![]() Բոլոր զգուշացումներն այլևս անարդյունավետ են, մեր պահանջը չկատարելու դեպքում հավաքը կցրվի՝ կիրառելով ուժ և հատուկ միջոցներ. Ոստիկանությունը՝ Նիկոլ Փաշինյանին16 Ապրիլի 2018 - 16:10
Բաղրամյան պողոտայում Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից ղեկավարվող հավաքի մասնակիցների բռնի գործողությունների արդյունքում կոպտորեն խախտված է հասարակական կարգը:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
«Ոստիկանության բոլոր նախազգուշացումները, պահանջները և սահմանափակիչ այլ գործողությունները այլևս անարդյունավետ են, ուստի ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով՝ ոստիկանությունը Ձեզանից պահանջում է դադարեցնել հավաքը: Հավաքի վայրում Ձեր բացակայության կամ Ձեր կողմից ոստիկանության պահանջը չկատարելու դեպքում սահմանված ողջամիտ ժամկետի ավարտից հետո Ոստիկանությունը կցրի հավաքը՝ կիրառելով ուժ և հատուկ միջոցներ»,–ասվում է ՀՀ ոստիկանության հայտարարությունում: HayNews.am ![]() 19 Ապրիլի 2018 - 13:32
Ապրիլի 19-ին Արտաշատ քաղաքում բնակարանային կողոպուտ է տեղի ունեցել: Այս մասին հայտնեցին ոստիկանությունից:
![]() 19 Ապրիլի 2018 - 13:24
«Քաղաքացիական պայմանագրի» անդամ, Նոր կյանքի գյուղապետ Գարիկ Սարգսյանը, ում գլխավորությամբ այսօր առավոտյան փակվել էր Հյուսիս-Հարավ ավտոճանապարհը, քիչ առաջ բերման է ենթարկվել Ոստիկանության Վեդիի բաժին:
![]() 19 Ապրիլի 2018 - 13:20
Արցախի նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 19-ին ամենամյա հաղորդմամբ հանդես է եկել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստում, որտեղ ներկայացրել է 2017 թվականի գործունեության արդյունքները եւ 2018 թվականի ծրագրերը:
![]() 19 Ապրիլի 2018 - 13:15
Ցույցի մասնակիցները Ծերեթելի փողոցից քայլում են դեպի Իսակովի պողոտա:
![]() 19 Ապրիլի 2018 - 13:10
«Ելք» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Գևորգ Գորգիսյանն ու Մանե Թանդիլյանն այս պահին գտնվում են ոստիկանության տարբեր բաժանմունքներում՝ առավոտյան բերված ենթարկվածների ահազանգով:
![]() 19 Ապրիլի 2018 - 12:55
5,9 մագնիտուդով երկրաշարժ է ապրիլի 19-ին տեղի ունեցել Իրանի հարավի Բուշիրի նահանգում: Այդ մասին հայտնել է Թեհրանի համալսարանի գեոֆիզիկայի ինստիտուտի իրանական սեյսմոլոգիական կենտրոնը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
![]() 19 Ապրիլի 2018 - 12:51
Թեև Երևանում ընթացող սուսերամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող մարզիկներին դեռևս չի հաջողվել մեդալ նվաճել, բայց հայկական արմատներ ունեցող մեկ մարզիկ արդեն իսկ բարձրացել է պատվո հարթակ:
![]() 19 Ապրիլի 2018 - 12:49
Ոստիկանության կենտրոնի բաժին բերման ենթարկված 8 անձանցից մեկն անչափահաս է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է «Ելք» դաշինքի պատգամավոր էդմոն Մարուքյանը, ով այցելել է ոստիկանության Կենտրոնի բաժին:
«Այստեղ է նաեւ ուսանող Դավիթ Պետրոսյանը, նրա վրա բռնության հետքեր կան, սպասում ենք, որ Շտապօգնության բժիշկներ գան, արձանագրեն, մնացածների նկատմամբ վարչական պատասխանատվության ենթարկելու արձանագրություն է կազմվում: 3 ժամը լրանալուն պես նրանց ազատ են արձակելու, արդեն 1.5 ժամը անցել է»,-ասաց Էդմոն Մարուքյանը: Նա նշեց, որ «Ելք» դաշինքի պատգամավորներ Մանե Թանդիլյանն ու Գեւորգ Գորգիսյանն էլ այցելել են ոստիկանության Նոր Նորքի բաժանմունք: Նշենք, որ ոստիկանության տարբեր բաժանմունքներ բերման ենթարկվածների թիվն այս պահին 30-ն է: HayNews.am |
Լրահոս`
![]()
Ցուցարարները երկկողմանի փակեցին Իսակովի պողոտան
Հասարակություն ![]()
Քիմ Քարդաշյանն առանց կրծկալի լուսանկար է հրապարակել
Հասարակություն ![]()
5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում
Միջազգային, Հասարակություն ![]()
Հայազգի սուսերամարտիկ. Իմ պապական հայրենիքում հաղթելը երազանք էր
Սպորտ, Հասարակություն ![]()
Ոստիկանության բերման ենթարկվածների թիվը 30 է. Ոստիկանություն
Հասարակություն ![]()
ԱԻՆ-ը շարունակում է հակահրդեհային վարժանքները մայրաքաղաքում
Հասարակություն ![]()
ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Բեռնար Ֆասյեն մահացել է
Հասարակություն |