Facebook   Twitter
 
Բանակցություններ են տարվում աղբի այրման որոշակի մեխանիզմների ներդրման և դրանից էլեկտրաէներգիա ստանալու ուղղությամբ. Դավիթ Լոքյան

Բանակցություններ են տարվում աղբի այրման որոշակի մեխանիզմների ներդրման և դրանից էլեկտրաէներգիա ստանալու ուղղությամբ. Դավիթ Լոքյան

14 Ապրիլի 2018 - 16:15
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը համապետական չորրորդ շաբաթօրյակը սկսելով Գեղարքունիքի մարզի «Սևան» ազգային պարկի տարածքից, այնուհետև փոխնախարար Վարազդատ Կարապետյանի և Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի ուղեկցությամբ այցելել է Սևան քաղաք, ծանոթացել համայնքում իրականացվող բնապահպանական մաքրման աշխատանքներին, բնակչության հետ քննարկել շրջակա միջավայրի նկատմամբ հոգատարության բարձրացման անհրաժեշտությանն ուղղված հարցեր։
Շրջայցի ընթացքում Դավիթ Լոքյանը կարևորելով ծրագրի նշանակությունը, արձանագրված ձեռքբերումներն ու շրջակա միջավայրին խնամքով վերաբերվելու հասարակական գիտակցության մեջ դրական տեղաշարժը`նշել է. «Մենք որոշել ենք այլևս համապետական կամ այլ անուններով շաբաթօրյակներ չանցկացնել, դրա փոխարեն մարզպետները, համայնքապետերը կազմելու են զբոսաշրջային ուղղությունների, պատմամշակութային տարածքների և բնական ու պատմական հուշարձանների տարածքների մաքրման գրաֆիկ և առաջնորդվելու են իրենց սահմանած ժամանակացույցով»։

Այս մասին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման
նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Դ.Լոքյանը նկատելով հանրապետական և միջհամայնքային նշանակության ճանապարհների եզրերի աղտոտվածությունը՝ ընդգծել է, որ աղբահանության և աղբահեռացման աշխատանքները միայն համայնքապետով, մարզպետով ու նախարարով չպետք է սահմանափակվեն, այլ պետք է դառնան յուրաքանչյուրիս պարտականությունը: Դ.Լոքյանի խոսքով` շուտով «Վարչական իրավախախտումների մասին» օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ կընդունվի, և համայնքապետերն իրավունք կունենան շատ մեծ տուգանքներ սահմանել իրավախախտ քաղաքացիների նկատմամբ, սակայն, միաժամանակ հույս է հայտնել, որ լրատվական միջոցների կողմից իրականացվող քարոզչական և բացատրական աշխատանքները հնարավորություն կտան խուսափել ծայրահեղ վարչական միջոցների կիրառումից։

Դավիթ Լոքյանը նաև տեղեկացրել է, որ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում մի քանի ամսից կմեկնարկի աղբավայրի կառուցումը, և շուտով այդ ողջ տարածաշրջանը հնարավորություն կունենա օգտվել դրանից: «ԵՄ մասնագետների օգնությամբ մենք կազմում ենք սխեմաներ, աղբավայրերի փաստագրման մեխանիզմներ, ինչը մեզ հնարավորություն կտա գործընթացը տեղափոխել Շիրակի, Լոռու մարզեր: Մենք ամբողջ երկրում ունենալու ենք աղբահանության հստակ սխեմաներ, աղբավայրերի տեղադրություն, իսկ աղբավայրերի քանակը չպետք է գերազանցի 15-ը: Այսօր զուգահեռ բանակցություններ են տարվում աղբի այրման որոշակի մեխանիզմների ներդրման և դրանից էլեկտրաէներգիա ստանալու ուղղությամբ»,-ասել է Դ. Լոքյանը:

Հավելենք, որ ՏԿԶ նախարարութան ներկայացուցիչները գտնվում են հանրապետության տարբեր մարզերում, հետևում շաբաթօրյակի աշխատանքներին։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ջրային կոմիտեի նախագահն աշխատանքային շաբաթը սկսել է մարզային այցերով
17 Հուլիսի 2018 - 11:05
Արմավիրի մարզը հանրապետությունում ոռոգման ջրի ամենաշատ սպառողն է: Մարզում գործում են ջրօգտագործողների 3 ընկերություններ, որոնք սպասարկում են 97 համայնքի 23700 ջրօգտագործողների, իսկ ջրի սպառման ծավալը տարեկան միջինում կազմում է 290 մլն.խ.մ:
Արտարժույթների փոխարժեքները հուլիսի 17-ին
17 Հուլիսի 2018 - 10:44
Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 478 դրամ նվազագույն և 479.50 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 481 դրամ նվազագույն և 482.50 դրամ առավելագույն փոխարժեքով:
Microsoft-ը կդադարեցնի ОС Windows 10-ի թարմացման թողարկումը
16 Հուլիսի 2018 - 17:52
2018 թվականի հուլիսից Microsoft Windows 10 օպերացիոն համակարգը կզրկվի ամենամսյա ափդեյթից: Այս մասին հայտնել է Iinforeactor.ru լրատվական ռեսուրսը՝ վկայակոչելով կորպորացիայի պաշտոնական ներկայացուցիչներին:
ՊԵԿ-ը փոշմանել է, որոշել է չհրապարակել ստուգված 8 գազալցակայանների բոլոր տերերի անունները
16 Հուլիսի 2018 - 15:29
Ինչպես ՊԵԿ-ի կողմից արդեն հաղորդվել է մամուլում «Ավտոստոպ», «ԳԱՕՄ Գրուպ», «Գազ Գրուպ», «Արզնի Գազ», «Ֆակել Գազ» եւ «Նախշին» ՍՊ ընկերություններում, ինչպես նաեւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող «Ավոտգազ» ՍՊ ընկերությունում կատարված չափագրումների արդյունքում պարզվել է, որ այդ ընկերությունները 2016-2018 թվականների ընթացքում ցույց են տվել պակաս իրացված գազի ծավալներ:
Հայաստանում արտադրված «Խելացի Տուն» համակարգի առաջին խմբաքանակն արտահանվեց Եվրոպա ու Ռուսաստան (Լուսանկարներ)
16 Հուլիսի 2018 - 13:39
«Խելացի Տուն» համակարգի արտադրության վրա մասնագիտացված հայկական Heltun ընկերությունը Հայաստանում արտադրած իր առաջին արտադրանքն է արտահանել Եվրոպական Միության երկրներ և Ռուսաստանի Դաշնություն։
Ավստրիական ընկերությունը հետաքրքրված է հայկական շինարարական շուկայով. հանդիպում Քաղաքաշինության կոմիտեում
16 Հուլիսի 2018 - 11:27
Այսօր ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանն ընդունել է Եվրոպայի առաջատար շինարարական ընկերություններից մեկի՝ ավստրիական «STRABAG International» կոնցեռնի ներկայացուցիչներին, Հայաստանի շինարարների միության և Միջազգային շինարարների միության (Մոսկվա) նախագահներին, կառույցների պատվիրակության այլ անդամների:
Արտարժույթների փոխարժեքները հուլիսի 16-ին
16 Հուլիսի 2018 - 09:43
Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները հուլիսի 16-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի:
Կարողանալու ենք հիփոթեքային վարկերի տոկոսադրույքը աննախադեպ մակարդակի իջեցնել. Փաշինյան
15 Հուլիսի 2018 - 23:25
Կարողանալու ենք հիփոթեքային վարկերի տոկոսադրույքը աննախադեպ մակարդակի իջեցնել։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 15-ին, ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սպայկա»-ն չգիտի՝ ինչ ստուգումների ու չարաշահումների մասին է հայտարարում ՊԵԿ-ը
14 Հուլիսի 2018 - 18:49
«Սպայկա» ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Էդվարդ Անտինյանը Facebook-ի իր էջում պարզաբանում է տարածել ընկերությունում իրականացված ստուգումների մասին ՊԵԿ հաղորդագրության վերաբերյալ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 674
 
Լրահոս`
 
 
 
Ռիհաննան շիկահեր է դարձել
Մշակույթ, Հասարակություն