Facebook   Twitter
 
Քննարկվել են Երևանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման ծրագրի իրականացման հետ կապված հարցեր

Քննարկվել են Երևանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման ծրագրի իրականացման հետ կապված հարցեր

16 Ապրիլի 2018 - 12:36
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Աշոտ Մանուկյանն ընդունել է Երևանի ՋԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի կառուցման ծրագրի գործադիր տնօրեն Միկելե Ջելետիին:
Քննարկվել են Երևանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման ծրագրի իրականացման հետ կապված մի շարք հարցեր:

Միկելե Ջելետին Աշոտ Մանուկյանին է ներկայացրել էներգաբլոկի սարքավորումների պատրաստման, տեղափոխման, ինչպես նաև շինարարության փուլերի ժամանակացույցը: Անդրադարձ է եղել նաև նոր էներգաբլոկի գազամատակարարման, ջրամատակարարման, ինչպես նաև շինարարության ընթացքում էներգամատակարարման հարցերին:

Աշոտ Մանուկյանն ընդգծել է նոր էներգաբլոկի անհրաժեշտությունը Հայաստան-Իրան կառուցվող 3-րդ էլեկտրահաղորդման գծով էլեկտրաէներգիա՝ գազի դիմաց փոխանցումներ իրականացնելու առումով: Այդ համատեքստում կարևորվել է էներգաբլոկի շինարարության ժամկետների պահպանումը:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակելու փոխադարձ հանդիպումները՝ շինարարության արդյունավետ ընթացքն ապահովելու նպատակով:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հայտնի երգչուհի Լոլիտան՝ թմրադեղերից կախվածության եւ ոչ սթափ վիճակում ելույթների մասին (Տեսանյութ)
23 Փետրվարի 2019 - 18:04
«А поговорить?» Youtube-ի շոուի հերթական հաղորդման հյուրն է եղել 55-ամյա երգչուհի Լոլիտան։
Մեգան Մարքլը դատական հայց կներկայացնի Daily Mail-ի դեմ
23 Փետրվարի 2019 - 18:00
Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը Daily Mail պարբերականին դատական հայցով է սպառնացել՝ հորը՝ Թոմաս Մարքլին ուղղված նամակը հրապարակելու համար։ Այս մասին գրում է The Guardian-ը։
Արթիկի ավտոճանապարհներին բուք է
23 Փետրվարի 2019 - 17:57
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է:
Ոստիկանները բռնել են գողերին՝ գողոնը ձեռքներին
23 Փետրվարի 2019 - 17:55
Փետրվարի 22-ին, ժամը 04.30-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի Վազգեն Առաջինի փողոցում կասկածելի երկու անձ տոպրակով ինչ-որ բան են ուզում դնել մեքենան:
Իտալիայում մահացել է նորաձևության դիզայներ Մարելլա Անելլին
23 Փետրվարի 2019 - 17:54
Իտալիայի Թյուրին քաղաքում մահացել է նորաձևության դիզայներ և լուսանկարիչ Մարելլա Անելլի Կարաչոլլոն: Նա 91 տարեկան էր: Այս մասին շաբաթ օրը՝ փետրվարի 23-ին, հրապարակել է La Repubblica- ը:
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ շփումը կանանց օգնում է նվազեցնել սրտանոթային հիվանդություններից մահվան վտանգը
23 Փետրվարի 2019 - 17:50
Շփումը կանանց օգնում է նվազեցնել սրտանոթային հիվանդություններից մահվան վտանգը:
Լեւոն Տեր-Պետրոսյանը անդրադարձել է իր եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերություններին
23 Փետրվարի 2019 - 17:18
ՀՀ առաջին նխագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը անդրադարձել է իր եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերություններին, հաղորդում է ilur.am-ը:
Շղթայական ավտովթար Երևանում. ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ բախվել են BMW-ն, Toyota-ն, Nissan-ն ու Volkswagen-ը
23 Փետրվարի 2019 - 17:11
Փետրվարի 21-ին՝ ժամը 21։40-ի սահմաններում, Երևանում՝ Իսակովի պողոտայի և Մոնթե Մելքոնյան փողոցի հատման մասում, բախվել են Երևանի բնակիչներ՝ 28-ամյա Տիգրան Գրիգորյանի վարած BMW մակնիշի 35 PV 452 համարանիշի, 50-ամյա Իգոր Մարտիրոսյանի վարած Toyota մակնիշի 22 RR 112 համարանիշի, 23-ամյա Սեդա Մարտիրոսյանի վարած Nissan մակնիշի 35 ՏC 669 համարանիշի և Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Ռաֆայել Ադամյանի վարած Volkswagen մակնիշի 88 AN 928 համարանիշի ավտոմեքենաները։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15649
 
Լրահոս`
 
 
 
 
Արթիկի ավտոճանապարհներին բուք է
Տնտեսություն, Հասարակություն