Facebook   Twitter
 
Մահացել է «Արտույտների ագարակը» ֆիլմի ռեժիսորներից մեկը՝ Վիտորիո Տավիանին

Մահացել է «Արտույտների ագարակը» ֆիլմի ռեժիսորներից մեկը՝ Վիտորիո Տավիանին

15 Ապրիլի 2018 - 15:42
Հռոմում 88 տարեկանում կյանքից հեռացել է իտալացի ականավոր ռեժիսոր Վիտորիո Տավիանին: Այս մասին տեղական լրատվամիջոցներին հայտնել են նրա բարեկամները, հաղորդում է «РИА Новости»-ն:
Առկա տեղեկությունների համաձայն՝ Տավիանիի ընտանիքի անդամների ցանկությամբ ռեժիսորին վերջին հրաժեշտի և հուղարկավորության արարողությունը կանցկացվի ոչ հրապարակային կերպով:

Հայտնի է, որ բոլոր ֆիլմերը, որոնցից շատերը ներառվել են համաշխարհային կինոյի ոսկե ֆոնդում, Վիտորիո Տավիանին նկարահանել է իր կրտսեր եղբայր Պաոլո Տավիանիի հետ: Նրանք սկսել են աշխատել կինեմատոգրաֆիայի ոլորտում 1952 թվականից՝ մասնակցելով «Մրցակցություն» ֆիլմի նկարահանումներին:

2007 թվականին Վիտորիո և Պաոլո Տավիանիները նկարահանել են Հայոց ցեղասպանության մասին «Արտույտների ագարակը» ֆիլմը: 2007 թ. ՀՀ նախագահի հրամանագրով նրանց շնորհվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակ:
 
Նմանատիպ նորություններ
Ազնավուրը հրավիրում է բոլոր կողմերին հավաքվել քննարկումների սեղանի շուրջ
21 Ապրիլի 2018 - 21:20
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի կոչին:
Իշխանությանը կոչ եմ անում սթափվել, քանի դեռ ուշ չէ. Հովհաննես Ազոյան
21 Ապրիլի 2018 - 21:09
Հովհաննես Ազոյանը ՀՀ իշխանություններին կոչ է անում սթափվել: Դերասանը, որը «Քայլ արա» շարժմանը միացել է առաջին օրերից, իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Տիգրան Մանսուրյանը կողմերին հորդորում է խնդիրը հարթել խոսքի ուժի միջոցով
21 Ապրիլի 2018 - 18:50
Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, անդրադառնալով Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին, խնդիրը հարթելու ամենազորեղ միջոցն է համարում խոսքին և խոսքի ուժին դիմելը: Այս մասին նա ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում։
Արվեստի գործիչները Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների միակ լուծում համարում են երկխոսությունը
21 Ապրիլի 2018 - 18:43
Արվեստի գործիչները Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի միակ լուծումը տեսնում են երկխոսության միջոցով: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանն ասաց.
Ցավում եմ, որ այս պահին Հայաստանում չեմ. Սեւակ Խանաղյան
21 Ապրիլի 2018 - 13:48
Ի թիվս այլ արտիստների՝ հայաստայան ցույցերին անդրադարձ է կատարել նաեւ «Եվրատեսիլ 2018» մրցույթում մեր երկրի ներկայացուցիչ Սեւակ Խանաղյան: Երգիչն իր Instagram-ում գրել է.
Դուք եք ստիպում ատել ձեզ․ Արտյոմ Հակոբյան
21 Ապրիլի 2018 - 13:24
Ռեժիսոր և հաղորդավար Արտյոմ Հակոբյանն իր վերաբերմունքն է դրսևորում փողոցում պայքարող երիտասարդների և ոստիկանների հանդեպ, մասնավորապես, նա գրում է. «2 կարևոր հանգամանք, որ այդպես էլ հաշվի չառնվեց «մեծերի» կողմից!!!
Ես հավատում եմ մեզ՝ Էսօրվա ջահելներ. Սոս Ջանիբեկյան
21 Ապրիլի 2018 - 10:23
Դերասան Սոս Ջանիբեկյանը Facebook-ի իր էջում նոր գրառում է կատարել: Սոսն անդրադարձել է երկրի բացթողումներին և ասել, որ հավատում է՝ մի օր այդ ամենը կվերանա:
Մարդ կա՝ միշտ նստած բողոքում էր, թող դուրս գա ու պայքարի. Սոնա Շահգելդյան
20 Ապրիլի 2018 - 12:45
Հայաստանում քաղաքացիական անհնազանդության երթերը շարունակվում են արդեն մեկ շաբաթից ավելի: Աստիճանաբար քաղաքացիներին են միանում նաեւ հայտնի մարդիկ: Նրանցից ոմանք մասնակցում են ցույցերին, ոմանք՝ սահմանափակվում սոցցանցերում գրառումներ անելով:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 547
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
Սպիտակ տան առջեւ մոմավառություն է կայացել
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական