Facebook   Twitter
 
Քովի, Ջոնսոն, Բլանչարդ. մոտիվացիոն գրքերի ներկայացում-քննարկում

Քովի, Ջոնսոն, Բլանչարդ. մոտիվացիոն գրքերի ներկայացում-քննարկում

15 Մարտի 2018 - 15:00
Համաշխարհային բեսթսելեր դարձած մոտիվացիոն գրքերը շարունակում են բնագրային թարգմանությամբ ներկայացվել հայ ընթերցողներին: ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը «Էդիթ Պրինտ» հրատարակչության հետ մարտի 16-ին, ժամը 14:30-ին կանցկացնի բիզնես և մոտիվացիոն բեսթսելերների ներկայացում - քննարկում:
Իրադարձությունը կանցկացվի «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում (ք. Երևան, Կոմիտասի 49/3)
Միջոցառման շրջանակում մասնավորապես կներկայացվեն Սթիվեն Քովիի «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները», Սպենսեր Ջոնսոնի «Ո՞ւր է իմ պանիրը», Ջոնսոնի և Քեն Բլանչարդի «Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն»» գրքերը: Հրատարակչության ներկայացուցիչները ներկաներին նաև կպատմեն առաջիկայում լույս ընծայվող գրքերի մասին:

Նշենք, որ Քովիի գրքում ներկայացված է սկզբունքակենտրոն մոտեցում`լուծելու անհատական և մասնագիտական խնդիրները, օգնելու փոխվել և օգտվել փոփոխությունների արդյունքում ստեղծված հնարավորություններից: Time ամսագիրն այն ընդգրկել է «Բիզնեսի կառավարման վրա ամենամեծ ներգործությունն ունեցող 25 գրքերի» ցանկում: «Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն»» կյանքն ու գործը ճիշտ և արդյունավետ ղեկավարելու բոլոր ժամանակների բեսթսելեր է, համարվում է երբևէ հրատարակված ամենահաջողակ մենեջմենթի գրքերից: Իսկ «Ո՞ւր է իմ պանիրը» կյանքում և բիզնեսում փոփոխություն մտցնելու բոլոր ժամանակների թիվ 1 բեսթսելերն է, կարող է արմատապես փոխել մեր վերաբերմունքը փոփոխության նկատմամբ:

Տասնամյակներ շարունակ այս գրքերը օգնել են միլիոնավոր մարդկանց առավել հաջողակ լինել իրենց մասնագիտական և անձնական կյանքում:

Միջոցառման շրջանակներում կգործի ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանում առկա բիզնես գրականության ցուցահանդես, ինչպես նաև ներկաները կծանոթանան տրամադրվող ժամանակակից տեղեկատվական ծառայություններին:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
69-ամյա Ռիչարդ Գիրը բացահայտել է նորածին որդու անունը
15 Փետրվարի 2019 - 22:39
Հոլիվուդյան հայտնի դերասան Ռիչարդ Գիրը, որը վերջերս կրկին հայր է դարձել, բացահայտել է նորածին որդու անունը: Տղային ի պատիվ մոր Ալեքսանդր են անվանակոչել:
Թումանյանի ծննդյան 150-ամյակի շրջանակում կանցկացվի «Մանկապատանեկան գրքի երևանյան» 15-րդ հոբելյանական ցուցահանդես-վաճառքը
15 Փետրվարի 2019 - 19:10
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը IBBY Հայաստանի, «Արևիկ» հրատարակչության և «Արտբրիջ» գրախանութի գործընկերությամբ` ս. թ փետրվարի 18-21-ը կազմակերպում է «Մանկապատանեկան գրքի երևանյան» 15-րդ հոբելյանական ցուցահանդես-վաճառքը, որին իրենց հավաքածուներով կմասնակցեն ՀՀ մի շարք հրատարակչություններ և գրատներ:
Օռլանդո Բլումն ու Քեթի Փերին Սուրբ Վալենտինի օրը նշանադրվել են (Լուսանկար)
15 Փետրվարի 2019 - 17:44
Բրիտանացի հայտնի դերասան Օռլանդո Բլումը Սուրբ Վալենտինի՝ սիրահարների հովանավորների օրն ամուսնության առաջարկություն է արել իր սիրելիին՝ ամերիկացի հայտնի երգչուհի Քեթի Փերիին:
Հովհաննես Գալստյանը հրապարակել է Լիլիթ Մակունցի հետ զրույցի ձայնագրությունը
15 Փետրվարի 2019 - 16:39
Հացադուլ հայտարարած կինոռեժիսով Հովհաննես Գալստյանն իր Ֆեյսբուքի էջում հրապարակել է ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ ունեցած ձայնագրությունը՝ «Տատիկիս վարսերը» ֆիլմի համար հատկացված գումարները փոխանցելու վերաբերյալ:
Աննա Թովմասյանը՝ ոճային ու գրավիչ կերպարում
15 Փետրվարի 2019 - 10:52
Երգչուհի Աննա Թովմասյանը ներկայացել է գրավիչ կերպարում։
Ալիկա Սմեխովան սիրահարների տոնը շնորհավորել է Միխայիլ Գալուստյանի կատակով
14 Փետրվարի 2019 - 23:09
Ռուս դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Ալիկա Սմեխովան Instagram-ի իր հետևորդներին շնորհավորել է Սուրբ Վալենտինի օրվա առթիվ՝ օգտվելով Միխայիլ Գալուստյանի հրապարակած կատակով:
Սիրուշոյի սիրո խոստովանությունն ամուսնուն (Լուսանկար)
14 Փետրվարի 2019 - 22:38
Երգչուհի Սիրուշոն իր ֆեյսբուքյան էջում Վալենտինի տոնի կապակցությամբ ամուսնու՝ Լևոն Քոչարյանի հետ լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․
Մայլի Սայրուսը հանդուգն շնորհավորել է Լիամ Հեմսվորթին Սուրբ Վալենտինի օրվա առիթով
14 Փետրվարի 2019 - 19:16
26-ամյա երգչուհի եւ դերասանուհի Մայլի Սայրուսը որոշել է ետ չմնալ բոլորից եւ սիրահարների օրվա առիթով սեր է խոստովանել Լիամ Հեմսվորթին։ Հրապարակումն ուղեկցվում է գայթակղիչ լուսանկարով։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 756
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
69-ամյա Ռիչարդ Գիրը բացահայտել է նորածին որդու անունը
Միջազգային, Մշակույթ, Հասարակություն