Facebook   Twitter
 
Սերժ Սարգսյանը խոսել է ՌԴ հետ երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու կարևորության մասին

Սերժ Սարգսյանը խոսել է ՌԴ հետ երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու կարևորության մասին

16 Ապրիլի 2018 - 16:36
Հայաստանն առավելագույն ջանքեր է գործադրում՝ վերականգնելու երկաթուղային հաղորդակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ:
Այս մասին ռուսական «Известия» պարբերականի հետ զրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից վարչապետի պաշտոնում առաջադրված Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե երբ ու ինչ ժամկետներում հնարավոր կլինի լուծել այդ հարցը:

«Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերն է, մեր հիմնական շուկան: Ընդ որում, Ռուսաստանի հետ մեզ կապում է մեկ ու միակ ցամաքային ճանապարհը՝ Վերին Լարսով: Ցավոք, այդ ճանապարհի գործունեությունը կապված է կլիմայական պայմանների հետ: Երբեմն այդ զարկերակը եղանակային պայմանների հետևանքով արգելափակված է լինում»,- ասել է Սարգսյանը:

Նա ընդգծել է, որ թեպետ գոյություն ունեն նաև լաստանավային անցումներ, սակայն դրանք ավելի թանկ են ու քիչ արդյունավետ: «Մեզ համար շատ օգտակար կլիներ, եթե բացվեր երկաթուղային հաղորդակցությունը: Սակայն դա մեզանից կախված չէ: Այս հարցով մենք մշտապես շփման մեջ ենք ռուսական ու վրացական կողմերի հետ, տեղյակ ենք տարվող բանակցություններից: Տեսնենք, թե դրանք ինչով կավարտվեն: Համենայն դեպս, մենք առավելագույն ջանքեր ենք գործադրում»,- հայտնել է Սերժ Սարգսյանը:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ՝ Գրետա մայրիկի հոգեհանգստի արարողությանը (Տեսանյութ)
20 Մայիսի 2018 - 21:15
Այսօր ժամը 17-ից սկսվել է սպարապետ Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի հոգեհանգստի արարողությունը:
Արցախում զինծառայող է զոհվել
20 Մայիսի 2018 - 21:08
Մայիսի 20-ին` ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Համլետ Նորայրի Գրիգորյանը:
Հանդիպում-զրույց Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի հետ (Տեսանյութ)
20 Մայիսի 2018 - 21:05
Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի հետ LOFT-ում հանդիպում-զրույց է ընթանում։
20-ամյա աղջիկը հատել է Դավիթաշեն կամրջի վտանգավոր եզրագիծը եւ սպառնում է ցած նետվել. Ինքնասպանությունը կանխվել է
20 Մայիսի 2018 - 21:00
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 20-ին, ժամը 18:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Դավթաշենի կամրջի ստորին հատվածում նկատվում է քաղաքացի, ով ցանկանում է ինքնասպանության փորձ կատարել:
Գագիկ Ծառուկյանն ընդունել է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Կամո Ունանյանին
20 Մայիսի 2018 - 20:21
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մայիսի 19-ին ընդունել է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Կամո Ունանյանին, ով ապրիլի 20-22 -ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայացած կարատեի WSF վարկածով աշխարհի առաջնությանը հաղթանակ տարավ՝ վերջին 30 վայրկյանում տապալելով ադրբեջանցուն և անցնելով ½-րդ կիսաեզրափակիչ, իսկ արդեն եզրափակիչում Կամո Ունանյանը պայքար մղեց բուլղարացի Իվայլո Պետկովի դեմ և վստահ հաղթանակ տանելով, դարձավ WSF վարկածով կարատեի աշխարհի չեմպիոն:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12908
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ԱՄՆ-ում կատվառյուծը հոշոտել է հեծանվորդին
Միջազգային, Հասարակություն