Facebook   Twitter
 
Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքն այսուհետ հասանելի է նաև ֆրանսերենով

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքն այսուհետ հասանելի է նաև ֆրանսերենով

16 Ապրիլի 2018 - 16:24
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով ընթանում են Էրեբունի-Երևանի 2750-ամյակին նվիրված այգու վերանորոգման, ինչպես նաև Մաշտոցի պողոտայի թունելային մուտքի վերանորոգման ու հեղեղատար համակարգի կապիտալ նորոգման աշխատանքները։
Հանձնարարվել է շարունակել հսկողությունը ընթացիկ աշխատանքների որակի և ժամկետների պահպանման նկատմամբ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետը զեկուցել է, որ ի կատարումն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքն այսուհետ հասանելի է նաև ֆրանսերենով:

Խորհրդակցության ժամանակ աշխատակազմի հանրակրթության վարչության պետն էլ զեկուցել է, որ նախորդ շաբաթ մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում և մանկապարտեզներում ուսումնասիրվել են հակահրդեհային համակարգերն ու միջոցներ են ձեռնարկվել տեղ գտած թերությունները վերացնելու ուղղությամբ: Հանձնարարվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Երևան քաղաքի ծառայության, պետական հակահրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության հետ համատեղ շարունակել ուսումնասիրություններն ու խստացված հսկողությունը դպրոցների և մանկապարտեզների հակահրդեհային նորմերի ու տեխնիկական անվտանգության պահանջների պահպանման նկատմամբ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Բարեգործական դիվանագիտական Ամանորյա տոնավաճառ Օդեսայում
18 Դեկտեմբերի 2018 - 16:21
Դեկտեմբերի 16-ին Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մասնակցեց Օդեսայում արդեն ավանդույթ դարձած «Բարեգործական դիվանագիտական Ամանորյա տոնավաճառ»-ին:
Ազգային ժողովը վերջնականապես ձևավորված կլինի դեկտեմբերի 21-ին, երբ պատգամավորները պաշտոնապես կգրանցվեն
18 Դեկտեմբերի 2018 - 16:06
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 21-ին հրավիրվելիք հերթական նիստում գրանցելու է Ազգային ժողովի պատգամավորներին, որի արդյունքներով կկազմվի համապատասխան արձանագրություն։
Արգենտինայի դեսպանությունը կենտրոն է բացում Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում
18 Դեկտեմբերի 2018 - 15:53
Դեկտեմբերի 18-ին Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցավ Արգենտինական կենտրոնի բացումը, որը Հայաստանում Արգենտինայի դեսպանատան և Բրյուսովի համալսարանի երկարատև համագործակցության արդյունքներից մեկն է:
Դեսպան Տիգրան Մկրտչյանի և Լիտվայի էկոնոմիկայի նախարարի հանդիպումը
18 Դեկտեմբերի 2018 - 15:48
Դեկտեմբերի 17-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Լիտվայի էկոնոմիկայի նախարար Վիրգինյուս Սինկյավիչիուսի (Virginijus Sinkevičius) հետ։ Հանդիպմանը ներկա էր Բալթյան երկրներում «Բիզնես Արմենիա» հիմնադրամի ներկայացուցիչ Ռենա Սարիբեկյանը:
Վալերի Օսիպյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նախարարի հետ (Տեսանյութ)
18 Դեկտեմբերի 2018 - 15:43
Դեկտեմբերի 17-ից 19-ը պաշտոնական այցով Վրաստանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորած պատվիրակությունը:
Հայտնի են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի ու քարտուղարի անունները
18 Դեկտեմբերի 2018 - 15:31
Լայն շրջանակների հետաքրքրության թիվ մեկ թեմաներից մեկն այն է, թե ովքեր են լինելու յոթերորդ գումարման Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարները, քարտուղարները։
Դեկտեմբերի 17-ից 18-ը բացահայտվել է հանցագործության 48 դեպք
18 Դեկտեմբերի 2018 - 14:58
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 17-ից 18-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 48 դեպք։
Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Հայր Էմիր Շեյխ Համադ Բին Խալիֆա Ալ Թանիին
18 Դեկտեմբերի 2018 - 14:52
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Պետության Հայր Էմիր Շեյխ Համադ Բին Խալիֆա Ալ Թանիին երկրի Ազգային տոնի առթիվ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16025
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
Ինչու Մոսկվան չի շնորհավորում Նիկոլ Փաշինյանին (Տեսանյութ)
Հասարակություն, Քաղաքական, Տեսանյութեր