Facebook   Twitter
 
Ռուսաստանը չի խանգարի Ադրբեջանին Հայաստանում և ԼՂՀ-ում անել այն, ինչը Թուրքիան իրականացնում է Սիրիայում. Իգիթյան

Ռուսաստանը չի խանգարի Ադրբեջանին Հայաստանում և ԼՂՀ-ում անել այն, ինչը Թուրքիան իրականացնում է Սիրիայում. Իգիթյան

16 Ապրիլի 2018 - 15:04
«ՀՀ կողմից առաջ քաշված անվտանգության մոդելը չի գործում, սակայն այսօր կարծես դա չի հուզում մեր իշխանավորներին, այլ նստած Ծաղկաձորում իշխանական աթռների վերաբաշխելով են զբաղված»,- այսօր լրագրողների հետ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը՝ մեկնաբանելով Բաղանիս գյուղում կրակոցների վերաբերյալ լուրերը:
Ըստ բանախոսի՝ աշխարհում մի տենդենց է ստեղծվել, լռել մարդկանց, ժողովուրդների դեմ հանցագործությունների, ցեղասպանությունների առթիվ, օրինակ, Թուրքիան ներխուժել է Սիրիա, արդյունքում տեղահանում է տեղի բնակչությանը, բայց ոչ միայն աշխարհն է լռում, այլև Ռուսաստանը, կարելի է ասել, աջակցում է, հովանավորում է այդ ամենը:

HayNews.am-ի եթե Ադրբեջանը նույնը փորձի Հայաստանի հանդեպ, Ռուսաստանը կրկին աջակցողի կարգավիճակում կլինի Ադրբեջանի՞ն հարցին, բանախոսն ասաց, որ ինքը չի տեսնում սցենարի ոչ մի այլ զարգացում այն առումով, որ Ռուսաստանը կարող է խոչընդոտել, խանգարել Ադրբեջանի իր ախորժակի մեծացման, կամ էսկալացիոն իրավիճակի ստեղծման հարցերում:

Իգիթյանի պնդմամբ՝ դա ապացուցվեց և ապրիլյան դեպքերից հետո, երբ Ռուսաստանը 5 օր ուշացումով նոր շարժվեց տեղից: Դա՞ ինչ էր, եթե ոչ փորձ խուսափել իր պարտականություններից, որոնք ժամանակին խոստացել էր ստանձնել ՀՀ հանդեպ՝ որպես ռազմական դաշնակցի՝ ի շահ Ադրբեջանին:

Անուշ Կրկյաշարյան
 
Նմանատիպ նորություններ
Հանրապետության հրապարակում տոնածառի լույսերը վառելու արարողությամբ պայմանավորված փողոցներ են փակ լինելու
18 Դեկտեմբերի 2018 - 18:06
Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու հանդիսավոր արարողության նախապատրաստական աշխատանքների հետ կապված` դեկտեմբերի 18-ից մինչև դեկտեմբերի 21-ը՝ միջոցառման ավարտը, կարգելվի երթևեկությունը Նալբանդյան փողոցում՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, և Հանրապետության հրապարակի շատրվանների ու քարե գորգի միջև ընկած հատվածում:
Հայկական խաչքար է տեղադրվել Սիդնեյում Սուրբ Մարիամ Աստվածածնի տաճար մոտ
18 Դեկտեմբերի 2018 - 17:52
Հայկական խաչքար է տեղադրվել Սիդնեյում Սուրբ Մարիամ Աստվածածնի տաճար մոտ։
Երեւանն ու Մոսկվան ինտենսիվ երկխոսություն են վարում ռուսական վարկի իրականացման հարցով. ՌԴ դեսպան
18 Դեկտեմբերի 2018 - 17:43
Երեւանն ու Մոսկվան ինտենսիվ երկխոսություն են վարում ռուսական ռազմական վարկի իրականացման հարցով։
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 48 դեպք
18 Դեկտեմբերի 2018 - 17:33
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 17-ից 18-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 48 դեպք։
Խոշոր հափշտակություն Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում. մեղադրանք է առաջադրվել 4 անձի
18 Դեկտեմբերի 2018 - 17:30
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել չորս անձի:
Գազի արտահոսքից քաղաքացիներ են թունավորվել
18 Դեկտեմբերի 2018 - 17:17
Դեկտեմբերի 17-ին, ժամը 09.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ «անհայտ էթոլոգիա թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1958 թ. ծնված Գենյա Ա.-ն, 1989 թ. ծնված Անուշ Օ.-ն, 2012 թ. ծնված Արտակ Մ.-ն և 2009 թ. ծնված Անի Մ.-ն:
«Փաստաթղթերի կեղծում». 39-ամյա տղամարդը ՌԴ-ից վերադարձավ ու ներկայացավ ոստիկաններին
18 Դեկտեմբերի 2018 - 17:09
«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ դեկտեմբերի 17-ին, ժամը 12.10-ին, ՌԴ-ից Բագրատաշեն սահմանային անցակետով կամավոր ՀՀ է վերադարձել 39-ամյա Ռոման Գ.-ն:
Ավարտվեց Վեոլիա Ջուր ՓԲԸ կառավարման կենտրոնի ձեւավորումը
18 Դեկտեմբերի 2018 - 17:04
Շատ հետաքրքիր՝ աշխատանքային քննարկումների մթնոլորտում անցավ հրավիրյալների ծանոթությունը Վեոլիա Ջուր ՓԲԸ Կենտրոնական կարգավարական ծառայության աշխատանքին:
ՊԵԿ-ը բացահայտել է հարկերից խուսափելու հերթական խոշոր դեպքը. Պետությանը պատճառված ավելի քան 425 միլիոն դրամի վնասից պետական բյուջե է վերականգնվել 335 միլիոն դրամ
18 Դեկտեմբերի 2018 - 16:50
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հսկողական աշխատանքների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հերթական դեպքը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16026
 
Լրահոս`