Facebook   Twitter
 
Մոնակոն երկրպագուներին հետ կվերադարձնի ՊՍժ-ի հետ խաղի տոմսերի գումարները

Մոնակոն երկրպագուներին հետ կվերադարձնի ՊՍժ-ի հետ խաղի տոմսերի գումարները

16 Ապրիլի 2018 - 14:46
Ֆրանսիական «Մոնակոյի» ղեկավարները որոշել են երկրպագուներին հետ վերադարձնել «ՊՍԺ»-ի դեմ արտագնա խաղի տոմսերի գումարները: Այդ խաղում «Մոնակոն» պարտվել էր խոշոր 1:7 հաշվով:
«Մենք որոշում ենք կայացրել, որի համաձայն «ՊՍԺ»-ի դեմ խաղի տոմսերի գումարները հետ կվերադարձվեն: Մնացած մանրամասները կհայտարարվեն շաբաթվա սկզբում»,- գրել է «Մոնակոյի» պաշտոնական Թվիթերյան էջը:

Հիշեցնենք, որ այս հաղթանակից հետո փարիզյան ակումբը դարձել էր Ֆրանսիայի չեմպիոն:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Մոուրինյո. Հիմա մարդիկ Ռոնալդուի համար կդիտեն Իտալիայի առաջնություն
17 Հուլիսի 2018 - 10:24
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կանխատեսել է, որ Մադրիդի «Ռեալից» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալուց հետո Իսպանիայի առաջնության նկատմամբ հետաքրքրությունը կնվազի:
Կոուտինյո․ Բրազիլիայի հավաքականը պետք է հոգեպես ավելի ամրանա
17 Հուլիսի 2018 - 10:00
Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոն դեռ չի համակերպվում այն մտքի հետ, որ Բրազիլիայի հավաքականը ԱԱ-2018-ի քառորդ եզրափակիչում լքեց պայքարը։
Պաշտոնական․ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստը տեղափոխվեց «Այաքս»
17 Հուլիսի 2018 - 09:19
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Դեյլի Բլինդը կարիերան կշարունակի «Այաքսում», հայտնում է հոլանդական ակումբի պաշտոնական կայքը։
ԶԼՄ–ները բացատրել են ԱԱ փակմանը Պուտինի համար պահված հովանոցի հետ կապված հանգամանքները (Լուսանկարներ)
16 Հուլիսի 2018 - 23:41
Հովանոցի պատմությունը, որը ֆուտբոլի ԱԱ փակման արարողության ժամանակ չէր բավականացրել, որպեսզի անձրևից պաշտպաներ բոլոր քաղաքական գործիչներին, բացատրվում է «բարձր կանոնակարգի» առանձնահատկություններով,– գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը։
Հայտնի է Ջոշուա - Պովետկին մենամարտի օրը
16 Հուլիսի 2018 - 23:33
WBA/WBO/IBF վարկածներով աշխարհի չեմպիոն, գերծանր քաշային կարգի բռնցքամարտիկ Էնթոնի Ջոշուան սեպտեմբերի 22-ին կհանդիպի Ալեքսանդր Պովետկինի (Ռուսաստան) հետ։
«Ալաշկերտ»-ը ջերմ ընդունելության է արժանացել Շոտլանդիայում
16 Հուլիսի 2018 - 23:24
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում հուլիսի 18-ին Գլազգոյի «Սելթիկ Պարկ» մարզադաշտում կայանալու է «Սելթիկ» - «Ալաշկերտ» պատասխան հանդիպումը։ Հայաստանի չեմպիոնն այսօր մեկնել է մրցավայր, որտեղ ջերմ ընդունելության է արժանացել։
Ալեքսիս Սանչեսը չի ստացել ԱՄՆ-ի մուտքի արտոնագիր
16 Հուլիսի 2018 - 23:15
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը թիմի հետ չի մեկնել ԱՄՆ, քանի որ չի ստացել մուտքի արտոնագիր, հաղորդում է BBC-ն։
«Յուվենտուսի» երկրպագուները 55 միլիոն եվրո են ծախսել Ռոնալդուի մարզաշապիկների վաճառքի հենց առաջին օրը
16 Հուլիսի 2018 - 22:48
Թուրինում մեկնարկել է «Յուվենտուսի»՝ մեջքին Ռոնալդուի ազգանունով մարզաշապիկների պաշտոնական վաճառքը։ Ըստ Yahoo Sports Italia–ի տվյալների՝ հենց առաջին օրը ակումբը 520 հազար հավաքածու է վաճառել, որից գոյացած հասույթը 55 միլիոն եվրո է կազմել։
Կրիշտիանու Ռոնալդու․ Հասկանում եմ, որ բարդ առաջնություն եմ տեղափոխվել
16 Հուլիսի 2018 - 21:57
Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է «Յուվենտուս» տեղափոխվելու մասին։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1965
 
Լրահոս`
Քարաշեն տուն՝ երեսնամյա սպասումից հետո
Հասարակություն, Համայնքներ