Facebook   Twitter
 
Թրամփը չի կարող որոշել իրանական միջուկային ծրագրի մասին համաձայնագրի ճակատագիրը. Զարիֆ

Թրամփը չի կարող որոշել իրանական միջուկային ծրագրի մասին համաձայնագրի ճակատագիրը. Զարիֆ

14 Մարտի 2018 - 21:21
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի կարող որոշումներ ընդունել Իրանի միջուկային ծրագրի մասին համատեղ համապարփակ գործողությունների պայմանագրի ճակատագրի համար:
Ինչպես փոխանցում է իրանական «ԻՐՆԱ» գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը պակիստանյան Geo TV հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Ցավոք, Դոնալդ Թրամփը սովորություն ունի միջազգային մակարդակով անկանխատեսելի և անիրական որոշումներ կայացնելու»,- ընդգծել է իրանական գերատեսչության ղեկավարը:

Զարիֆն ընդգծել է, որ ԱՄՆ-ը պարտավոր է իրագործել իր պարտականությունները միջուկային ծրագրի համաձայնագրի շրջանակներում:

Իրանցի նախարարը շեշտել է, որ եթե միջազգային հանրության մոտ այնպիսի կարծիք առաջանա, որ ԱՄՆ-ի հետ ստորագրված միջազգային պայմանագրերը կարող են վավերական լինել միայն գործող վարչակազմի օրոք, ապա ոչ ոք պայմանագիր չի կնքի ԱՄՆ-ի հետ:

Հիշեցնենք, որ Իրանը և միջազգային միջնորդների «վեցնյակը» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Ֆրանսիա, Չինաստան և Գերմանիա) 2015 թվականին համաձայնագիր են կնքել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ, որի համաձայն՝ Թեհրանը պարտավորություն է ստանձնել սահմանափակել ուրանի հարստացման ոլորտում տարվող աշխատանքները:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Կատուների մասին վիրուսային տեսանյութը գրավել է ամերիկյան կինեմատոգրաֆիան (Տեսանյութ)
18 Մարտի 2019 - 21:16
Ամերիկյան կինոթատրոններում սկսել են ցուցադրել 39-ամյա ռեժիսոր Ուիլ Բրեյդենի՝ կատուների մասին համացանցային վիրուսային հոլովակների հիմքով նկարահանած ֆիլմը՝ գրում է regnum.ru -ը։
Արման Թաթոյանն այցելել է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցուն. վերջինս ցանկություն է հայտնել կապվել իր ընտանիքի հետ
18 Մարտի 2019 - 21:14
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու համար ձերբակալված Ադրբեջանի քաղաքացի Էլվին Արիֆ օղլու Իբրահիմովին, ով գտնվում է հիվանդանոցում: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:
Արարատ Միրզոյանը գերմանացի գործընկերներին ներկայացրել է Բեռլինի դպրոցների դասագրքերում Հայոց ցեղասպանությանն անդրադարձող դիդակտիկ նյութերի ներառման հարցը
18 Մարտի 2019 - 20:47
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունը, որը պաշտոնական այցով մարտի 18-21-ը գտնվում է Գերմանիայում, մարտի 18-ի առավոտյան հանդիպում է ունեցել Բեռլինի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահի և անդամների հետ։
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը դիտել են «44 աստիճանի վրա» ներկայացումը
18 Մարտի 2019 - 20:36
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնում դիտել են «44 աստիճանի վրա» ներկայացումը: Այն բեմադրվել է հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի պատմվածքի հիման վրա:
Գագարինավանում մարտի 19-ին ջուր չի լինի
18 Մարտի 2019 - 20:34
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, մարտի 19-ին ժամը 08.30-14.00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գագարինավան բնակավայրի ջրամատակարարումը:
Մեծ Բրիտանիայում առաջարկել են արգելել վնասակար ուտելիքի գովազդը ցերեկային ժամերին
18 Մարտի 2019 - 20:29
Մեծ Բրիտանիայի կառավարությունը քննարկում է համացանցում և հեռուստատեսությամբ վնասակար ուտելիքի գովազդի ցուցադրումը մինչև ժամը 21:00-ն արգելելու առողջապահության նախարարության առաջարկությունը:
ՀՔԾ-ն մերժել է Լևոն Երանոսյանի պաշտպանի ներկայացրած միջնորդությունը՝ հարցաքննել Փաշինյանին և Օսիպյանին
18 Մարտի 2019 - 20:24
Վարույթ իրականացնող մարմնին միջնորդություն ենք ներկայացրել վերացնել Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանին առաջադրված մեղադրանքը, եթե ոչ, ապա հարցաքննության հրավիրել այդ օրվա առանցքային դեմքերին՝ Նիկոլ Փաշինյանին և Վալերիյ Օսիպյանին։
Մետաքսե ճանապարհի նախագծերը պետք է կապ ստեղծեն Չինաստանի, Եվրասիական միության և Եվրամիության միջև. Տիգրան Սարգսյան
18 Մարտի 2019 - 20:23
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Forbes-ին տված հարցազրույցում ներկայացրել է «Մեկ գոտի, մեկ ուղի» հայեցակարգի շրջանակներում իրականացվող նախագծերի և Չինաստանի՝ 1 տրիլիոն դոլար ներդնելու մտադրության մասին:
Ռուսաստանում հացի թանկացում է սպասվում
18 Մարտի 2019 - 20:21
Ընթացիկ տարում հացի արժեքի աճն ակնկալվում է 5-6 տոկոսի մակարդակում: Այս մասին հայտարարել է ռուսական հացագործների և հրուշակագործների գիլդիան:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15563
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ռուսաստանում հացի թանկացում է սպասվում
Միջազգային, Հասարակություն