Facebook   Twitter
 
Կոռուպցիան  մեր երկրում  մնում է չհաղթահարված․ Արթուր Սաքունց

Կոռուպցիան մեր երկրում մնում է չհաղթահարված․ Արթուր Սաքունց

22 Մարտի 2018 - 13:57
Վերջերս Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարլդ Միլսը հայաստանյան լրատվամիջոցներից մեկը հետ հարցազրույցում նշել էր, որ Հայաստանում առկա են կոռուպցիոն ռիսկեր, որի հետևանքով փակվում են շուկաները, ձևավորվում է անարդար մրցակցություն։
Միլսը նա նշել է, որ հենց դա է պատճառը, որ Հայաստանում մարդիկ չեն ուզում ներդրումներ անել, այդ թվում նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներից․ «Կարծում եմ՝ կոռուպցիայի այս դրսևորումը և չարաշահումը շարունակում են մնալ Հայաստանի ամենամեծ մարտահրավերը և խոչընդոտը», - ընդգծել է Միլսը։

HayNews.am-ի հետ զրույցում անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշեց՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը շատ տեղին, օբյեկտիվ պատկերներ է ներկայացրել։

«Եվ պետք է նշեմ՝ մինչ ԱՄՆ-ի դեսպանի այդ գնահատականները մենք էլ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, փորձագետները, հասարակական կազմակերպությունները բազմիցս այդ մասին ահազանգում էինք՝ նշելով, որ մեր երկրում կոռուպցիան մնում է չհաղթահարված։

Կոռուպցիայի դեմ պայքարում ուղղված արդյունավետ ինստիտուցիոնալ, օրենսդրական, քաղաքական կամք չենք տեսնում։ Այո՛, ինստիտուցիոնալ և օրենսդրական փոփոխություններ էր անհրաժեշտ։ Բացի այդ՝ մենք քաղաքական կամք չենք տեսնում», - նշեց Սաքունցը՝ հիշեցնելով՝ դեսպանն իր խոսքում նշել է՝ մարդիկ խուսափում են ներդրումներ կատարել ՀՀ-ում։

Ըստ Սաքունցի՝ ԱՄՆ-ի բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր ծագումով հայ են, այստեղ ներդրումներ են արել, բայց այդ ներդումները այստեղ նրանց ձեռքից ուղղակիորեն խլել են։

«Այց մարդիկ չեն կարողացել արդարության հասնել և իրենցից խլված ունեցվածքը նույնիսկ ետ ստանալ չեն կարողացել։ Այնպես որ, ԱՄՆ-ի դեսպանը գալիս է հաստատելու կամ վերստին հաստատելու այն, ինչի մասին մենք բազմիցս խոսել ենք՝ ուսումնասիրություններով և կոնկրետ փաստերով», - եզրափակեց Սաքունցը։

Հասմիկ Բալեյան
 
Նմանատիպ նորություններ
Միշել Օբաման հարսանիքի թամադա է եղել
25 Սեպտեմբերի 2018 - 00:01
ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման Չիկագոյում երիտասարդ մի զույգի համար դարձել է հարսանիքի կազմակերպիչ եւ թամադա։
Նույն ժամին քնելը մեծահասակներին օգնում է խուսափել սիրտ-անոթային հիվանդություններից
24 Սեպտեմբերի 2018 - 23:51
Ամերիկացի գիտնականներն առաջարկել են քնի որակի նոր չափում՝ «քնի կանոնավորության ինդեքս», որը հաշվի է առնում քնել պատրաստվելու ժամը, ցերեկային քնի եւ քնկոտության հաճախականությունը, ինչպես նաեւ ցերեկային լուսավորության ազդեցությունը:
Բացահայտվել է ծույլ մարդկանց հետաքրքիր առանձնահատկությունը
24 Սեպտեմբերի 2018 - 23:35
Կանադացի գիտնականները հայտնաբերել են, որ ծուլությունը ուղեղի աշխատանքի առանձնահատկության արդյունք է՝ գրում է EurekAlert-ը։
Միլանի նորաձեւության շաբաթ. Երեք կուրծք ունեցող մոդելները ցնցել են բոլորին (Լուսանկարներ)
24 Սեպտեմբերի 2018 - 23:17
Միլանի նորաձեւության շաբաթն ավարտված է, իսկ նորաձեւությամբ տարված խավի հայացքն ուղղված է դեպի Փարիզ, սակայն անդրադառնանք Միլանի նորաձեւության շաբաթի ամփոփիչ՝ GCDS բրենդի ցուցադրությանը:
Ինչպես են Հայաստանում լուծվում կանանց խնդիրները. Աննա Հակոբյանի հարցազրույցը «Мир 24» հեռուստատեսությամբ (Տեսանյութ)
24 Սեպտեմբերի 2018 - 23:10
Սանկտ-Պետերբուրգում ավարտվել է Կանանց եվրասիական ֆորումը, որին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուանդայի նախագահի հետ
24 Սեպտեմբերի 2018 - 23:00
ՄԱԿ-ի կենտրոնակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեյի հետ:
Ոստիկանությունը հաստատել է Վահան Բաբայանի հայտարարությունը. Ցուցակում մահացած մարդու անուն են հայտնաբերել
24 Սեպտեմբերի 2018 - 22:53
Ոստիկանությունը հաստատել է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի հայտարարությունը՝ ցուցակներում մահացած մարդու անուն հայտնաբերելու մասին։
Արցախը կարևորում է տնտեսության բոլոր ճյուղերի փոխկապակցված և կայուն զարգացումը. ԱՀ պետնախարարը՝ հայաստանցի գործարարներին
24 Սեպտեմբերի 2018 - 22:52
Արցախի կառավարության նպատակն է տեսնել տնտեսական աճի արտացոլումը նաև բնակչության լայն զանգվածների բարեկեցության մեջ: Այս մասին հայաստանցի գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14980
 
Լրահոս`
Միշել Օբաման հարսանիքի թամադա է եղել
Միջազգային, Հասարակություն