Facebook   Twitter
 
«Էներգետիկ աղքատությունը Հայաստանում աճող խնդիր է». Մեկնարկել է ՀՀ համայնքներում էներգախնայողության ծրագիրը

«Էներգետիկ աղքատությունը Հայաստանում աճող խնդիր է». Մեկնարկել է ՀՀ համայնքներում էներգախնայողության ծրագիրը

13 Ապրիլի 2018 - 16:00
Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա (ԱՍԲԱ) հիմնադրամն այսօր՝ ապրիլի 13-ին, պաշտոնապես մեկնարկել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն քաղաքացիական հասարակությանը. էներգախնայողությունը Հայաստանի համայնքներում» (ԷԱՀՀ) ծրագիրը` Հայաստանում էներգետիկ աղքատության հաղթահարման գործընթացում հասարակական կազմակերպությունների եւ զանգվածային լրատվամիջոցների կարողությունների զարգացմանը խթանելու նպատակով:
Ծրագրի մեկնարկային համաժողովին մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ` Գրեգորի Ցուրիսը, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը,ԱՍԲԱ հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Նազինյանը, ինչպես նաեւ ծրագրի գործընկեր կառույցների ներկայացուցիչներ։

ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանը ներկայացնելով առկա իրավիճակը` նշել է. «Հայաստանում տեղի ունեցող քաղաքական, տնտեսական եւ սոցիալական բարեփոխումների նպատակն է բարելավել մարդկանց կյանքի պայմաններն ու սոցիալական վիճակը: Հայաստանի էներգետիկ սակավության խնդրի լուծման գործում կարեւոր է, որ ամեն մի քաղաքացի, ընտանիք, համայնք հստակ պատկերացնի եւ իրագործի էներգախնայող եւ էներգաարդյունավետ կյանք ու մշակույթ ձեւավորելու գործընթաց: Այդ տեսանկյունից ողջունելի է ԱՍԲԱ հիմնադրամի եւ գործընկեր կառույցների այս նոր նախաձեռնությունը, որը իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանի հինգ մարզում: Վստահ եմ, որ ծրագրի հաջող փորձը կտարածվի նաեւ մեր հանրապետության մյուս համայնքներում»:

«Էներգետիկ աղքատությունը Հայաստանում աճող խնդիր է: ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կողմից վերջերս կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երկրի բնակչության առնվազն 30 տոկոսը կարող է համարվել էներգետիկ աղքատ, այսինքն՝ նրանք ստիպված են ծախսել էներգիայի եւ ջեռուցման վրա ընտանեկան եկամուտների ավելի քան 50 տոկոսը»,- ասել է ԱՍԲԱ հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Նազինյանը։

Ծրագրի շրջանակում ԱՍԲԱ հիմնադրամը համագործակցելու է Գերմանիայի «Արեւելյան Եվրոպայում բնակարանային նախաձեռնութան» (IWOe.V), Չեխիայի Հանրապետության «SEVEn z.u.» Էներգախնայողության կենտրոնի եւ Նիդեռլանդների «Energie-U» կոոպերատիվ գործընկեր կազմակերպությունների հետ ԷԱՀՀ ծրագիրն իրականացնելու համար, որի նպատակն է Հայաստանի հինգ՝ Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի մարզերում զարգացնել էներգաարդյունավետության մշակույթը եւ բարելավել բնակիչների կյանքը։

Համաժողովի շրջանակում Հայաստան ժամանած Գերմանիայի, Բելգիայի, Չեխիայի Հանրապետության եւ Նիդեռլանդների գործընկեր կազմակերպությունների փորձագետները ներկայացրել են էներգաարդյունավետության խթանման ու հանրային իրազեկության բարձրացմանն ուղղված իրենց երկրների փորձն ու դրանցից քաղված դասերը։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց
16 Դեկտեմբերի 2018 - 21:10
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 20:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Apple-ին կասկածում են iPhone X-ի մասին տեղեկությունները կեղծելու մեջ
16 Դեկտեմբերի 2018 - 18:21
Apple ընկերությանը մեղադրում են iPhone X սմարթֆոնի մասին կեղծ տեղեկություններ հաղորդելու համար, ընկերության դեմ նման դատական հայց է ներկայացվել ԱՄՆ Հյուսիսային Կալիֆոռնիայի շրջանային դատարան:
Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է
16 Դեկտեմբերի 2018 - 17:40
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Վարդենյաց լեռնանցքը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար
15 Դեկտեմբերի 2018 - 17:40
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ին ժամը 15:15-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
ՀԷՑ-ը էներգետիկ ոլորտում ռազմավարական դեր ունի, որը պետք է լուծի ոլորտի կարևորագույն խնդիրներն ու նպատակները. ԱԶԲ ներդրումային ծրագրերի ղեկավար Նարինե Ավետիսյան
15 Դեկտեմբերի 2018 - 13:02
Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի, Մասնավոր հատվածի գործառնական և Կայուն զարգացման, կլիմայական փոփոխությունների բաժինների ղեկավարները Մանիլայում բացեցին ԱԶԲ-ի՝ մեկ ընդհանուր խորագրի ներքո կազմակերպված համատեղ միջոցառումը:
Լարսի ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է
15 Դեկտեմբերի 2018 - 10:56
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Վարդենյաց լեռնանցքը փակ է
15 Դեկտեմբերի 2018 - 09:20
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ին` ժամը 08:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում լուրջ խնդիրներ են առաջացել. փորձագետ
14 Դեկտեմբերի 2018 - 18:08
Նույնիսկ ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարի գրանցվել է մշակովի հողատարածքների 7000 հեկտարով կրճատում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը։
Դոլարը, եվրոն ու ռուբլին էժանացել են
14 Դեկտեմբերի 2018 - 17:28
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 14-ին, կազմել է 484.87 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.36 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 751
 
Լրահոս`