեկնաբանությունների: Ուզում եմ խորհուրդ տալ դրանց հեղինակներին՝ կարդալու «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի անցումային դրույթները, որտեղ իմ նշած մոտեցումները հստակ ամրագրված են,

2) ՀՀ նախագահի աշխատակազմի և վարչապետի աշխատակազմի հաստիքների (155 + 600) սահմանման հիմքում ընկած են հետևյալ մոտեցումները՝

– ՀՀ նախագահի աշխատակազմի հաստիքների առավելագույն թիվը 2016 թվականին եղել է 411, այնուհետև իմ առաջարկությամբ 2 անգամ ՀՀ նախագահը կրճատել է այն՝ հասցնելով 330-ի` նպատակ ունենալով այդ անցումային ժամանակաշրջանում ավելի արդյունավետ օգտագործել պետական միջոցները,

– կառավարության աշխատակազմի հաստիքների թիվը կազմում է 298, այսինքն՝ 411 + 298 = 709,

– բացի այդ, եթե նկատել եք, վերոհիշյալ օրենքի նախագծով նախարարությունների թիվը 18-ից դարձել է 17` կրճատվել է միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը, որտեղ հաստիքների թիվը այսօր 37 է: Միաժամանակ, քաղաքացիական ծառայության բարեփոխումների արդյունքում լուծարվելու է Քաղաքացիական ծառայության խորհուրդը և նրան սպասարկող աշխատակազմը՝ 7 + 70 հաստիքներով,

– վերջին երկու հանգամանքները կարևոր են այն իմաստով, որ չնայած լուծարվում են պետական կառույցներ, այդուհանդերձ, այդ գործառույթները փոփոխված ծավալով և լիազորություններով իրականացվելու է վարչապետի աշխատակազմի կողմից, այսինքն, եթե հանրագումարի բերենք այսօրվա գործող 411 + 298 + 37 + 77 = 823 հաստիքների թիվը, ապա փոփոխությունից հետո գործելու է 755-ը՝ 68-ով պակաս:

-Ի՞նչ տարբերություններ են լինելու այսօրվա կառավարության աշխատակազմի և ձևավորվելիք վարչապետի աշխատակազմի միջև:

-Վարչապետի աշխատակազմի մասին խոսելիս պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ իմ արտահայտած բոլոր մտքերը կրում են խիստ նախնական և փորձագիտական կարծիք արտահայտող բնույթ, քանի որ այդ հարցերը առավել որոշակի կդառնան, երբ վարչապետը հաստատի իր աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը:

Այնուամենայնիվ, նախնական ուսումնասիրությունների և քննարկումների արդյունքում կարող եմ ասել, որ վարչապետի աշխատակազմն ունենալու է այնպիսի կառուցվածք, որը թույլ է տալու սպասարկել ոչ միայն վարչապետի ամենօրյա աշխատանքը, այլև համապատասխան փոխվարչապետների աշխատանքը: Վերջիններիս սպասարկման համար ստեղծվելու են համապատասխան գրասենյակներ:

Վարչապետի աշխատակազմում ստեղծվելու է գրասենյակ, որն իրականացնելու է քաղաքացիական ծառայության օրենսդրությամբ կառավարությանը և համակարգող փոխվարչապետին վերապահված լիազորությունները:

Լինելու են ստորաբաժանումներ, որոնք զբաղվելու են տեսչական մարմինների բարեփոխումների, միջազգային տնտեսական ինտեգրման հարցերով:

Ուժեղացվելու են հեռանկարային վերլուծական գործառույթները, բացի այդ` շարունակելու են գործել բոլոր այն ստորաբաժանումները, որոնք ավանդաբար կատարել են որոշակի գործառույթներ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Արա Բաբլոյանն այցելել է Մանվել Գրիգորյանին
18 Հունիսի 2018 - 00:02
Հայաստանի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր՝ հունիսի 17-ին, այցելել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության մեկուսարան եւ հանդիպել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին։
Եթե սխալ ենք արել, պետք է քաջություն ունենանք ներողություն խնդրել. Շարմազանով (Տեսանյութ)
17 Հունիսի 2018 - 23:52
Հունիսի 17֊ը Մեծ հայրենասեր, ռազմական ու պետական գործիչ՝ Գարեգին Նժդեհի վերահուղարկավորության օրն է։
ԱԱ-2018․ Գերմանիա - Մեքսիկա հանդիպման լավագույն ֆուտբոլիստը
17 Հունիսի 2018 - 23:50
Մեքսիկայի հավաքականի հարձակվող Իրվին Լոսանոն ճանաչվել է Գերմանիայի հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։
Անուշադրության մի մատնեք. առավոտյան գլխացավի 8 պատճառ
17 Հունիսի 2018 - 23:48
Lifehacker.ru-ն գրում է, որ առավոտյան գլխացավը կարող է տարբեր պատճառներ ունենալ՝ սկսած ալկոհոլի չարաշահումից՝ մինչև լուրջ հիվանդություններ: Այդ պատճառով չի կարելի այն անուշադրության մատնել:
Արագածոտնում վարորդը վրաերթի է ենթարկել երկու երեխայի գրկած կնոջը և դիմել փախուստի
17 Հունիսի 2018 - 23:42
Այսօր՝ հունիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
«Դոն Պիպո»-ի քրգործով ձերբակալվել են ևս 4 անձինք՝ ՌԴ քաղաքացիներ. ԱԱԾ
17 Հունիսի 2018 - 23:10
Ինչպես արդեն իսկ հաղորդվել էր, 2017 թվականի մայիսի 23-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ և ՌԴ քաղաքացի՝ «Դոն Պիպո» մականվամբ Արթուր Օնիկի Ասատրյանի սպանության նախապատրաստության դեպքի առթիվ։
Ապրիլյան քառօրյայի մասնակիցներին ուղարկված սնունդը Մանվել Գրիգորյանն օգտագործել է իր կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով. ԱԱԾ (Տեսանյութ)
17 Հունիսի 2018 - 22:55
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հանցավորության դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ՀՀ Քր. օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ս.թ. հունիսի 16-ին խուզարկություն է իրականացրել ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված վերջինիս պատկանող առանձնատանը:
Մեր թիրախից չենք շեղվելու. Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջողները պատրաստվում են այցելել մարզային թեմեր (Տեսանյութ)
17 Հունիսի 2018 - 22:45
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ևս Սուրբ Աննա եկեղեցու բակում ցույց տեղի ունեցավ՝ ընդդեմ Գարեգին Բ-ի:
ՊՆ-ին նվիրված մեքենաներ, զինվորի համար նախատեսված սնունդ, հագուստ, հրացաններ և այլն. ի՞նչ է հայտնաբերվել Մանվել Գրիգորյանի առաձնատանը (Տեսանյութ)
17 Հունիսի 2018 - 22:20
Հրապարակվել է ԱԱԾ- տեսանյութը, որում տեսնում ենք, թե ինչպես են ԱԱԾ աշխատակիցները խուզարկում ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի առանձնատունը և թե ինչ են հայտնաբերել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13417
 
Լրահոս`