Facebook   Twitter
 
Կաշառք ստանալու նոր դեպք. ՔԿՀ պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու, ինչպես նաև խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու համար

Կաշառք ստանալու նոր դեպք. ՔԿՀ պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու, ինչպես նաև խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու համար

21 Մարտի 2018 - 10:59
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ Արթիկ քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի մասնագետն ակնհայտ ապօրինի գործողություններ է կատարել իրեն կաշառք տված` նույն հիմնարկի կալանավորի օգտին, այն է` ապօրինի ձեռք է բերել խոշոր չափերով թմրամիջոց և առանձնապես խոշոր չափերով պրեկուրսոր, որոնք հիշյալ կալանավորին իրացնելու նպատակով փոխադրել է աշխատավայր:
Այսպես, նախաքննությամբ պարզվել է, որ Արթիկ ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի մասնագետ Հ. Ա.-ն նույն հիմնարկում պահվող կալանավոր Զ. Մ.-ի կողմից առաջարկ է ստացել կաշառքի դիմաց ապօրինի ձեռք բերել և վերջինիս փոխանցել թմրամիջոց ու պրեկուրսոր: Հ. Ա.-ն, ընդունելով կալանավորի առաջարկը, 17.03.2018թ.-ին ապօրինի ձեռք է բերել խոշոր չափերով «ափիոն» տեսակի թմրամիջոց, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով «քացախաթթվի անհիդրիդ» տեսակի պրեկուրսոր:

18.03.2018թ.-ին ՔԿՀ-ի հիշյալ աշխատակիցը թմրամիջոցն ու պրեկուրսորը ապօրինի փոխադրել է աշխատավայր, սակայն նույն օրն առավոտյան դրանք անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և վերցվել են քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից:

Այսպիսով, կաշառք տվողի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար կաշառք ստանալու, կալանավորվածներին պահելու վայրում իրացնելու նպատակով խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և փոխադրելու, ինչպես նաև թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պատրաստելու նպատակով պրեկուրսորներ ապօրինի ձեռք բերելու, պահելու և փոխադրելու համար Հ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով, 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 266-րդ հոդվածի 4.2-րդ մասի 2-րդ կետով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` Հ. Ա.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով: Դատարանի կողմից կալանքի միջնորդությունը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Իրանի արտգործնախարարը բարձրաձայնել է միջուկային ծրագրի վերականգնման պայմանները
22 Ապրիլի 2018 - 10:13
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանը վերսկսելու է իր միջուկային ծրագիրը, եթե Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մայիսին չերկարաձգի հակաիրանական պատժամիջոցների սառեցումը, որ կասեցվել է 2015թ.:
Աստծո աջը Նիկոլի վրա է, նա շատ կարևոր բան արեց. Պարույր Հայրիկյան (Տեսանյութ)
22 Ապրիլի 2018 - 10:09
«Աստծո աջը Նիկոլ Փաշինյանի վրա է, նա շատ կարևոր բան արեց»,-նման տեսակետ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։

Դավիթ Սանասարյանը ՀՔԾ բերման ենթարկվելուց հետո ձերբակալվել է
22 Ապրիլի 2018 - 10:06
Քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանը ձերբակալվել է. այս մասին Tert.am-ին ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:
Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը՝ «Մարիոթ»-ում (Տեսանյութ)
22 Ապրիլի 2018 - 10:00
Ուրախ եմ, որ արձագանքեցիք իմ բազմաթիվ կոչերին երկխոսելու, թեեւ լավ չեմ պատկերացնում, թե տասնյակ լրագրողների ներկայությամբ ինչքան կարող ենք բանակցել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, «Մարիոթ» հյուրանոցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսայկցության առաջնորդ Նիկոլ Փաինյանի հետ հանդիպման սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:
Սարգսյան-Փաշինյան հանդիպումից առաջ ինչ է կատարվում «Մարիոթ» հյուրանոցի մոտ (Տեսանյութ)
22 Ապրիլի 2018 - 09:56
Ժամը 10.00-ին Հանրապետության հրապարակում «Մարիոթ» հուրանոցում սպասվում է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:
Ոստիկանները ծեծի են ենթարկել «Ազատության» ծրագրի թողարկիչ Անատոլի Եղիազարյանին
22 Ապրիլի 2018 - 09:54
Երեւանի Գարեգին Նժդեհ հրապարակում ոստիկանները ծեծի են ենթարկել «Ազատության» ծրագրի թողարկիչ Անատոլի Եղիազարյանին։
Սպիտակ տան առջեւ մոմավառություն է կայացել
22 Ապրիլի 2018 - 09:52
Ապրիլի 21-ին Վաշինգտոնում կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառություն:
Բերման ենթարկված Լեւոն Բարսեղյանին ստորագրությամբ ազատ են արձակել
22 Ապրիլի 2018 - 09:51
Լեւոն Բարսեղյանին ազատ են արձակել: Այս մասին Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահը գրել է Facebook-ի իր էջում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 10936
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
Սպիտակ տան առջեւ մոմավառություն է կայացել
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական