Facebook   Twitter
 
«Վանաձոր»-ի բանտի պաշտոնյաները դատապարտյալից կաշառք են պահանջել. ովքեր են նրանք

«Վանաձոր»-ի բանտի պաշտոնյաները դատապարտյալից կաշառք են պահանջել. ովքեր են նրանք

28 Մարտի 2018 - 16:51
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից կատարված կոռուպցիոն հանցագործությունների, այդ թվում` առանձապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու և դատապարտյալների օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու վերաբերյալ քննված բազմադրվագ քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ այսպես կոչված «զոն նայող» Արկադի Պապյանը, 2014թ.-ից պատիժ կրելով «Վանաձոր» ՔԿՀ-ում, ինչպես անձամբ, այնպես էլ նույն հիմնարկում պատիժ կրող մեկ այլ դատապարտյալի հետ պարբերաբար տարբեր չափերի կաշառք է տվել ՔԿՀ-ի պաշտոնատար անձանց:
Այսպես, «Վանաձոր» ՔԿՀ-ի պետ Գ. Մկրտչյանի հովանավորչությունն ու թողտվությունը ստանալու համար Արկադի Պապյանն ու նույն հիմնարկում պատիժ կրող մեկ այլ դատապարտյալ Գ. Մկրտչյանի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել յուրաքանչյուր ամիս վերջինիս որպես կաշառք տալ 250.000-300.000 ՀՀ դրամ:

Իրենց հանցավոր նպատակներն իրագործելու համար «Վանաձոր» ՔԿՀ-ի դատապարտյալների շրջանում հեղինակություն վայելող հիշյալ անձինք 2016-2017թթ-ի ընթացքում իրենց մտերիմ Կ. Հ.-ի միջոցով հավաքագրել և նրա մոտ պահել են որոշակի գումարներ, որոնց մի մասը՝ 2.750.000 ՀՀ դրամը, տվել են ՔԿՀ-ի պետին: Կաշառքի դիմաց Արկադի Պապյանին և մյուս դատապարտյալին, ինչպես նաև նրանց «հովանավորության» տակ գտնվող այլ դատապարտյալների տրվել են տարբեր արտոնություններ. քրեակատարողական հիմնարկ են մտցվել արգելված իրեր, դատապարտյալները զբաղվել են թղթախաղերով, անարգել դուրս են եկել իրենց խցերից և տեղաշարժվել փակ ռեժիմային գոտում, օգտագործել ալկոհոլ ու թմրամիջոցներ, շահագործել բջջային հեռախոսներ, իսկ քրեակատարողական հիմնարկի խցերի պլանային և ոչ պլանային խուզարկություններն առանձին դեպքերում կրել են ձևական բնույթ:

Բացի այդ, Ա. Պապյանը 2017թ.-ի ընթացքում տարբեր չափերի կաշառք է տվել նաև «Վանաձոր» ՔԿՀ-ի պետի տեղակալին և ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի պետին` իր օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու, իսկ առանձին դեպքերում՝ անգործություն դրսևորելու համար: Մասնավորապես, Ա. Պապյանը հիշյալ պաշտոնատար անձանց կաշառելու դիմաց ՔԿՀ-ի ռեժիմային գոտի է մտցրել արգելված իրեր, այդ թվում` բջջային հեռախոսներ և ինտերնետ հասանելիության սարք:

Այսպիսով, վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Արկադի Պապյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով: Ա. Պապյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Երևանցիների հարկերից մեքենա եք գնում, տալիս մրցույթ շահած ընկերությանը, ձեզ ո՞վ է թույլ տվել. Դավիթաշենի նախկին թաղապետ
20 Մարտի 2019 - 15:04
Ես հասկանում եմ, որ այսօրվա քաղաքային իշխանությունները ձախողել են բոլոր աշխատանքները եւ դրա համար փորձում են հասարակության ուշադրությունը շեղել ինչ-որ «բացահայտումների» վրա։
Կոռուպցիոն ենթադրյալ չարաշահումներ՝ Արթիկի թիվ 2-րդ հիմնական դպրոցում , մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում
20 Մարտի 2019 - 15:00
ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործեր են հարուցվել «Արթիկի թիվ 2-րդ հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում և «Արթիկի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ում կոռուպցիոն չարաշահումների փաստերի առթիվ:
«Իմ քայլից» պատգամավորը փորձեց արդարացնել գրավատների եւ փոխանակման կետերի պետական տուրքերի բարձարցումը
20 Մարտի 2019 - 14:53
Կան որոշակի կետեր, որոնք իսկապես մտահոգություն են առաջացնում, սակայն ակնհայտ է, որ պետական տուրքերը պետք է բարձրացվեն:
Նախագահական նստավայրում ընդմիջման ժամ է
20 Մարտի 2019 - 14:38
ՀՀ նախագահի նստավայրում ընդմիջման ժամ է։
Արման Պողոսյանն ընդունել է բժշկի կողմից ոչ պատշաճ բուժօգնություն ցուցաբերված քաղաքացուն
20 Մարտի 2019 - 14:31
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պողոսյանն այսօր ընդունել է ընդունելության համար նախապես դիմած քաղաքացուն եւ լսել նրա կողմից բարձրացված հարցերը, որոնք վերաբերում էին բժշկի կողմից վերջինիս նկատմամբ ոչ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելուն:
Փաշինյանը եւ Մեդվեդեւը հեռախոսազրույց են ունեցել
20 Մարտի 2019 - 14:26
Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանն ու Դմիտրի Մեդվեդեւը հեռախոսով քննարկել են ապրիլի 30-ին Երեւանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, տեղեկացնում է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
Մոսկովյան բնակարանում հայտնաբերվել է Հայաստանի 11-ամյա քաղաքացու դի
20 Մարտի 2019 - 14:23
Մոսկվայի Հարավային Մեդվեդկովո շրջանում հայտնաբերվել է հայ տղայի մարմին, որը տառապում էր մանկական ուղեղային կաթվածով եւ ոչ մի տեղ չէր սովորում:
Բացառվում է, որ ապրիլի 23-ը նշվի որպես քաղաքացու օր․ Պապիկյանը իր համար օր կընտրի ու կնշի
20 Մարտի 2019 - 14:19
Բացառվում է, որ ապրիլի 23-ը նշվի որպես քաղաքացու օր. դա իմ անձնական վերաբերմունքն է: Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
Արայիկ Հարությունյանի առաջարկը տեղին է, և չպետք է վախենալ արտաքին պարտքից. Թաթուլ Մանասերյան
20 Մարտի 2019 - 14:04
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Երրորդ գումարման ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը կարծում է, որ պետք է մշակել մեխանիզմ, որը թույլ կտա քաղաքացիական հանրության՝ հատկապես փորձագիտական հատվածի մասնակցությունը փոխառու միջոցների ներգրավմանն առնչվող որոշումների կայացման, մոնիթորինգի մշտադիտարկման, որից հետո արդեն արդյունքների վերահսկման գործընթացում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15597
 
Լրահոս`