Facebook   Twitter
 
Տեղի է ունեցել «Հյուսիս-հարավ»-ի կառավարման խորհրդի հերթական նիստը

Տեղի է ունեցել «Հյուսիս-հարավ»-ի կառավարման խորհրդի հերթական նիստը

13 Ապրիլի 2018 - 16:52
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային եւ Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:
Կառավարությունից հայտնում են, որ օրակարգային առաջին հարցով խորհուրդը հաստատել է Բագրատաշենում Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման շինարարական աշխատանքների ինժեներական ծառայությունների ձեռքբերման նպատակով իրականացված միջազգային մրցույթի արդյունքները եւ կնքվելիք պայմանագիրը: Մրցույթի արդյունքներով որակավորված եւ համապատասխանող մասնակից է ճանաչվել JVCA of Soosung Engineering Co., Ltd եւ Korea Consultants International Co., Ltd ընկերությունը:

Խորհուրդը քննարկել եւ հաստատել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 2-ի ինժեներ` «Սաֆեժ Էս.Ա. եւ Էպտիսա» ՀԳ կազմակերպության հետ կնքված պայմանագրի փոփոխությունները, սահմանել Տրանշ 2-ի շրջանակներում ձեռքբերված հողամասերի հետագա տնօրինման կարգը: Խոհուրդը հաստատել է նաեւ «Սինոհիդրո Քորփորեյշն Լիմիթեդ» ընկերության հետ ստորագրված փոխըմբռնման համաձայնագրերը, ինչպես նաեւ Տրանշ 2-ի, Տրանշ 3-ի գնումների պլանների փոփոխությունները եւ Տրանշ 4-ի գնումների պլանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Կողբի 1-ին փողոցում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. վիրավոր երիտասարդները հիվանդանոցում են
17 Հուլիսի 2018 - 11:52
Հուլիսի 16-ին` ժամը 00.05-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ Կողբի 1-ին փողոցում վիճաբանություն է:
Գառնեցիները սայլերով ու դույլերով ջուր են կրում. նոր կառավարությունը դեռ չի արձագանքել (Լուսանկարներ)
17 Հուլիսի 2018 - 11:44
Ինչպես տեղեկացրել էինք, Կոտայքի մարզի Գառնի համայնքում բնակիչները բողոքում են, քանի որ մեկ ամսից ավելի է՝ խմելու ջուր չունեն:
Ռիհաննան շիկահեր է դարձել
17 Հուլիսի 2018 - 11:40
NEWS.am STYLE-ը հասկանում է, որ այս նորությունը ոչ մի կերպ չի փոխի ձեր սովորական կենսակերպը, նաև առհասարակ ոչ մի կարևորություն չի ունենա մեր երկրի քաղաքական բուռն իրադարձությունների ֆոնին, բայց մեր կայքէջը շոուբիզնեսի մասին է, ու մենք չէինք կարող անտարբեր անցնել համաշխարհային նշանակության այդպիսի իրադարձության կողքով, ինչպիսին է Ռիհաննայի մազերի գույնի փոփոխությունը)))
Քարաշեն տուն՝ երեսնամյա սպասումից հետո (Լուսանկարներ)
17 Հուլիսի 2018 - 11:38
Գյումրիում բնակվող Հովհաննիսյանների ընտանիքի արդեն երրորդ սերունդն է հասակ առնում ժամանակավոր կացարանում՝ ինքնաշեն փայտե տնակում:
Երկու արտասահմանցի ՀՀ տարբեր մարզերում գաղտնի փող են հափշտակել
17 Հուլիսի 2018 - 11:32
Հուլիսի 16-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել , որ Մասիսում գործող բանկերից մեկում արտասահմանցի տղամարդիկ տարադրամ են փոխանակել, ապա նրանցից մեկը գաղտնի հափշտակել է 1300 եվրո:
Հայտնաբերվել է նախօրեին կորած Մադինայի բնակչի դին
17 Հուլիսի 2018 - 11:29
Հայտնաբերվել է Մադինա գյուղի՝ անհետ կորած բնակչի դին: Հայաստանի ԱԻՆ-ում այսօր՝ հուլիսի 17-ին, ժամը 07:55-ին Մադինա գյուղի տարածքում վերսկսվել են Կ. Ս.-ի որոնողական աշխատանքները:
Պատահար Ջրաշխարհի մոտ. տուժածի վիճակը ծանր է
17 Հուլիսի 2018 - 11:20
Հուլիսի 16-ին` ժամը 15:15-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ Ջրաշխարհի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է ծառին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ես չեմ ընդունում Արամ Սարգսյանի թեկնածությունը. Վոլոդյա Ավետիսյան
17 Հուլիսի 2018 - 11:10
Ես չեմ ընդունում Արամ Սարգսյանի թեկնածությունը, քանի որ ԵԿՄ նախագահի թեկնածուն պետք է լինի պատերազմին մասնակցած մարդ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12758
 
Լրահոս`
 
 
 
Ռիհաննան շիկահեր է դարձել
Մշակույթ, Հասարակություն