Facebook   Twitter
 
«Ծառուկյան» դաշինքն ի սկզբանե դեմ է եղել համայնքների խոշորացմանը․ Վարդևան Գրիգորյան

«Ծառուկյան» դաշինքն ի սկզբանե դեմ է եղել համայնքների խոշորացմանը․ Վարդևան Գրիգորյան

08 Ապրիլի 2018 - 22:13
Վերջերս ԱԺ «Ծառույան» խմբակցության անդամ Լուիզա Սարգսյանը խորհրդարանական ամբիոնից հայտարարեց՝ համայնքների խոշորացման պատճառով համայներում արտագաղթը նոր թափ է առել։
HayNews.am-ի հետ զրույցում ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանը նշեց՝ իր ձեռքի տակ տվյալ խնդրին վերաբերող ինչ-որ վիճակագրություն չկա, որ հստակ փաստեր ներկայացնի, բայց մի բան հաստատ է․ «Ծառուկյան» խմբակցությունը հենց սկզբից էլ դեմ էր համայնքների խոշորացմանը։

«Կառավարությունը երեք հիմնավորում էր ներկայացնում համայնքների խոշորացման մասին խոսելիս։ Առաջին՝ համայնքները խոշորացնելով՝ ինչ-որ տեղ որոշակի ռեսուրսների տնտեսում կլինի, իսկ այդ տնտեսած գումարների հաշվին հնարավոր կլինի ինչ-որ ծրագրեր իրականացնել։ Օրինակ՝ մինչեւ խոշորացումը յուրաքանչյուր համայնք ուներ ղեկավար, հաճախ նաև տեղակալ, հաշվապահ, գործավար... Այսինքն՝ այդ խոշորացման արդյունքում միայն մնում էր տարածքի ղեկավար՝ տվյալ համայնքում։ Մի խոսքով՝ ամեն դեպքում չեմ կարծում, որ այդ տնտեսված գումարները այնպիսի չափերի կհասնեն, որ դրանով որոշակի ծրագրեր կկարողանանք իրականացնել։

Կառավարության ներկայացրած երկրորդ հիմնավորուման մեջ նշվում էր՝ խնդիր է դրված, որ ավելի արդյունավետ կառավարում պիտի իրականացվի, բայց ես չեմ կարծում, որ կենտրոնացնելով ավելի արդյունավետ կառավարում սկսվի, որովհետեւ ապակենտրոնացված կառավարումն լավ, արդյունավետ կլինի։

Եվ երրորդ հիմանվորումը, որը ներկայացնում էր Կառավարությունը, այն էր, որ խոշորացված համայնքների ու բնակավայրերի համաչափ զարգացում պիտի իրականանար։ Բայց, համաչափ զարգացման համար էլ հարկավոր են լուրջ միջոցներ, որոնք այսօր չունենք․ չեմ էլ կարծում, որ համաչափ զարգացումն արդեն նկատվում է, փաստորեն, չի՛ նկատվում», - նշեց Վարդևան Գրիգորյանը։

Վերջինս ընդգծեց՝ համայնքների խոշորացման հիմքում պիտի ընկած լիներ նաև այդ բնակավայրերի բնակիչների համաձայնությունը, բայց, փաստորեն, համայնքները խոշորացնելիս բնակչության կարծիքը հաշվի չառնվեց։

«Բերեցին, ասացին՝ քաղաքական խնդիրներ կան ու խոշորացումն այդ ձեւով իրականացրին։ Մենք նույնիսկ սկզբնական շրջանում, երբ Ազգային ժողովի ընտրություն է եղել, մեր ծրագրային դրույթներում ունեինք խոշորացման հետ կապված հարցեր, մենք դրան միշտ դեմ ենք արտահայտվել։ Փաստորեն, պարզվում է՝ մեր կանխատեսումներն ինչ-որ տեղ համապատասխանում են այսօրվա իրականությանը», - եզրափակեց Վարդևան Գրիգորյանը։

Հասմիկ Բալեյան
 
Նմանատիպ նորություններ
Խոշոր ավտովթար Երեւանում․ բախվել են ոստիկանական Nissan-ը եւ N 74 երթուղու «Գազելը»․ 7 վիրավոր կա
16 Դեկտեմբերի 2018 - 23:43
Երեւանի Արգիշտի փողոցում՝ Մետրոպոլ» հյուրանոցային համալիրի դիմաց, բախվել են Nissan մակնիշի 181 NN 01 համարանիշի և N 74 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի 1295 Տ համարինիշի ավտոմեքենաները․ տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Արթուր Վանեցյանը դատապարտում է եկեղեցու նկատմամբ բռնությունը
16 Դեկտեմբերի 2018 - 23:34
Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը դատապարտեց «Նոր Հայաստան նոր հայրապետ» շարժման կողմնակիցների կողմից ժամեր առաջ Մայր Աթոռում տեղի ունեցած բռնության դեպքը, երբ փորձ էր արվել ներխուժել եկեղեցի։
Հիպերտոնիկ հիվանդների համար, կակաոյի օգտագործումը նույն բարելավող ազդեցությունն ունի
16 Դեկտեմբերի 2018 - 22:46
Քյոլնի համալսարանական կլինիկայի գիտնականների հետազոտության արդյունքների համաձայն, հիպերտոնիկ հիվանդների համար, կակաոյի օգտագործումը նույն բարելավող ազդեցությունն ունի, ինչպիսին թողնում են ճնշումն իջեցնող դեղամիջոցները:
Թեյի և սուրճի միջև ընտրությունը կախված է գեներից
16 Դեկտեմբերի 2018 - 22:37
Մի շարք հետազոտությունների համաձայն, թեյի և սուրճի միջև ընտրությունը մարդու մոտ ժառանգական է:
Նատալիա Վոդյանովան այցելել է Հայաստան և կրել հայ դիզայների աշխատանքը
16 Դեկտեմբերի 2018 - 21:21
Երեկ Հայաստան է այցելել հայտնի մոդել Նատալիա Վոդյանովան։ Նախորդ տարի միանալով PicsArt հեռախոսային հավելվածի թիմին` այս տարի Վոդյանովան մասնակցել է ընկերության ամանորյա երեկույթին։
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց
16 Դեկտեմբերի 2018 - 21:10
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 20:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը նշել է «Հյուսիսային հեսանք-2»-ի իրականացման պայմանները
16 Դեկտեմբերի 2018 - 20:13
«Հյուսիսային հոսանք-2» գազատարը կարող է կառուցվել, «եթե միեւնույն ժամանակ կպահպանվեն Ուկրաինայի առանցքային շահերը»:
Առողջ սնունդ, միաժամանակ բոլորի համար, գոյություն չունի
16 Դեկտեմբերի 2018 - 19:57
Վեյցմանի ինստիտուտի իսրայելցի գիտնականների կողմից իրականացվող ուսումնասիրության համաձայն, բոլորի համար առողջ սնունդ գոյություն չունի, և միանգամից բոլոր մարդկանց համար բացառիկ վնասակար սնունդ նույնպես չկա:
Ես պաշտոնապես հերքում եմ, չկա նման բան, արհեստական աղմուկ է. ԱԱԾ տնօրենը՝ ջավախահայերին սահմանից զորակոչելու կամ ազատազրկման սպառնալիքի մասին
16 Դեկտեմբերի 2018 - 19:53
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հերքում է այն տեղեկությունները, թե ՀՀ քաղաքացի հանդիսացող ջավախահայերին պարտադրում են մեկնել պարտադիր զինվորական ծառայության, այլապես կենթարկվեն ազատազրկման:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16031
 
Լրահոս`