Facebook   Twitter
 
Արմեն Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել է Ուիլիամ Գլադսթոնի անունը կրող գրադարանի ԱՄՆ Բարեկամների կազմակերպած ընդունելությանը

Արմեն Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել է Ուիլիամ Գլադսթոնի անունը կրող գրադարանի ԱՄՆ Բարեկամների կազմակերպած ընդունելությանը

14 Մարտի 2018 - 20:58
ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 13-ին Նյու Յորքում մասնակցել է Միացյալ Թագավորության նախկին վարչապետ, անվանի պետական գործիչ Ուիլիամ Գլադսթոնի անունը կրող գրադարանի ԱՄՆ Բարեկամների կազմակերպած ընդունելությանը:
Երեկոյի ընթացքում հատուկ մրցանակով պարգևատրվել է 1997թ- ի վեր Կարնեգի հիմնարկության նախագահ Վարդան Գրեգորյանը, ով մասնագիտացած լինելով պատմության և հումանիտար գիտությունների ոլորտում, տարբեր տարիների աշխատել է հեղինակավոր մի շարք կազմակերպություններում և իր գիտական ներդրումների համար արժանացել բազմաթիվ պարգևների:

19–րդ դարի երկրորդ կեսին Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը չորս անգամ զբաղեցրած Ուիլիամ Գլադսթոնը /1809-1898թթ/ մի շարք առիթներով ելույթներ է ունեցել ի պաշտպանություն թուրքական բռնապետության տակ կեղեքվող հայերի, ինչի համար էլ վայելել է աշխարհասփյուռ հայերի հարգանքը։

Կարնեգի հիմնարկությունը խոշոր նվիրատվություն է արել Գլադսթոնի գրադարանին, որը նպաստելու է Գլադստոնի ժառանգության հետագա ուսումնասիրությանը և ժողովրդավարության, մարդու իրավունքների, ցեղասպանությունների կանխարգելման ոլորտներում նոր նախագծերի իրականացմանը:

Մասնավորապես, նվիրատվությունը ծառայելու է ցեղասպանության թեմայով ցուցահանդեսի կազմակերպմանը: Ցուցահանդեսը մեկնարկելու է Երևանում և այնուհետև շրջելու է աշխարհի տարբեր երկրներում:

2017թ. մայիսի 22-ին Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Սարգսյանն այցելել էր Ուելսի Հոուրդեն բնակավայր, որտեղ գտնվում է Գլադսթոնի գրադարանը։ Դեսպան Սարգսյանը հանդիպում էր ունեցել Գլադսթոնի ժառանգ Չարլի Գլադսթոնի և գրադարանի ղեկավարության հետ: Ծանոթանալով հայերին վերաբերող գլադստոնյան ժառանգությանը` Արմեն Սարգսյանն ասել էր, որ առկա հարուստ նյութերն ու վկայությունները հայ-բրիտանական պատմական առնչություններն ուսումնասիրելու համար լավ հիմք են։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել հնդկական WION TV-ին
14 Դեկտեմբերի 2018 - 18:43
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հնդկական WION TV (World Is One News) լրատվական հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է հայ-հնդկական փոխգործակցության օրակարգի, համաշխարհային մարտահրավերների, գլոբալ տնտեսական զարգացման միտումների, աշխարհաքաղաքական վերափոխումների և այլ հարցերի շուրջ:
Տիգրան Ավինյանն ընդունել է լեհական «Փոլ-Մոտ» հոլդինգի պատվիրակությանը
14 Դեկտեմբերի 2018 - 18:25
Դեկտեմբերի 14-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունեց լեհական «Փոլ-Մոտ» հոլդինգի պատվիրակությանը հոլդինգի փոխտնօրեն Մառեկ Փոլի գլխավորությամբ:
ԼՂ համակարտության կարգավորումը պահանջում է բոլոր կողմերի ջանքերը. Փաշինյան
14 Դեկտեմբերի 2018 - 18:19
ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը մեզ համար շարունակում է լինել գլխավոր առաջնահերթություն։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Արտակ Զեյնալյանն այցելել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ
14 Դեկտեմբերի 2018 - 18:14
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր այցելել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:
Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում լուրջ խնդիրներ են առաջացել. փորձագետ
14 Դեկտեմբերի 2018 - 18:08
Նույնիսկ ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարի գրանցվել է մշակովի հողատարածքների 7000 հեկտարով կրճատում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը։
Անազատության մեջ գտնվող լրագրող Արմենակ Դավթյանը արժանացել է ՀՀ արդարադատության նախարարի հատուկ մրցանակի
14 Դեկտեմբերի 2018 - 18:00
Դեկտեմբերի 13-ին ««Հանրային հայացք՝ փակ աշխարհին. «Մարդու իրավունքների իրավիճակը փակ հաստատություններում»» թեմայով լրագրողական մրցույթի մասնակից, անազատության մեջ գտնվող լրագրող Արմենակ Դավթյանը արժանացել է ՀՀ արդարադատության նախարարի հատուկ մրցանակի՝ բանտային կրթության կարևորությանն անդրադառնալու համար:
Ընկերությունը ՊՆ–ի հետ կնքել է 3 պայմանագիր, ստացել 120 մլն դրամ, բայց պարտավորությունը չի կատարել
14 Դեկտեմբերի 2018 - 17:37
ՀՀ զինվորական դատախազության ուսումնասիրությամբ պարզված՝ ՀՀ ՊՆ-ի հանդեպ ստանձնած պարտավորությունները չկատարելու դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, պարզվել են նոր հանգամանքներ։ Այս մասին հայտնում են գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
Մի՛ սպանեք աղջիկներին, նրանք նույնպես մարդ են. վարչապետի խորհրդական
14 Դեկտեմբերի 2018 - 17:25
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Վարազդատ Կարապետյանն իր էջում հրապարակել է Գեղարքունիքի մարզում նոյեմբեր ամսին գրանցված ծնունդների թիվը և գրառում կատարել.
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կալանքի որոշումը կբողոքարկի. օրակարգում է նաեւ ՍԴ եւ ՄԻԵԴ դիմելու հնարավորությունը
14 Դեկտեմբերի 2018 - 17:22
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ստացել են նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դեկտեմբերի 7-ի որոշումը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15996
 
Լրահոս`