Facebook   Twitter
 
Կովկասյան ընձառյուծը վերադառնում է «Խոսրովի անտառ» պետական արգելոց (Տեսանյութ)

Կովկասյան ընձառյուծը վերադառնում է «Խոսրովի անտառ» պետական արգելոց (Տեսանյութ)

11 Ապրիլի 2018 - 13:55
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF-ի) ֆոտոթակարդներն առաջին անգամ արգելոցի պատմության մեջ նկարահանել են կովկասյան ընձառյուծ։ Նկարահանված ընձառյուծը երիտասարդ արու է, որը նախկինում չի արձանագրվել որևէ ֆոտոթակարդի կողմից։
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն, անդրադառնալով արձանագրված փաստին, նշել է. «Բնապահպանության նախարարությունը կարևորում է Հայաստանի հատուկ պահպանվող տարածքների զարգացումն ու հզորացումը և՛ բնության պահպանության, և՛ էկոտուրիզմի կազմակերպման տեսանկյունից։ Տեղադրված ֆոտոթակարդների արձանագրած նյութերը ցույց են տալիս, որ անցյալ տարվա հրդեհից հետո բնությունը վերականգնվում է, և բարեբախտաբար հրդեհի հետևանքները կործանարար չեն եղել մեր կենդանական աշխարհի համար։

Եվ եթե ընձառյուծը վերադարձել է արգելոց, դա նշանակում է, որ նա ունի բավարար քանակությամբ որս։ Սա իսկական ձեռքբերում է, ինչը հնարավոր է եղել ՀՀ բնապահպանության նախարարության, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի, մեր գործընկերներ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) և Կովկասի բնության հիմնադրամի (CNF) համատեղ ջանքերի շնորհիվ»։

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն Հրաչ Հովակիմյանը նշել է, որ առաջին դեպքն է, երբ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում ընձառյուծ է նկարահանվում, և կան ինչպես լուսանկարներ, այնպես էլ տեսանյութեր.«Սա հերթական անգամ ապացուցում է այն փաստը, որ արգելոցը մեր երկրի վտանգված կենդանատեսակների համար չափազանց կարևոր ապրելավայր է։

Տրամադրված նյութերն ապացույց են այն բանի, որ ընձառյուծն արդեն 4 ամսից ի վեր բնակվում է արգելոցում։ Ընձառյուծի նկարահանումը մեզ ավելի է պարտավորեցնում, քանի որ այսուհետ մենք պետք է լինենք շատ ավելի ուշադիր և ավելի հզորացնենք արգելոցի պահպանության համակարգը։ Ակնկալում ենք մեր գործընկերների աջակցությունն այդ գործընթացում»։

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանն ասել է. «Երբ 2002թ.-ին սկսեցինք աշխատել Հայաստանում, երկրում չէր մնացել ոչ մի ընձառյուծ։ Ձեռնարկված առաջին քայլերից էր ընձառյուծի ապրելավայրերի վերականգնումը՝ որպես պահպանության պարտադիր միջոց: Մի քանի տարի անց արդեն «Արևիկ» ազգային պարկի տարածքում գրանցեցինք առաջին հաջողությունն՝ ստանալով ֆոտոթակարդների կողմից արված ընձառյուծի նկարներ։ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում պարբերաբար հայտնաբերում էինք ընձառյուծի հետքեր, սակայն երբևէ չենք կարողացել նրան նկարահանել։ Այսօր վստահորեն կարող ենք ասել, որ կովկասյան ընձառյուծը վերադառնում է արգելոց: Սա հիանալի նորություն է, ինչը փաստում է, որ արգելոցում վիճակը կայուն է և առկա է պահպանության բարձր մակարդակ»։

Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրեն Ջեֆ Ջակոմինին էլ իր հերթին շեշտել է. «Մենք հպարտ ենք, որ արդեն շուրջ 10 տարի աջակցում ենք Հայաստանի պահպանվող տարածքների հզորացմանը: Այս արական սեռի երիտասարդ ընձառյուծի առկայությունը ցույց է տալիս, թե ինչ արդյունք կարող է բերել համբերությունն ու անմնացորդ նվիրվածությունը բնության պահպանությանը: Այսօր իսկապես հպարտանալու առիթ է, ինչպես մեզ համար, այնպես էլ Հայաստանի ու ամբողջ տարածաշրջանի»:

2002 թ․-ից սկսած ՀՀ բնապահպանության նախարարությունը և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղն (WWF Armenia) իրականացնում են Կովկասյան ընձառյուծի պահպանության ծրագիրը Հայաստանում։ Ծրագրի հիմնական նպատակն է անհետացման եզրին գտնվող ընձառյուծի (Panthera pardus ciscaucasica), ինչպես նաև նրա համար որս հանդիսացող տեսակների՝ բեզոարյան այծի, հայկական մուֆլոնի և այլ տեսակների պոպուլյացիաների ավելացումը, այդ կենդանատեսակների ապրելավայրերի պահպանությունը:

Հայաստանում ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի և Շվեյցարիայի WWF գրասենյակների կողմից։ Կենդանատեսակը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում՝ «կրիտիկական» կարգավիճակով: Ներկայում Հայաստանում հաշվառվում է 7-9 ընձառյուծ, որոնց ապրելավայրերն են Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերը:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Խոշոր ավտովթար Երեւանում․ բախվել են ոստիկանական Nissan-ը եւ N 74 երթուղու «Գազելը»․ 7 վիրավոր կա
16 Դեկտեմբերի 2018 - 23:43
Երեւանի Արգիշտի փողոցում՝ Մետրոպոլ» հյուրանոցային համալիրի դիմաց, բախվել են Nissan մակնիշի 181 NN 01 համարանիշի և N 74 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի 1295 Տ համարինիշի ավտոմեքենաները․ տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Արթուր Վանեցյանը դատապարտում է եկեղեցու նկատմամբ բռնությունը
16 Դեկտեմբերի 2018 - 23:34
Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը դատապարտեց «Նոր Հայաստան նոր հայրապետ» շարժման կողմնակիցների կողմից ժամեր առաջ Մայր Աթոռում տեղի ունեցած բռնության դեպքը, երբ փորձ էր արվել ներխուժել եկեղեցի։
Հիպերտոնիկ հիվանդների համար, կակաոյի օգտագործումը նույն բարելավող ազդեցությունն ունի
16 Դեկտեմբերի 2018 - 22:46
Քյոլնի համալսարանական կլինիկայի գիտնականների հետազոտության արդյունքների համաձայն, հիպերտոնիկ հիվանդների համար, կակաոյի օգտագործումը նույն բարելավող ազդեցությունն ունի, ինչպիսին թողնում են ճնշումն իջեցնող դեղամիջոցները:
Թեյի և սուրճի միջև ընտրությունը կախված է գեներից
16 Դեկտեմբերի 2018 - 22:37
Մի շարք հետազոտությունների համաձայն, թեյի և սուրճի միջև ընտրությունը մարդու մոտ ժառանգական է:
Նատալիա Վոդյանովան այցելել է Հայաստան և կրել հայ դիզայների աշխատանքը
16 Դեկտեմբերի 2018 - 21:21
Երեկ Հայաստան է այցելել հայտնի մոդել Նատալիա Վոդյանովան։ Նախորդ տարի միանալով PicsArt հեռախոսային հավելվածի թիմին` այս տարի Վոդյանովան մասնակցել է ընկերության ամանորյա երեկույթին։
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց
16 Դեկտեմբերի 2018 - 21:10
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 20:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը նշել է «Հյուսիսային հեսանք-2»-ի իրականացման պայմանները
16 Դեկտեմբերի 2018 - 20:13
«Հյուսիսային հոսանք-2» գազատարը կարող է կառուցվել, «եթե միեւնույն ժամանակ կպահպանվեն Ուկրաինայի առանցքային շահերը»:
Առողջ սնունդ, միաժամանակ բոլորի համար, գոյություն չունի
16 Դեկտեմբերի 2018 - 19:57
Վեյցմանի ինստիտուտի իսրայելցի գիտնականների կողմից իրականացվող ուսումնասիրության համաձայն, բոլորի համար առողջ սնունդ գոյություն չունի, և միանգամից բոլոր մարդկանց համար բացառիկ վնասակար սնունդ նույնպես չկա:
Ես պաշտոնապես հերքում եմ, չկա նման բան, արհեստական աղմուկ է. ԱԱԾ տնօրենը՝ ջավախահայերին սահմանից զորակոչելու կամ ազատազրկման սպառնալիքի մասին
16 Դեկտեմբերի 2018 - 19:53
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հերքում է այն տեղեկությունները, թե ՀՀ քաղաքացի հանդիսացող ջավախահայերին պարտադրում են մեկնել պարտադիր զինվորական ծառայության, այլապես կենթարկվեն ազատազրկման:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14679
 
Լրահոս`