Facebook   Twitter
 
Համայնքներում 45 նոր ծրագիր կիրականացվի. տեղի է ունեցել սուբվենցիաներ ստանալու ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Համայնքներում 45 նոր ծրագիր կիրականացվի. տեղի է ունեցել սուբվենցիաներ ստանալու ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

13 Ապրիլի 2018 - 13:23
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ այսօր տեղի է ունեցել սուբվենցիաներ ստանալու ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել է հանրապետության համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 46 հայտ:
Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը տեղեկացրել է, որ 33 համայնքից ստացված 46 ծրագրային հայտի ընդհանուր գումարը 2 մլրդ 32 մլն դրամ է, որից համայնքների կողմից ֆինանսավորումը կազմում է 963,1 մլն դրամ, մասնավոր հատվածի ֆինանսավորումը՝ 177 մլն դրամ, իսկ պետբյուջեից տրամադրվող սուբվենցիայի ծավալը՝ 892 մլն դրամ: Ներկայացված 46 ծրագրից 23-ը ստացվել է խոշորացված 14 համայնքից:

Նախարարի պաշտոնակատարի ներկայացմամբ՝ այս և նախորդ նիստում ներկայացված և հաստատված 85 ծրագրային հայտի ընդհանուր գումարը կազմում է 3 մլրդ 387 մլն դրամ, որից՝ համայնքների կողմից համաֆինանսավորման չափը 1 մլրդ 738 մլն դրամ է, պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի ծավալը՝ 1 մլրդ 459 մլն դրամ, մասնավորի կողմից ֆինանսավորումը՝ 188,5 մլն դրամ: Նշված 85 ծրագրից 32-ը ներկայացվել է 18 խոշորացված համայնքի կողմից:

Համայնքային նշանակության ծրագրերը հիմնականում վերաբերում են ճանապարհների վերանորոգմանն ու բարեկարգմանը, ոռոգման և խմելու ջրագծերի, կոյուղագծերի վերանորոգմանն ու կառուցմանը, համայնքների լուսավորությանը, մանկապարտեզների և մշակույթի տների կառուցմանն ու վերանորոգմանը, գույքի, օրինակ՝ աղբատար մեքենաների ձեռքբերմանը և այլն:

Նշվել է, որ բոլոր նախագծերը փոխանցվել են շահագրգիռ գերատեսչություններին՝ նրանց կարծիքներն ու առաջարկներն ստանալու համար:

Միջգերատեսչական հանձնաժողովը քննարկումների արդյունքում 46 հայտերից չի հաստատել միայն մեկը՝ համայնքի կողմից ոչ բավարար համաֆինանսավորման պատճառով:

Անդրադառնալով ծրագրերի պատշաճ որակով ու արդյունավետությամբ իրականացմանը՝ Կարեն Կարապետյանը նշել է. «Այս տարվա վիճակագրությունն ու պատկերը թույլ կտա, որ խաղի կանոնները մյուս տարիների համար ավելի հստակ ձևակերպվեն: Հրատապ և այլ ծրագրերով համայնքներին տրվող պետական միջոցները հատկացվելու են խիստ նպատակային: Եթե 3-4 տարի սուբվենցիաների այս ծրագիրը շարունակենք և իրականացնեք այնպես, ինչպես որ նախատեսում ենք, համայնքների վիճակը զգալի կերպով կփոխվի»:

Կարևորվել է նաև ծրագրերի իրականացման նկատմամբ վերահսկողությունը՝ կապված շինարարության որակի և այլնի հետ: Կարեն Կարապետյանը պատասխանատու գերատեսչություններին հանձնարարել է աշխատել նաև մարզպետարանների թիմերի հետ:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Գեղարքունիքի մարզպետի մոտ քննարկվեցին հանգստյան սեզոնի հետ կապված հարցեր
20 Հուլիսի 2018 - 21:30
Հուլիսի 20-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի մոտ կայացած խորհրդակցության ընթացքում քննության առնվեցին Գեղարքունիքի մարզում ամառային հանգստյան սեզոնի կազմակերպման հետ կապված հարցեր:
Բալահովիտի համայնքապետը հերքում է
20 Հուլիսի 2018 - 12:57
«Ժամանակ» օրաթերթում տպագրված «Չորով. Հեռացեք, հիմա որոշումներ կայացնողը ես եմ». Կոտայքի մարզպետը՝ գյուղապետերին» հոդվածը չի համապատասխանում իրականությանը:
Զանգակատան և Վերին Գետաշեն համայնքներում կանցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունն
19 Հուլիսի 2018 - 13:19
Արարատի մարզի Զանգակատան և Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքներում սույն թվականի հոկտեմբերի 21-ին կանցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Այս մասին որոշման նախագծերը հաստատվեց կառավարության նիստում:
Լոռու մարզի Ղուրսալու համայնքի ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է գործուն զղջալու հիմքով. նրա կողմից հատուցվել է պետությանը պատճառված վնասը
18 Հուլիսի 2018 - 10:57
ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնում տվյալներ են ստացվել այն մասին, որ մարզի Ղուրսալի համայնքի ղեկավար Մ. Մ.-ն առերևույթ թույլ է տվել չարաշահումներ և այլ օրինախախտումներ, որոնց հետևանքով համայնքին պատճառվել է խոշոր չափերի վնաս:
Գորիսում քննարկվեցին առողջապահական եւ կրթական ոլորտների առնչվող խնդիրները
17 Հուլիսի 2018 - 13:55
Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը հուլիսի 16-ին աշխատանքային այցով Գորիսում էր: Մարզպետը նախ այցելեց Գորիսի բժշկական կենտրոն, այստեղ ծանոթացավ շենքային պայմաններին, բնակչությանը մատուցվող ծառայությունների որակին, բուժվող հիվանդների առողջական վիճակին, ինչպես նաեւ կենտրոնի՝ բժշկական սարքավորումներով հագեցվածությանը:
Կոտայքի մարզի Մրգաշեն համայնքի ղեկավարը հրաժարական է ներկայացրել
17 Հուլիսի 2018 - 13:00
Սույն թվականի հուլիսի 16-ին համայնքի ավագանուն հրաժարականի դիմում է ներկայացրել Մրգաշեն համայնքի ղեկավար Արամայիս Արամյանը:
Արզնիի համայնքապետը հրաժարականի դիմում է ներկայացրել
17 Հուլիսի 2018 - 12:55
Սույն թվականի հուլիսի 16-ին համայնքի ավագանուն հրաժարականի դիմում է ներկայացրել Արզնի համայնքի ղեկավար Վենիամին Վենիամինովը:
Սիսիանն աջակցություն է հայտնում նորանշանակ մարզպետ Կարեն Համբարձումյանին
17 Հուլիսի 2018 - 12:46
Հուլիսի 15-ին Սիսիանի ամենագողտրիկ անկյուններից մեկում՝ Աշոտավանի եւ Հացավանի մերձակայքում գտնվող «ՄՋԱ» հանգստյան գոտում, հավաքվել էր շրջանի գրեթե ողջ պաշտոնեությունը:
Գառնեցիները սայլերով ու դույլերով ջուր են կրում. նոր կառավարությունը դեռ չի արձագանքել (Լուսանկարներ)
17 Հուլիսի 2018 - 11:44
Ինչպես տեղեկացրել էինք, Կոտայքի մարզի Գառնի համայնքում բնակիչները բողոքում են, քանի որ մեկ ամսից ավելի է՝ խմելու ջուր չունեն:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 43
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
Աստղագուշակ
Հասարակություն