Facebook   Twitter
 
Ձերբակալվել է զինված ուժերի փոխգնդապետ. խոստացել է նախընտրելի վայր դասավորել զինվորներին

Ձերբակալվել է զինված ուժերի փոխգնդապետ. խոստացել է նախընտրելի վայր դասավորել զինվորներին

14 Ապրիլի 2018 - 14:45
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով ԱԱԾ-ի հետ համատեղ ձեռնարկված քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է ՀՀ ԶՈւ փոխգնդապետ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական գործի նախնական տվյալներով՝ փոխգնդապետը կասկածվում է այն բանում, որ ծառայության ուսումնական փուլում գտնվող ժամկետային զինծառայողներից, ինչպես նաեւ զինակոչիկներից, ծառայությունը վիճակահանության արդյունքում նախընտրելի տարածքներում տեղակայված զորամասերում իբր կազմակերպելու համար, կաշառք ստանալու պատրվակով, ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքը խաբեությամբ հափշտակելու միասնական դիտավորությամբ, 2017 թվականի ընթացքում նշված անձանց ազգականներից պահանջել, ստացել եւ տնօրինել է առանձնապես խոշոր չափերի գումար: Փոխգնդապետը հարցաքննվել է եւ ցուցմունք տվել։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանցագանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Քննարկվել է հայ-կիպրական բազմաշերտ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ
17 Փետրվարի 2019 - 21:05
Մյունխենի անվտանգության համաժողովի աշխատանքներին մասնակցող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 17-ին հանդիպում ունեցավ Կիպրոսի արտաքին գործերի նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ:
Իսպանիան մերժեց ԱՄՆ-ին և Սիրիա զորք չի ուղարկի
17 Փետրվարի 2019 - 20:58
Ավելի վաղ ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ին և իր մյուս գործընկերներին կոչ էին արել տրամադրել «ռեսուրսներ, անձնակազմ եւ աջակցություն», որ Սիրիայում կանխվի «Իսլամական պետության» վերածնունդը:
Երևանում 33-ամյա տղամարդը դաժան ծեծի է ենթարկվել
17 Փետրվարի 2019 - 20:57
Փետրվարի 16-ին «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում «Էրեբունի» ԲԿ վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել մի քաղաքացի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
14 գյուղերի միջհամայնքային ճանապարհները փակ են․ ԱԻՆ
17 Փետրվարի 2019 - 20:55
Այսօր՝ փետրվարի 17-ին, ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրել է Երեւանի դիրքորոշումը ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ
17 Փետրվարի 2019 - 20:53
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում այսօր՝ փետրվարի 17-ին ,կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ:
Փարիզում մեկնարկել է «դեղին բաճկոնների» հոբելյանական երթը
17 Փետրվարի 2019 - 19:58
Ելիսեյան դաշտերում մեկնարկել է «դեղին անթև բաճկոններ» շարժման կողմնակիցների համաձայնեցված երթը, որը նվիրված է Ֆրանսիայում բողոքի ցույցերի մեկնարկի երեքամսյա հոբելյանին:
Խառը մարտարվեստի մարտիկը հարվածել է մրցակցին, սակայն իր ոտքն է կոտրել
17 Փետրվարի 2019 - 19:53
Խառը մարտարվեստի ֆրանսիացի մարտիկ Սոֆիան Բուկիչուն կոտրել է ոտքը Թոմ Ասփինալի հետ մենամարտի ժամանակ՝ փորձելով հարված հասցնել մրցակցին:
Նախագահը Նենսի Փելոսիին Հայաստան է հրավիրել
17 Փետրվարի 2019 - 19:52
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Մյունխենում հանդիպել է ԱՄՆ կոնգրեսի դեմոկրատ խոսնակ Նենսի Փելոսիի հետ: Նախագահն իր Instagram-ի էջում լուսանկար է հրապարակել և կից գրել.
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15157
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ճարպն այրող վեց մթերքներ
Հասարակություն