Facebook   Twitter
 
Հիմա էլ Գառնիի հեթանոսական տաճարն ենք վերածում հյուրանոցի

Հիմա էլ Գառնիի հեթանոսական տաճարն ենք վերածում հյուրանոցի

13 Ապրիլի 2018 - 15:05
Կրկին լուրեր են պտվվում Գառնու հեթանոսական տաճարի շուրջ: Սրճարան կառուցելու լուրերից դեռ ուշքի չեկած հիմա էլ տաճարի մոտակայքում՝ չպեղված հատվածում, ցանկանում են հյուրանոցային համալիր կառուցել, ինչն էլ հարուցել է գառնեցիների դժգոհությունը:
Զբոսաշրջության մասնագետ, հեթանոս Վահե Լորենցը հիշում է, որ տարիներ առաջ հեթանոսական տաճարի տարածքում սրճարան կառուցելու մտահղացումները փորձում էին հիմնավորել տնտեսական գրավչությամբ, զբոսաշրջիկների ժամանցի և սննդի ապահովման անհրաժեշտությամբ:

«Այսօր էլ ցանկանում են կառուցել հյուրանոց, ինչը անթույլատրելի է, քանի որ չի կարելի ամեն բան բիզնեսի վերածել»,- կարծում է զբոսաշրջության մասնագետը:

Ըստ նրա՝ Գառնին միակն է որպես հեթանոսական տաճար ողջ հետխորհրդային տարածաշրջանում, որ պահպանվել է մինչ մեր օրերը, ուստի նախ և առաջ որպես հոգևոր արժեք այն չի կարելի վերածել ժամանցային կենտրոնի:

Բանախոսի խոսքով՝ Գառնիում բարձիթողի վիճակ է, ինչը նախ և առաջ պետք է անհանգստացնի մշակութային արժեքների պահպանության կառույցներին, օրինակ Արշակունիների զինանշանի փոխարեն կառուցել են բրոյլեր հավեր հիշեցնող զինանշանային պատկեր, որը ավելի շատ հիշեցնում է Արտաշեսյանների զինանշանը: Այն կառույցը, որը ստանձնել է Բաղնիքի տարածքում այդ զինանշանի կառուցման պարտականությունները, ըստ բանախոսի, անգամ հաստիքային պատմաբան չունի:

Գուսան Հայկազունը վրդովված փաստում է, որ ամեն նախարարի փոփոխվելու հետ Գառնիի տաճարը դառնում է աչքի փուշ, անպայման պետք է նախագիծ առաջ բերեն մի բան այնտեղ կառուցելու: Այնինչ Գառնիի տաճարը մեր պարծանքն է, մեր պատմությունն է, ու չպետք է այն ապականել:

Լրագրողի հարցին, ով երեկ զրուցել էր Գառնի համայնքի ղեկավարի հետ և վերջինս ասել է՝ «Ես աստված եմ կանչում, որ Գառնիի տարածքում հյուրանոց կառուցվի, որովհետև ես միշտ մեծ խնդրի առջև եմ կանգնում՝ որտեղ տեղավորել տարեկան մոտ 500.000 հյուրերին, զբոսաշրջիկներին», բանախոսներն ասացին, որ եթե կա նման խնդիր, թող կառուցվի հյուրանոցը, բայց Գառնի գյուղում, ոչ թե տաճարի տարածքում:

Բացի այդ գյուղում կան բազմաթիվ հյուրատներ, որոնցով էլ տեղացիները իրենց եկամուտն են ապահովում:

Անուշ Կրկյաշարյան
 
Նմանատիպ նորություններ
Սոցցանցերը միայն մեկ ժամ կունենան՝ ահաբեկչական բովանդակությամբ նյութերը ջնջելու համար. ԵՄ-ի նոր կանոնները
21 Օգոստոսի 2018 - 00:05
Եվրամիության մշակած կանոնների համաձայն՝ սոցիալական ցանցերը միայն մեկ ժամ կունենան՝ ահաբեկչական բովանդակությամբ նյութերը ջնջելու համար:
Միկրոբները կլինեն Երկրի միակ բնակիչները
21 Օգոստոսի 2018 - 00:00
2,8 մլրդ տարի հետո Երկրի վրայից կանհետանա կյանքի վերջին ձևը: Ապոկալիպսիսի գալուց մեկ մլրդ տարի առաջ մոլորակի վրա միակ կենդանի օրգանիզմները մեկուսացված տաք և աղի ջրամբարներում ապրող միաբջիջ օրգանիզմները կմնան:
Աշխարհի ամենաթանկ պաղպաղակն արժե 60 000 դոլար
20 Օգոստոսի 2018 - 23:58
Աշխարհի ամենաթանկ պաղպաղակը արժե 60 000 դոլար։ Այն փորձելու համար պետք է մեկնել Տանզանիա։ Ճոխ հանգստավայրում Ձեր աչքի առաջ կպատրաստեն պաղպաղակը, որ դուք կճաշակեք Կիլիմանջարոյին նայելով, հայտնում է CNBC-ն։
Տավուշի մարզում 67-ամյա վարորդը ГАЗ 31029-ով բախվել է հաստաբուն ծառին. կա վիրավոր. Shamshyan.com
20 Օգոստոսի 2018 - 23:55
Երեկ՝ օգոստոսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Կողբ գյուղի բնակիչ՝ 67-ամյա Արմեն Ջաղինյանը իր վարած ГАЗ 31029 մակնիշի 34 ՍR 598 համարանիշի ավտոմեքենայով Բերդավան-Զորական ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին։
Կրքոտ Քիմ Քարդաշյանը՝ միջնադարյան գեղեցկուհու կերպարում
20 Օգոստոսի 2018 - 23:49
Քիմ Քարդաշյանը այն համաշխարհային աստղերց է, ովքեր հիմնականում խենթացնում են իրենց երկրպագուներին քիչ բան թաքցնող հանդերձանքներով, համարձակ կերպարներով:
Միջազգային օգնության ծրագրի ավարտը խոսում է ճգնաժամից Հունաստանի դուրս գալու մասին. Մակրոն
20 Օգոստոսի 2018 - 23:47
Միջազգային մակրոֆինանսական օգնության երրորդ՝ վերջին ծրագրի ավարտը խոսում է ծանր ճգնաժամից Հունաստանի դուրս գալու մասին:
Դերասանուհի Սիլվի Բարկովան ամուսնացել է հնդկական ավանդույթներով
20 Օգոստոսի 2018 - 23:29
Դերասանուհի Սիլվի Բարկովան օրեր առաջ ամուսնացել է։ Նա Ինստագրամի իր էջում հրապարակել է հարսանեկան լուսանկար, որտեղ սկեսրոջ հետ է:
Երեք տարվա ընդմիջումից հետո Վանի Աղթամար կղզու հայկական Սուրբ խաչ եկեղեցում կմատուցվի պատարագ
20 Օգոստոսի 2018 - 23:27
Երեք տարվա ընդմիջումից հետո կրկին սեպտեմբերի 9-ին Վանի Աղթամար կղզու հայկական Սուրբ խաչ եկեղեցում Պոլսո Հայոց պատրիարքարանի կողմից կմատուցվի պատարագ:
Ընտրակաշառքներն այլևս չեն հանդուրժվելու
20 Օգոստոսի 2018 - 23:23
Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքների առաջին շոշափելի արդյունքը․ մշակվել են փոփոխություններ
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14454
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ընտրակաշառքներն այլևս չեն հանդուրժվելու
Հասարակություն, Քաղաքական