Facebook   Twitter
 
Մեղադրանք է առաջադրվել «Դիլիջան ազգային պարկի» «Հաղարծին տեղամասի» ներկայիս եւ նախկին ղեկավարներին

Մեղադրանք է առաջադրվել «Դիլիջան ազգային պարկի» «Հաղարծին տեղամասի» ներկայիս եւ նախկին ղեկավարներին

26 Մարտի 2018 - 19:42
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի մի շարք պահաբաժիններում կատարված ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի ղեկավար Ա.Մանուչարյանին եւ նախկին ղեկավար Հ.Հովհաննիսյանին:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2014-2017թթ. «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առեւտրային կազմակերպության պահաբաժիններում իրականացվել են ապօրինի ծառահատումներ, որի հետեւանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ծառահատումները կրել են կազմակերպված բնույթ. փայտանյութ իրացնելու նպատակով ծառահատումներ իրականացնելու համար կայուն հանցավոր խումբն ստեղծվել է 2014 թվականին։ Պարզվել է խմբի ստեղծմանը եւ ղեկավարմանը, ծառահատումներին անմիջական մասնակցություն ունեցած անձանց ինքնությունը, ովքեր քրեական գործով որպես մեղադրյալ են ներգրավվել դեռեւս 2017 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ Նախնական տվյալներով՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի միայն «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի անտառածածկ տարածքներում երեք տարիների ընթացքում հատվել է ավելի քան 7000 հատ ծառ, որով պետությանը պատճառված վնասը գնահատվում է ավելի քան 1 մլրդ 222 մլն. դրամ։

Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար տվյալներ են ձեռք բերվել, որ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի նախկին եւ ներկայիս առանձին պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսեւորվել է անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունք, որի հետեւանքով պաշտոնեական պարտականությունները կատարվել են ոչ պատշաճ՝ առաջացնելով ծանր հետեւանքներ։ Մասնավորապես՝ ժամանակին միջոցներ չեն ձեռնարկվել՝ կազմակերպված խմբի անդամների, ինչպես նաեւ՝ այլ անձանց կողմից ապօրինի ծառահատման դեպքերը բացահայտելու, դրանք կատարած անձին կամ անձանց համապատասխանաբար վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաեւ՝ պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերի նյութական վնասը վերականգնելու ուղղությամբ: Կատարված ծառահատումները հայտնաբերվել են ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից կատարված ստուգմամբ։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի ղեկավար Ա.Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով, նախկին ղեկավար Հ.Հովհաննիսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով (5 դրվագ): Քննիչը միջնորդություններ է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։ Դատարանը բավարարել է Հ.Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին միջնորդությունը, իսկ Ա.Մանուչարյանի մասով՝ ոչ։

Այսօրվա դրությամբ՝ նշված քրեական գործի շրջանակներում ընդհանուր առմամբ մեղադրանք է առաջադրվել 7 անձի, եւս մեկի՝ «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առեւտրային կազմակերպության պահպանության գծով տնօրենի տեղակալ-բաժնի պետ Վ.Վասիլյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ ապօրինի ծառահատումների դեպքի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու, կազմակերպված խմբի կազմում ապօրինի ծառահատումներին մասնակցություն ունեցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու եւ նրանցից յուրաքանչյուրի գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում քաղաքացուց 20,000 դրամ կաշառք են պահանջել. հարուցվել է քրեական գործ
19 Մարտի 2019 - 22:05
«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում քաղաքացուց ենթադրյալ կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։
Մարմաշեն համայնքի ղեկավարը յուրացրել է ազատամարտիկների անվամբ որպես պարգևավճար դուրս գրված գումարները. Ոստիկանություն (տեսանյութ)
19 Մարտի 2019 - 13:19
Ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Շիրակի մարզային վարչության և Ախուրյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ Մարմաշեն համայնքի ղեկավարը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, համայնքապետարանի աշխատակիցների հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ ու գրառումներ մտցնելով, 2018 թվականի հունիսին և հուլիսին համայնքի ազատամարտիկների անվամբ որպես պարգևավճար համայնքի բյուջեից դուրս է գրել 30-ից 50.000-ական դրամ գումարներ:
Լոռու մարզի Շամլուղ համայնքի նախկին ղեկավարը 2007-ից 2017 թթ. համայնքի բյուջեից հափշտակել է շուրջ 14 մլն դրամ
18 Մարտի 2019 - 17:07
Ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Լոռու մարզային վարչությունների և Թումանյանի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Լոռու մարզի Շամլուղ համայնքի նախկին ղեկավարը թույլ է տվել ապօրինություններ:
Որոշ անբարեխիղճ տնտեսվարողներ «հրաշագործ» սարքերով որոշում են պտղի սեռը. ահազանգ
15 Մարտի 2019 - 16:17
Վերջին շրջանում ՀՀ առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող որոշ անբարեխիղճ տնտեսվարողներ՝ օգտվելով առողջապահության բնագավառը կարգավորող ներկայիս օրենսդրության որոշ բացերից, մասնավորապես բժշկական սարքավորումների կիրառման կարգավորման առումով, մատուցում են տարաբնույթ ախտորոշիչ և բուժական ծառայություններ՝ օգտագործելով այնպիսի սարքավորումներ և մեթոդներ, որոնք ժամանակակից բժշկագիտության կողմից չունեն ապացուցողական հենք, դրանց վերաբերյալ չկան հրապարակված գիտական աշխատություններ, որոնք կարող էին հավաստել այդ սարքավորումների կամ մեթոդների ապացուցողական բժշկության միջազգային նորմերով ապացուցված և հիմնավորված արդյունավետությունը։
Ապահովագրական գործակալին մեղադրանք է առաջադրվել՝ շուրջ 2.6 մլն դրամ ապահովագրավճար յուրացնելու համար
14 Մարտի 2019 - 16:15
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ապահովագրական գործակալի կողմից խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել:
2018թ. մի քանի անգամ ավելացած կոռուպցիոն քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել աննախադեպ թվով՝ 470 պաշտոնատար անձ. ամփոփում
13 Մարտի 2019 - 16:00
ՀՀ գլխավոր դատախազությունն ավելի վաղ հրապարակել էր 2018թ. ընթացքում կոռուպցիոն հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարի արդյունքները՝ համադրված 2017թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշների հետ:
Ձերբակալվել է ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կասկածանքով
07 Մարտի 2019 - 13:41
«Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալվել է ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Վ.Պողոսյանը:
6 անձ ձերբակալվել է Ստեփանավանի անտառտնտեսության մասնաճյուղում կատարված չարաշահումների գործով. ՔԿ
06 Մարտի 2019 - 19:48
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված լայնածավալ քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության մասնաճյուղում տեղի ունեցած ապօրինի ծառահատումների, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք տալու և կաշառք ստանալու վերաբերյալ. հարուցվել է նոր քրեական գործ. ձերբակալվել է 6 անձ:
Վերականգնվել է պետությանը պատճառված մոտ 1.7 մլն․ դրամ վնասը
05 Մարտի 2019 - 21:45
ՀՀ ոստիկանության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ «Գալիմա» ՍՊԸ-ի տնօրեն հանդես եկած Դ.Հ.-ն, 2018թ․ մարտից հուլիս ընկած ժամանակահատվածում, կեղծելով վերոնշյալ ՍՊԸ տնօրենի ստորագրությունը, վերջինիս անունից «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» և «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ների հետ կնքելով սննդի մատակարարման պայմանագրեր, խարդախությամբ հափշտակել է խոշոր չափի գումար։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 25
 
Լրահոս`