Facebook   Twitter
 
Մեկնարկում է համահայաստանյան ծառատունկի մեկամսյակը. նախատեսում են 35 հազար ծառ տնկել

Մեկնարկում է համահայաստանյան ծառատունկի մեկամսյակը. նախատեսում են 35 հազար ծառ տնկել

09 Ապրիլի 2018 - 16:39
ՀՀ բնապահպանության նախարարությունը առաջիկա մեկ ամիսը հայտարարում է համահայաստանյան ծառատունկի ամիս:
Նախարարությունից հայտնում են, որ ՀՀ գրեթե բոլոր մարզերի անտառտնտեսություններում, բնության հատուկ պահպանվող տարածքներում՝ շուրջ 80 հա-ի վրա, իրականացվելու են անտառվերականգնման եւ անտառապատման աշխատանքներ, որոնք կկատարվեն նաեւ ծառատնկման շաբաթօրյակների միջոցով:

Մասնավորապես, բնապահպանության նախարարությունը ապրիլի 14-ին նախատեսում է ծառատունկ-շաբաթօրյակ, որի շրջանակներում նախատեսում է 35 հա տարածքում տնկել 35 հազար տնկանյութ (հացենի, թխկի, կաղնի, սոճենի եւ այլն)։

Ծառատունկ-շաբաթօրյակին մասնակցել ցանկացող բոլոր հասարակական եւ այլ կազմակերպությունները, անհատները կարող են դիմել ՀՀ ԲՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի լրատվական ծառայություն՝ զանգահարելով (011) 65 09 35, (095) 75 93 37 հեռախոսահամարներին, գրելով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջին կամ էլեկտրոնային հասցեներին, ինչպես նաեւ՝ զանգահարելով «Հայանտառ»-ի անտառտնտեսությունների տնօրեններին։

ՀՀ բնապահպանության նախարարությունը կոչ է անում ակտիվորեն մասնակցել անտառտնկման աշխատանքներին՝ ավելացնելու կանաչ տարածքներն ու գեղեցկացնելու մեր հայրենի երկիրը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Օդի ջերմաստիճանը վաղը կբարձրանա 2-3 աստիճանով
20 Մարտի 2019 - 14:16
Հանրապետության տարածքում` մարտի 20-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով:
Շրջակա միջավայրին հասցվել է 653.6 մլն դրամի վնաս
20 Մարտի 2019 - 13:17
Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 38 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 653.607.890 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 4-ի վերաբերյալ նշանակվել է 570.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Օդի ջերմաստիճանն այսօր կնվազի 3-4 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ
19 Մարտի 2019 - 09:09
Հանրապետության տարածքում՝ մարտի 19-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով:
ՀՀ բնապահպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին անտառային հրդեհների մարմանն աջակցելու համար
18 Մարտի 2019 - 11:56
Երկու տարի առաջ «Խոսրովի անտառ» ազգային արգելոցում ծագած հրդեհի մարման գործում իրենց զգալի ավանդն են ներդրել ինչպես արգելոցի աշխատակիցները, այնպես էլ համայնքների բնակիչները, Հայաստանի բնապահպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարությունները, ինչպես նաեւ Ռուսաստանից ուղարկված Իլ-76 ինքնաթիռը։
Ամուլսարի հանքի հետագա ճակատագրի հետ կապված հստակություն կարող է լինել մայիս-հունիսին. Կառավարությունը չի շտապում
18 Մարտի 2019 - 11:24
Թեեւ «Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդ» ընկերությունը օրերս հայտարարել է, որ Ամուլսարի հանքի հարցով կդիմեն միջազգային արբիտրաժային դատարան, սակայն ՀՀ կառավարությունը դեռեւս չի շտապում այս հարցի առնչությամբ հստակեցնել իր դիրքորոշումը:
«Իդայ» արևադարձային ցիկլոնը մեծ վնաս է հասցրել Աֆրիկայում. տասնյակ զոհեր և կորածներ (Տեսանյութ)
17 Մարտի 2019 - 23:44
«Իդայ» արևադարձային ցիկլոնը Մոզամբիկում մեծ ավիրածությունների պատճառ է դարձել. մարտի 14-15-ին բնական աղետը խլել է առնվազն 21 մարդու կյանք, ավելի քան 300 հոգի վնասվածքներ է ստացել:
Ծառագողերը ոչ միայն թքած ունեն անտառների վրա, այլև փնթի են. Բնապահպանի տուն
17 Մարտի 2019 - 21:38
Խոր անտառներում ամենուրեք աղբ է։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Բնապահպանի տուն բնապահպանական քաղաքացիական նախաձեռնությունը` կից հրապարակելով լուսանկարներ։
Հրդեհ Ախթալա-Ալավերդի ավտոճանապարհին. այրվել է մոտ 9000 քմ խոտածածկույթ և տնակ
16 Մարտի 2019 - 19:24
Մարտի 16-ին, ժամը 13:57-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Ալավերդի-Ախթալա ավտոճանապարհի 5-րդ կմ-ին այրվում է խոտածածկ տարածք:
Եղեգիս գետի վրա ջրամբարի կառուցումը կլուծի բոլոր խնդիրները. Վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա
16 Մարտի 2019 - 15:29
Մամուլում տեղ գտած տեղեկատվության համաձայն՝ հայտնի դարձավ, որ Ջրային կոմիտեն նախաձեռնել է 220 մլն ընդհանուր ծրագրի նախնական արժեքով 127 մլն խմ ընդհանուր ծավալով թվով 22 փոքր ջրամբարի կառուցման ծրագիր մշակել, որը, ըստ կոմիտեի նախագահի տեղակալ Միհրան Հովհաննիսյանի, արդեն պատրաստ է, որի իրականացման համար պետությունն ակնկալում է մասնավոր հատվածի մասնակցությունը ներդրումների տեսքով:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 132
 
Լրահոս`