Facebook   Twitter
 
Նիկոլ Փաշինյանը հոսպիտալացվել է

Նիկոլ Փաշինյանը հոսպիտալացվել է

16 Ապրիլի 2018 - 15:51
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին քիչ առաջ ոստիկանական մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:
Ն. Փաշինյանը վնասվածքներ է ստացել ձեռքերի և դեմքի շրջանում: Մինչ հիվանդանոց տեղափոխվելը Փաշինյանը հայտարարել է, որ այսօր երեկոյան պետք է հանդիպի ժողովրդին:

Կան վնասվածք ստացած քաղաքացիներ, և չկա ոչ մի շտապօգնության մեքենա. քաղաքացիները միմյանց բժշկական օգնություն են ցուցաբերում: Նրանցից մեկը ուշագնաց է եղել: Այս պահին բախումները դադարել են:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ցուցարարները երկկողմանի փակեցին Իսակովի պողոտան
19 Ապրիլի 2018 - 13:15
Ցույցի մասնակիցները Ծերեթելի փողոցից քայլում են դեպի Իսակովի պողոտա:
Էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյանն ու Գևորգ Գորգիսյանը ոստիկանական բաժանմունքներում են
19 Ապրիլի 2018 - 13:10
«Ելք» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Գևորգ Գորգիսյանն ու Մանե Թանդիլյանն այս պահին գտնվում են ոստիկանության տարբեր բաժանմունքներում՝ առավոտյան բերված ենթարկվածների ահազանգով:
5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում
19 Ապրիլի 2018 - 12:55
5,9 մագնիտուդով երկրաշարժ է ապրիլի 19-ին տեղի ունեցել Իրանի հարավի Բուշիրի նահանգում: Այդ մասին հայտնել է Թեհրանի համալսարանի գեոֆիզիկայի ինստիտուտի իրանական սեյսմոլոգիական կենտրոնը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Հայազգի սուսերամարտիկ. Իմ պապական հայրենիքում հաղթելը երազանք էր
19 Ապրիլի 2018 - 12:51
Թեև Երևանում ընթացող սուսերամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող մարզիկներին դեռևս չի հաջողվել մեդալ նվաճել, բայց հայկական արմատներ ունեցող մեկ մարզիկ արդեն իսկ բարձրացել է պատվո հարթակ:
Կենտրոնի բաժանմունքում բերման ենթարկված 8 քաղաքացիներից մեկն անչափահաս է, մեկի վրա բռնության հետքեր կան. Մարուքյան
19 Ապրիլի 2018 - 12:49
Ոստիկանության կենտրոնի բաժին բերման ենթարկված 8 անձանցից մեկն անչափահաս է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է «Ելք» դաշինքի պատգամավոր էդմոն Մարուքյանը, ով այցելել է ոստիկանության Կենտրոնի բաժին:

«Այստեղ է նաեւ ուսանող Դավիթ Պետրոսյանը, նրա վրա բռնության հետքեր կան, սպասում ենք, որ Շտապօգնության բժիշկներ գան, արձանագրեն, մնացածների նկատմամբ վարչական պատասխանատվության ենթարկելու արձանագրություն է կազմվում: 3 ժամը լրանալուն պես նրանց ազատ են արձակելու, արդեն 1.5 ժամը անցել է»,-ասաց Էդմոն Մարուքյանը:

Նա նշեց, որ «Ելք» դաշինքի պատգամավորներ Մանե Թանդիլյանն ու Գեւորգ Գորգիսյանն էլ այցելել են ոստիկանության Նոր Նորքի բաժանմունք:

Նշենք, որ ոստիկանության տարբեր բաժանմունքներ բերման ենթարկվածների թիվն այս պահին 30-ն է:

HayNews.am
Ոստիկանության բերման ենթարկվածների թիվը 30 է. Ոստիկանություն
19 Ապրիլի 2018 - 12:48
Ոստիկանության տարբեր բաժանմունքներ բերման ենթարկվածների թիվն այս պահին 30-ն է: Այս մասին հայտնեցին ոստիկանությունից:
Նիկոլ Փաշինյանը և ցուցարարները Գարեգին Նժդեհի հրապարակում են (Լուսանկարներ թարմացվում է)
19 Ապրիլի 2018 - 12:37
Նիկոլ Փաշինյանը և նրան ուղեկցող ցուցարարները մուտք գործեցին Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12364
 
Լրահոս`