Facebook   Twitter
 
«Փաստ». Կառավարության աշխատակազմի ղեկավարը վաճառելով հողամասը՝ 47 միլիոնի եկամուտ է ունեցել

«Փաստ». Կառավարության աշխատակազմի ղեկավարը վաճառելով հողամասը՝ 47 միլիոնի եկամուտ է ունեցել

14 Ապրիլի 2018 - 09:17
«Փաստ» օրաթերթը գրում է. «Կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր եւ իր կնոջ 2017 թ. հայտարարագրերը:
Ստեփանյանը հայտարարագրել է միայն դրամական միջոցներ եւ տարեկան եկամուտներ: Ի դեպ, դրամական միջոցները գրեթե չեն փոխվել նախորդ տարվա ընթացքում: Մասնավորապես, եթե տարեսկզբին նա ունեցել է 24 միլիոն դրամ, 3400 ԱՄՆ դոլար եւ 5560 եվրո, ապա տարեվերջին՝ 24 միլիոն 400 հազար դրամ, 3900 ԱՄՆ դոլար ու 5950 եվրո: Եկամուտներն էլ գոյացել են աշխատավարձից ու կազմել 13 միլիոն 177 հազար դրամ:

Պաշտոնյայի կինն էլ՝ Թանգիկ Մուրադյանը, վաճառել է բավական թանկ արժեք ունեցող հողամասը եւ ստացել 47 միլիոն 789 հազար դրամի եկամուտ, միաժամանակ 19 հազար 400 դոլարով գնել է «MERCEDES–BENZ ML550» մակնիշի ավտոմեքենա: Կնոջ դրամական միջոցները նախորդ տարի փոփոխություն են կրել:

Նախ, տարեսկզբին հայտարարագրած 7600 դոլարն ու 8400 եվրոն տարեվերջին արդեն չեն եղել, փոխարենը՝ 1 միլիոն 900 հազար դրամը տարեվերջին դարձրել է 50 միլիոն 129 հազար: Եկամուտներն էլ ստացվել են 640 հազար դրամ աշխատավարձից եւ հողամասը վաճառելուց ստացված գումարից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Արարատ Միրզոյանը մասնակցելու է Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստին՝ ներկայացնելու է ԸՕ փոփոխությունների փաթեթը
16 Հոկտեմբերի 2018 - 10:11
«168 ժամ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 17-ին ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը մասնակցելու է Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստին, որտեղ ներկայացնելու է ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը։
Հայկ Մարությանը կհանդիպի աղբահավաքին. պայմանագիրը կլուծարի՞. «Ժողովուրդ»
16 Հոկտեմբերի 2018 - 10:06
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեւանի նորանշանակ քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկա օրերին կհանդիպի մայրաքաղաքում աղբահանությամբ զբաղվող «Սանիտեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլի հետ:
«Ժողովուրդ». Լեւոն Երանոսյանը ցուցմունք է տվել. միայն մի դեպք է հիշում
16 Հոկտեմբերի 2018 - 09:58
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանը ցուցմունք է տվել Բաղրամյան պողոտայում եւ Արցախի փողոցի սկզբնամասում տեղի ունեցած բախումների ընթացքում հատուկ միջոցներ կիրառելու գործով:
Արմեն Սարգսյանը մրցանակ է ստացել իր կողմից ղեկավարվող հաստատությունից
16 Հոկտեմբերի 2018 - 09:24
«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 2-ին, երբ «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություն մտցնելու վերաբերյալ օրինագծի ընդունումից հետո Հայաստանում ներքաղաքական իրավիճակը ծայրաստիճան լարվեց, եւ տասնյակ հազարավոր քաղաքացիներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նախ բողոքի ակցիա իրականացրին, ապա մուտք գործեցին Ազգային ժողովի տարածք, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը գտնվում էր արտերկրում:
«Իրավունք». «Համաներման մասին» օրինագիծը ձգձգվում է. Փաշինյանը չի ուզում այս փուլում թեման այդքան «տաքացնել»
16 Հոկտեմբերի 2018 - 09:13
«Իրավունք» թերթը գրում է. «Չնայած կառավարությունից ասում են, որ շատ շուտով «Համաներման մասին» օրենքի նախագիծը կհանձնվի Ազգային ժողովի դատին, բայց ինչ-ինչ պատճառներով այն ձգձգվում է:
«Փաստ». Ֆելիքս Ցոլակյանի ունեցվածքն ու եկամուտները
16 Հոկտեմբերի 2018 - 09:01
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի եկամուտների հանրագումարը 2017 թվականին կազմել է 6 281 959 ՀՀ դրամ:
«Ժամանակ». Վարդան Հարությունյանը հսկայական գումարներ է ծախսել, որ որդին Արցախում չծառայի
16 Հոկտեմբերի 2018 - 08:56
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդիները ամա­ռային զորակոչի ժամանակ զորակոչվեցին բանակ և ծառայում են Արցախում: Մինչդեռ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի որդին, ով նույնպես բանակ է զորակոչվել նույն ժամանակ, ծա­ռայում է երևանամերձ զորամասերից մեկում:
«Ժամանակ». Պատահակա՞ն համընկնումներ են. Արթուր Վանեցյանի բաջանաղն ու քավորը՝ նախարարներ
16 Հոկտեմբերի 2018 - 08:53
«Ժամանակ» թերթը գրում է. «Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար նշանակված Գարեգին Բաղրամյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի բաջանաղն է, այսպես կոչված՝ քենակալը:
«Ժողովուրդ». Կառավարությունն այսօր արտահերթ նիստ է հրավիրել, որի ժամանակ սպասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրա­ժարականը
16 Հոկտեմբերի 2018 - 08:51
«Կառավարությունն այսօր արտահերթ նիստ է հրավիրել, որի ժամանակ սպասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրա­ժարականը: Եվ այս պարագայում դեկտեմբերի 9-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1373
 
Լրահոս`
 
 
Ավստրալիայում Մեգան Մարքլին կենգուրու են նվիրել (Տեսանյութ)
Միջազգային, Հասարակություն, Տեսանյութեր