Facebook   Twitter
 
Վարպե՛տ, մենք քեզ երբեք բացակա չենք դնի․ այսօր  հանճարեղ բանաստեղծ Համո Սահյանի ծննդյան օրն է (Լուսանկարներ)

Վարպե՛տ, մենք քեզ երբեք բացակա չենք դնի․ այսօր հանճարեղ բանաստեղծ Համո Սահյանի ծննդյան օրն է (Լուսանկարներ)

14 Ապրիլի 2018 - 20:33
Այսօր հայ նորագույն գրականության հանճարեղ ներկայացուցիչ բանաստեղծ Համո Սահյանի ծննդյան օրն է։
Կոմիտասի անվան պանթեոնում հավաքվել էին բազմաթիվ սահյանասերներ։ Համո Սահյանի շիրմին ծաղկեդրման և հարգանքի տուրքի արարողություն տեղի ունեցավ, որից հետո գրականագետները, աշակերտները և սահյանասերները բանաստեղծություններ արտասանեցին, դիպվածներ հիշեցին Սահյանի կյանքից․ օդը լի էր սահյանական շնչով։

Սահյանի ժամանակակիցներից մեկը՝ բանաստեղծ Վահագն Դավթյանը, խոսելով Սահյանի մասին, ասել է․ «Զանգեզուրյան կիրճերից մեկում ծվարած Լորից եկավ այդ բանաստեղծը` Համո Սահյանը:

Ոչ, սոսկ բնանկարներ չէ,որ Սահյանը բերեց մեր պոեզիային, այդ բնանկարների ծալքերում, նրա ամենախոշոր շերտերում մի արդար ու բարի, մեծ ու ազնիվ հոգու շարժում կա, հոգու ամբողջ մի պատմություն, իսկ ճշմարիտ բանաստեղծությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ պատկերների խորքում թաքնված հոգու պատմություն...»։

Սահյանն, իսկապես անջնջելի հետք թողեց հայ գրականության մեջ։

«Սիսական» հայրենակցական միության նախագահ Ֆելիքս Պողոսյանը HayNews.am-ի հետ զրույցում նշեց՝ իհարկե, գրանակագետ չէ, բայց սիրում է պոեզիա և հատկապես հայ գրականություն։

«Պաշտում եմ Իսահակյանին, Թումանյանին, Չարենցին, Սևակին, բայց ինձ համար, երևի թե, Սահյանն ավելի հոգեհարազատ է, քանի որ այդ ձորերը, քարափները ես էլ եմ մանկուց տեսել, այնտեղ եմ ծնվել, մեծացել։ Թվում է՝ Սահյանի խոսքը պարզ է, բայց միաժամանակ այնքան խորունկ, գեղեցիկ, իմաստալից ու վեհ։ Սահյանի մասին խոսելիս միշտ ասում եմ՝ վարպե՛տ, մենք քեզ երբե՛ք բացակա չենք դնի։ Թեկուզ գնաս, մենք քեզ երբեք բաց չենք թողնի»,- ասաց Ֆելիքս Պողոսյանը։

Մեր թղթակիցը զրուցեց նաև Լյովա Աղայանի հետ, ով ևս ծնվել է սիսական աշխարհում և անձնապես ճանաչել է Սահյանին։

«Սահյանն իմ հայրիկի ընկերն է եղել։ Միասին Բաքվի տեխնիկումում էին սովորել։ Հանճարեղ բանաստեղծը հաճախ էր գալիս մեր տուն, հայրիկիս՝ Հրաչիկ Աղայանի հետ նստում, զրուցում էին։ Հիշում եմ՝ Սահյանը քչախոս մարդ էր, բայց բանիմաց, ստրաբաց, մարդամոտ։ Երբ նստում էինք սեղանի շուրջ, մայրիկիս ասում էր՝ Իսկուհի՛, ինչ որ կա, բե՛ր, դիր սեղնին, հետո դու էլ արի՛, մեզ հետ նստիր սեղանի շուրջ։ Սահյանը բացառիկ խաղաղասեր մարդ էր։ Արցախյան շարժման մասին խոսելիս միշտ ասում էր՝ գոնե հարցը խաղաղությամբ լուծվի, գոնե պատերազմ չլինի։ Սակյանն, իսկապես, ոչ միայն բացառիկ բանաստեղծ, այլև բացառիկ մարդ էր»,- ասաց Լյովա Աղայանը։

Կոմիտասի անվան պանթեոնում էր նաև Համո Սահյանի քույրը՝ տիկին Պայծառը։
«Թումանյանը նրա համար մի ամբողջ աշխարհ էր։ Երբ Համոյի հետ զրույց էիր անում, հասկանում էիր, որ հոր պես հոգատար է, ուզում է՝ իր ասածները հասկանաս, ընդունես։

Ով որ մի քիչ տխրում է, վերցնում է իր գրքերը ու կարդում․․․ Իր ստեղծագործությունները հեշտ են կարդացվում։ Իհարկե, մնացած բոլոր գրողներն էլ են սիրված, բայց ես տեսնում եմ՝ Համոն մասսայական բանաստեղծ է, և դա ինձ հպարտության տեղիք է տալիս, բայց ոչ մեծամտության։ Կարծես երջանկությունն ինձ հետ անընդհատ քայլում է, երբ հիշում եմ, որ ես նրա հարազատն եմ»,- ասաց Սահյանի քույրը։

Հասմիկ Բալեյան
 
Նմանատիպ նորություններ
Սոցցանցերը միայն մեկ ժամ կունենան՝ ահաբեկչական բովանդակությամբ նյութերը ջնջելու համար. ԵՄ-ի նոր կանոնները
21 Օգոստոսի 2018 - 00:05
Եվրամիության մշակած կանոնների համաձայն՝ սոցիալական ցանցերը միայն մեկ ժամ կունենան՝ ահաբեկչական բովանդակությամբ նյութերը ջնջելու համար:
Միկրոբները կլինեն Երկրի միակ բնակիչները
21 Օգոստոսի 2018 - 00:00
2,8 մլրդ տարի հետո Երկրի վրայից կանհետանա կյանքի վերջին ձևը: Ապոկալիպսիսի գալուց մեկ մլրդ տարի առաջ մոլորակի վրա միակ կենդանի օրգանիզմները մեկուսացված տաք և աղի ջրամբարներում ապրող միաբջիջ օրգանիզմները կմնան:
Աշխարհի ամենաթանկ պաղպաղակն արժե 60 000 դոլար
20 Օգոստոսի 2018 - 23:58
Աշխարհի ամենաթանկ պաղպաղակը արժե 60 000 դոլար։ Այն փորձելու համար պետք է մեկնել Տանզանիա։ Ճոխ հանգստավայրում Ձեր աչքի առաջ կպատրաստեն պաղպաղակը, որ դուք կճաշակեք Կիլիմանջարոյին նայելով, հայտնում է CNBC-ն։
Տավուշի մարզում 67-ամյա վարորդը ГАЗ 31029-ով բախվել է հաստաբուն ծառին. կա վիրավոր. Shamshyan.com
20 Օգոստոսի 2018 - 23:55
Երեկ՝ օգոստոսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Կողբ գյուղի բնակիչ՝ 67-ամյա Արմեն Ջաղինյանը իր վարած ГАЗ 31029 մակնիշի 34 ՍR 598 համարանիշի ավտոմեքենայով Բերդավան-Զորական ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին։
Կրքոտ Քիմ Քարդաշյանը՝ միջնադարյան գեղեցկուհու կերպարում
20 Օգոստոսի 2018 - 23:49
Քիմ Քարդաշյանը այն համաշխարհային աստղերց է, ովքեր հիմնականում խենթացնում են իրենց երկրպագուներին քիչ բան թաքցնող հանդերձանքներով, համարձակ կերպարներով:
Միջազգային օգնության ծրագրի ավարտը խոսում է ճգնաժամից Հունաստանի դուրս գալու մասին. Մակրոն
20 Օգոստոսի 2018 - 23:47
Միջազգային մակրոֆինանսական օգնության երրորդ՝ վերջին ծրագրի ավարտը խոսում է ծանր ճգնաժամից Հունաստանի դուրս գալու մասին:
Դերասանուհի Սիլվի Բարկովան ամուսնացել է հնդկական ավանդույթներով
20 Օգոստոսի 2018 - 23:29
Դերասանուհի Սիլվի Բարկովան օրեր առաջ ամուսնացել է։ Նա Ինստագրամի իր էջում հրապարակել է հարսանեկան լուսանկար, որտեղ սկեսրոջ հետ է:
Երեք տարվա ընդմիջումից հետո Վանի Աղթամար կղզու հայկական Սուրբ խաչ եկեղեցում կմատուցվի պատարագ
20 Օգոստոսի 2018 - 23:27
Երեք տարվա ընդմիջումից հետո կրկին սեպտեմբերի 9-ին Վանի Աղթամար կղզու հայկական Սուրբ խաչ եկեղեցում Պոլսո Հայոց պատրիարքարանի կողմից կմատուցվի պատարագ:
Ընտրակաշառքներն այլևս չեն հանդուրժվելու
20 Օգոստոսի 2018 - 23:23
Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքների առաջին շոշափելի արդյունքը․ մշակվել են փոփոխություններ
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13159
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ընտրակաշառքներն այլևս չեն հանդուրժվելու
Հասարակություն, Քաղաքական