Facebook   Twitter
 
Ջայլամի պես ապրելը տհասությունն է. «Իմ քայլը» նախաձեռնության մասնակիցները՝ անտարբեր քաղաքացիներին

Ջայլամի պես ապրելը տհասությունն է. «Իմ քայլը» նախաձեռնության մասնակիցները՝ անտարբեր քաղաքացիներին

16 Ապրիլի 2018 - 17:14
«Միայն թե արյուն չթափվի ու մարտի մեկ չլինի»,-HayNews.am-ի հարցախույցին անրդառնալով վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» նախաձեռնությանը, նշեցին անցորդները:
Նշենք, որ ապրիլի 13-ից Ազատության հրապարակում մեկնարկել է, «Իմ քայլը» նախաձեռնության՝ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ շարժումը: Հարցվածներից ոմանք նախորդ օրերին մասնակցել էին ակցիային, ոմանք երեկոյան պիտի մասնակցեին, մի մասն էլ բացառապս մասնակիցը լինելու ցանկություն չունի:

«Ժամանակի խնդիր ունեմ, այլապես սիրով նախաձեռնության կողքին կլինեի»,-նշեց հաշվապահ Հասմիկն ու մտահոգություն հայտնեց թե կատվածահար եղած երթևեկության պարագայում ինչպես է ժամանակին աշխատավայր հասնելու:

Փակ ճանապարհներով ու շիկացած կրքերով տիկին Թամարան ևս անհանգստացած է, սակայն անտարբեր քաղաքացիներին այդպես էլ չի կարողանում հասկանալ ու ադարացնել. «Բոլորն ուզում են լավ ապրել, երջանիկ լինել, բայց քչերն են պայքարում դրա համար: Պատերի տակ բողոքելով բան դուրս չի գա, համախմբվել ու ընդվզել է պետք»,-շարունակեց զրուցակից:

Նշվածի հետ համակարծիք լինելուն զուգահեռ Գրիգորը, ոչ ինքն է մասնակցում շարժմանը, ոչ էլ թողնում է ընտանիքի անդամները մասնակցեն. «Ոչ մի բան էլ չի փոխվելու, իրենք իրենց որոշել են, իրենք իրենց նշանակել, էլ թատրոն խաղալս որն է, փորձը ցույց է տալիս, որ բոլոր ընդվզողները հայտնվում են կամ հիվանդանոցում, կամ էլ ոստիկանությունում»:

Այո, ընդդիմադիրներն իշխանության աչքի փուշն են, բայց դե ջայլամի պես ապրելն են տհասությունն է, համոզված է ակցիայից մի քանի ժամով առանձնացած Դավիթն, ով ուրախությամբ մատնանշեց երիտասարդների մեծաթիվ լինելու հանգամանքը:

Իսկ ահա Լուսիկ տատը վստահ է. ««Մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը»: «Ով էլ գա թալանելու և հարստանալու է, հասարակ ժողովրդին դրանից ի՞նչ»,-ասաց նա:

Չնայած հարցազրուցի ընթացքում և լավատես ռոմատիկների ու հոռետես ռեալիստների հանդիպեցինք, սակայն մի բան պարզ է երկրում տիրող վիճակից շատերն են դժգոհում և կարևոր չէ՝ ցույցին ներկա են, թե ոչ:

Հարկ է նշել, որ անհնազադության ալիքը ոչ միայն մայրաքաղաքն է վարակել, այլ նաև հանրապետությանն շատ մարզեր ու երկրի սահմաններից դուրս մեր հայրենակիցներին:

Տաթև Առաքելյան
 
Նմանատիպ նորություններ
Արտաշատում թալանել են Մանկավարժական համալսարանի դասախոսի տունը
19 Ապրիլի 2018 - 13:32
Ապրիլի 19-ին Արտաշատ քաղաքում բնակարանային կողոպուտ է տեղի ունեցել: Այս մասին հայտնեցին ոստիկանությունից:
Նոր կյանքի գյուղապետը բերման է ենթարկվում Վեդիի ոստիկանություն
19 Ապրիլի 2018 - 13:24
«Քաղաքացիական պայմանագրի» անդամ, Նոր կյանքի գյուղապետ Գարիկ Սարգսյանը, ում գլխավորությամբ այսօր առավոտյան փակվել էր Հյուսիս-Հարավ ավտոճանապարհը, քիչ առաջ բերման է ենթարկվել Ոստիկանության Վեդիի բաժին:
Արցախի նախագահն ԱԺ նիստում ներկայացրել է 2018 թվականի ծրագրերը
19 Ապրիլի 2018 - 13:20
Արցախի նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 19-ին ամենամյա հաղորդմամբ հանդես է եկել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստում, որտեղ ներկայացրել է 2017 թվականի գործունեության արդյունքները եւ 2018 թվականի ծրագրերը:
Ցուցարարները երկկողմանի փակեցին Իսակովի պողոտան
19 Ապրիլի 2018 - 13:15
Ցույցի մասնակիցները Ծերեթելի փողոցից քայլում են դեպի Իսակովի պողոտա:
Էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյանն ու Գևորգ Գորգիսյանը ոստիկանական բաժանմունքներում են
19 Ապրիլի 2018 - 13:10
«Ելք» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Գևորգ Գորգիսյանն ու Մանե Թանդիլյանն այս պահին գտնվում են ոստիկանության տարբեր բաժանմունքներում՝ առավոտյան բերված ենթարկվածների ահազանգով:
5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում
19 Ապրիլի 2018 - 12:55
5,9 մագնիտուդով երկրաշարժ է ապրիլի 19-ին տեղի ունեցել Իրանի հարավի Բուշիրի նահանգում: Այդ մասին հայտնել է Թեհրանի համալսարանի գեոֆիզիկայի ինստիտուտի իրանական սեյսմոլոգիական կենտրոնը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Հայազգի սուսերամարտիկ. Իմ պապական հայրենիքում հաղթելը երազանք էր
19 Ապրիլի 2018 - 12:51
Թեև Երևանում ընթացող սուսերամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող մարզիկներին դեռևս չի հաջողվել մեդալ նվաճել, բայց հայկական արմատներ ունեցող մեկ մարզիկ արդեն իսկ բարձրացել է պատվո հարթակ:
Կենտրոնի բաժանմունքում բերման ենթարկված 8 քաղաքացիներից մեկն անչափահաս է, մեկի վրա բռնության հետքեր կան. Մարուքյան
19 Ապրիլի 2018 - 12:49
Ոստիկանության կենտրոնի բաժին բերման ենթարկված 8 անձանցից մեկն անչափահաս է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է «Ելք» դաշինքի պատգամավոր էդմոն Մարուքյանը, ով այցելել է ոստիկանության Կենտրոնի բաժին:

«Այստեղ է նաեւ ուսանող Դավիթ Պետրոսյանը, նրա վրա բռնության հետքեր կան, սպասում ենք, որ Շտապօգնության բժիշկներ գան, արձանագրեն, մնացածների նկատմամբ վարչական պատասխանատվության ենթարկելու արձանագրություն է կազմվում: 3 ժամը լրանալուն պես նրանց ազատ են արձակելու, արդեն 1.5 ժամը անցել է»,-ասաց Էդմոն Մարուքյանը:

Նա նշեց, որ «Ելք» դաշինքի պատգամավորներ Մանե Թանդիլյանն ու Գեւորգ Գորգիսյանն էլ այցելել են ոստիկանության Նոր Նորքի բաժանմունք:

Նշենք, որ ոստիկանության տարբեր բաժանմունքներ բերման ենթարկվածների թիվն այս պահին 30-ն է:

HayNews.am
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12364
 
Լրահոս`