Facebook   Twitter
 
Կոռուպցիայի դեմ պայքարը չի կարող միակողմանի լինել․ սոցիոլոգ

Կոռուպցիայի դեմ պայքարը չի կարող միակողմանի լինել․ սոցիոլոգ

09 Ապրիլի 2018 - 16:13
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը վստահ է՝ այն երկրներում, որտեղ ժողովրդավարության ու կառավարման համակարգի էֆեկտիվության մակարդակը ցածր է, կոռուպցիան խորը արմատներ է գցում։ HayNews.am-ի հետ զրույցում սոցիոլոգը նշեց՝ եթե պաշտոնյան իրեն լիազորված սահմաններից դուրս չի գալիս, ապա, միանշանակ, այն ոլորտը, որտեղ տվյալ պաշտոնյան աշխատում է, կոռուպցիոն ռիսկերը հնարավորինս քիչ են լինում։
«Արդարադատության համակարգում էլ չպիտի կոռուպցիա լինի։ Լինում են դեպքեր, որ, ասենք՝ մարդը որոշում է դատավորին կաշառել, որ նա արդացի դատի։ Այդ մարդը մտածում է՝ ես գիտեմ, որ արդարը ես եմ, բայց հնարավոր է, որ մյուս կողմը դատավորին առնի, դատավորն էլ մի անարդար որոշում կայացնի։ Տվյալ մարդը որոշում է փող տալ դատավորին, որ դատավորը արդատ որոշում կայացնի»,- ասաց Ադիբեկյանը։

Նա հիշեցրեց՝ կան երկրներ, որտեղ կոռուպցիայով զբաղվելու համար անգամ բարձրաստիճան պաշտոնյաներին ազատել են աշխատատանքից ու կալանավորել։

«Ճապոնիայի նախագահին, օրինակ, կաշառակերության համար քշեցին․ նա մի ամերիկյան տենդեր շահելու համար կաշառք էր տվել, դրա համար նրան շպրտեցին դուրս։ Իսկ, օրինակ, Նյու Յորքի նահանգի օրենքներով դատում են ոչ թե կաշառք վերցնողին, այլ տվողին։

Այսինքն՝ ասում են՝ ա՛յ շան տղա, ինչո՞ւ ես այդ մարդուն գայթակղել, որ նա էլ այդ խայծը կուլ է տվել․ չգայթակղեի՛ր։ Երկրներ էլ կան, որտեղ և՛ կաշառք տվողին են դտում, և՛ վերցնողին․ դա համարվում է հանցավոր համագործակցություն։ Երկիր էլ կա, որտեղ կաշառք վերցնողին են դատում․ ասում են՝ մենք քեզ աշխատավարձ ենք տալիս, ինչո՞ւ ես կաշառք վերցնում։ Եթե գործը դուրդ չի գալիս, դո՛ւրս արի, գնա՛ և ապրի՛ր այնպես, ինչպես ուզում ես»,- ասաց Ադիբեկյանը։

Սոցիոլոգը վստահ է՝ կոռուպցիան հաղթահարելու համար պետք է պայքար մղել ինչպես կաշառք տվողների, այնպես էլ վերցնողների դեմ։

«Այդ պայքարը չի կարող միակողմանի լինել։ Այն երկիրը, որն իր չինովնիկներին բարձր աշխատավարձ է տալիս, այդ երկրի պաշտոնյաները չեն մտածում կողմնակի եկամուտների մասին։ Պաշտոնյան մտածում է՝ որ ինքն իր աշխատավարձով կարող է լավ ապրել, հետո էլ բարձր թոշակ կստանա․ ահա այս հանգամանքները ևս պետք է հաշվի այնել և հիշել՝ հասարակությունը ևս պիտի ակտիվ պայքար մղի կոռոիպցիայի դեմ»,- եզրափակեց սոցիոլոգը։

Հասմիկ Բալեյան
 
Նմանատիպ նորություններ
Իրանի արտգործնախարարը բարձրաձայնել է միջուկային ծրագրի վերականգնման պայմանները
22 Ապրիլի 2018 - 10:13
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանը վերսկսելու է իր միջուկային ծրագիրը, եթե Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մայիսին չերկարաձգի հակաիրանական պատժամիջոցների սառեցումը, որ կասեցվել է 2015թ.:
Աստծո աջը Նիկոլի վրա է, նա շատ կարևոր բան արեց. Պարույր Հայրիկյան (Տեսանյութ)
22 Ապրիլի 2018 - 10:09
«Աստծո աջը Նիկոլ Փաշինյանի վրա է, նա շատ կարևոր բան արեց»,-նման տեսակետ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։

Դավիթ Սանասարյանը ՀՔԾ բերման ենթարկվելուց հետո ձերբակալվել է
22 Ապրիլի 2018 - 10:06
Քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանը ձերբակալվել է. այս մասին Tert.am-ին ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:
Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը՝ «Մարիոթ»-ում (Տեսանյութ)
22 Ապրիլի 2018 - 10:00
Ուրախ եմ, որ արձագանքեցիք իմ բազմաթիվ կոչերին երկխոսելու, թեեւ լավ չեմ պատկերացնում, թե տասնյակ լրագրողների ներկայությամբ ինչքան կարող ենք բանակցել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, «Մարիոթ» հյուրանոցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսայկցության առաջնորդ Նիկոլ Փաինյանի հետ հանդիպման սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:
Սարգսյան-Փաշինյան հանդիպումից առաջ ինչ է կատարվում «Մարիոթ» հյուրանոցի մոտ (Տեսանյութ)
22 Ապրիլի 2018 - 09:56
Ժամը 10.00-ին Հանրապետության հրապարակում «Մարիոթ» հուրանոցում սպասվում է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:
Ոստիկանները ծեծի են ենթարկել «Ազատության» ծրագրի թողարկիչ Անատոլի Եղիազարյանին
22 Ապրիլի 2018 - 09:54
Երեւանի Գարեգին Նժդեհ հրապարակում ոստիկանները ծեծի են ենթարկել «Ազատության» ծրագրի թողարկիչ Անատոլի Եղիազարյանին։
Սպիտակ տան առջեւ մոմավառություն է կայացել
22 Ապրիլի 2018 - 09:52
Ապրիլի 21-ին Վաշինգտոնում կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառություն:
Բերման ենթարկված Լեւոն Բարսեղյանին ստորագրությամբ ազատ են արձակել
22 Ապրիլի 2018 - 09:51
Լեւոն Բարսեղյանին ազատ են արձակել: Այս մասին Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահը գրել է Facebook-ի իր էջում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12416
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
Սպիտակ տան առջեւ մոմավառություն է կայացել
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական