Facebook   Twitter
 
Ծառատունկ-շաբաթօրյակին ՀՀ ողջ տարածքում մոտ 36 հա տարածքում տնկվել է շուրջ 36 հազար տնկի

Ծառատունկ-շաբաթօրյակին ՀՀ ողջ տարածքում մոտ 36 հա տարածքում տնկվել է շուրջ 36 հազար տնկի

14 Ապրիլի 2018 - 20:48
Համահայաստանյան ծառատունկ-շաբաթօրյակին Հայաստանի ամբողջ տարածքում այսօր՝ ապրիլի 14-ին, մոտ 36 հա տարածքում տնկվել է շուրջ 36 հազար տնկի (հացենի, թխկի, կաղնի, սոճենի եւ այլն)։
Բնապահպանության նախարարությունից հայտնում են, որ միջոցառումն իրականացվել է նախօրոք հայտարարված համահայաստանյան ծառատունկի միամսյակի շրջանակներում: Ծառատունկին մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի եւ առանձնացված ստորաբաժանումների, Անտառային պետական կոմիտեի՝ նախագահ Միքայել Մանուկյանի գլխավորությամբ, պետական ոչ առեւտրային կազմակերպությունների աշխատակիցները՝ ՀՀ բոլոր մարզերում առկա անտառտնտեսություններում եւ բնության հատգուկ պահպանվող տարածքներում։

«Դիլիջան» ազգային պարկում մոտ մեկ հեկտարի վրա ՀՀ բնապահպանության նախարարության, Անտառային պետական կոմիտեի, Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների, Հաղարծին համայնքի դպրոցականների, Հրայր Մարուխյանի անվան հիմնադրամի քաղաքական դսընթացի ուսումնական ծրագրի մասնակիցների կողմից տնկվել է 2500 տնկի։

ՀՀ բնապահպանության նախարարության կողմից հայտարարված համահայաստանյան ծառատունկի մեկամսյակի շրջանակներում նախատեսվում է շուրջ 85 հա-ի վրա իրականացնել անտառվերականգնման եւ անտառապատման աշխատանքներ։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Երիտասարդ բնապահպան» անվանակարգում հաղթել է կենդանիների պաշտպանությամբ զբաղվող բնապահպան Դիանա Եղյանը
14 Դեկտեմբերի 2018 - 15:46
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կազմակերպած «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2018» ծրագրի եզրափակիչ փուլում, համաժողովրդական առաջադրման և քվեարկության արդյունքում «Երիտասարդ բնապահպան» անվանակարգում ընտրվել էին Դիանա Եղյանի, Կարեն Էրոյանի, Վազգեն Գալստյանի թեկնածությունները։
Գազանանոցի տնօրե՞ն ա, թե՞ բակային հեղինակություն. բողոքի ակցիա կենդանաբանական այգու դիմաց
14 Դեկտեմբերի 2018 - 13:21
Կենդանաբանական այգու նախկին ու ներկա աշխատակիցները, ինչպես նաեւ կենդանասերները այսօր՝ դեկտեմբերի 14-ին բողոքի ակցիա են անցկացնում այգու դիմաց՝ պահանջելով տնօրենի՝ Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը:
8.5 բալը գերազանցող երկրաշարժի դեպքում հնարավոր է Գեղանուշի պոչամբարի պատվարի փլուզում
13 Դեկտեմբերի 2018 - 14:25
«Կապանի ԼՀԿ» ՓԲԸ «Գեղանուշի պոչամբարի հուսալիության և անվտանգության բարձրացման ծրագրի» շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ է ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարարություն: 
Կենդանաբանական այգում շարունակվում են ցավալի դեպքեր գրանցվել. բեզոարյան այծերից մեկն անկում է ապրել
12 Դեկտեմբերի 2018 - 14:45
Երևանի կենդանաբանական այգում շարունակվում են ցավալի դեպքեր գրանցվել: Այգու պաշտոնական ֆեյսբուքյան էջում ասվում է.
Ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Կանաչ կլիմայի հիմնադրամի միջև երկկողմ Հիմնական համաձայնագիրը
12 Դեկտեմբերի 2018 - 12:12
Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը և Կանաչ կլիմայի հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Խավիե Մանզանարեսը ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Կանաչ կլիմայի հիմնադրամի երկկողմ Հիմնական համաձայնագիրը։
Քաղցկեղածին քիմիական միացություն՝ Ալավերդու տնական հավկիթներում
11 Դեկտեմբերի 2018 - 15:23
Այս ամռանը Չեխիայի Հանրապետությունից ժամանած մասնագետները ՀՀ Լոռու մարզի Ախթալա, Ալավերդի, Շնող համայնքներում հետազոտություն էին իրականացրել ծանր մետաղներով աղտոտվածությունը և դրա ազդեցությունը մարդկանց առողջության վրա պարզելու նպատակով: Այդ նպատակով նրանք վերցրել էին հողի, ջրի, հավկիթի, մարդու մազի նմուշներ: Այս մասին գրում է econews.am-ը:  
Արևային էներգիայի ստացման համակարգեր՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում
11 Դեկտեմբերի 2018 - 13:01
Բնապահպանության նախարարությունն իրականացնում է բնության հատուկ պահպանվող տարածքների կարողությունների հզորացման հետևողական միջոցառումներ։
«Հայանտառ»-ը վառելափայտ է տրամադրել «Շիկահող» արգելոցին հարակից գյուղերի ընտանիքներին, դպրոցներին ու մանկապարտեզին
08 Դեկտեմբերի 2018 - 17:04
ՀՀ բնապահպանության նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ը 2300 խմ վառելափայտ է տրամադրել «Շիկահող» պետական արգելոցին հարակից Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ գյուղերի բոլոր ընտանիքներին, դպրոցներին ու միակ մանկապարտեզին:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից նոյեմբերի 26-ից 30-ը հաշվարկվել է 30.319.040 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս
07 Դեկտեմբերի 2018 - 10:44
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթների քննության ընթացքում, ինչպես նաև հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 35 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 30.319.040 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 15-ի վերաբերյալ նշանակվել է 1.200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 114
 
Լրահոս`