Facebook   Twitter
 
Գյումրիում տնային պայմաններում պահվող արջի քոթոթը փրկվեց

Գյումրիում տնային պայմաններում պահվող արջի քոթոթը փրկվեց

16 Ապրիլի 2018 - 17:31
Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինն այսօր Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին ի պահ է հանձնել աղմկահարույց պատմության հերոսին՝ Գյումրիում տնային պայմաններում պահվող արջի քոթոթին։
Հանրային կապերի պատասխանատու Վահագն Թեւոսյանի փոխանցմամբ, ապրիլի սկզբին համացանցում տարածվեցին լուսանկարներ, որտեղ Գյումրիի փողոցներում վզնոցով արջի քոթոթ էր շրջում:

Հետագայում պարզվել էր, որ քոթոթը վերցվել է վայրի բնությունից, դեպքի առիթով պատկան մարմինները համապատասխան վարույթ էին սկսել, ինչից հետո քոթոթի փաստացի տնօրինողը նրան ստիպված էր եղել հանձնել տեսչական մարմնին։ Գործն իրավապահների ուսումնասիրման տիրույթում է։

Արջի քոթոթը տեղափոխվել է Երեւանի Կենդանաբանական այգի, որտեղ կենդանաբույժների մշտական վերահսկողության ներքո կանցնի վերականգնողական բոլոր փուլերը։ Քոթոթը երեք ամսական էգ առանձնյակ է։ Քննարկվում է նրան վայրի բնություն վերադարձնելու հնարավորությունը։

Գործողություններն իրականացվում էն FPWC կողմից արջերի փրկության լայնածավալ ծրագրի շրջանակում։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Միշել Օբաման հարսանիքի թամադա է եղել
25 Սեպտեմբերի 2018 - 00:01
ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման Չիկագոյում երիտասարդ մի զույգի համար դարձել է հարսանիքի կազմակերպիչ եւ թամադա։
Նույն ժամին քնելը մեծահասակներին օգնում է խուսափել սիրտ-անոթային հիվանդություններից
24 Սեպտեմբերի 2018 - 23:51
Ամերիկացի գիտնականներն առաջարկել են քնի որակի նոր չափում՝ «քնի կանոնավորության ինդեքս», որը հաշվի է առնում քնել պատրաստվելու ժամը, ցերեկային քնի եւ քնկոտության հաճախականությունը, ինչպես նաեւ ցերեկային լուսավորության ազդեցությունը:
Բացահայտվել է ծույլ մարդկանց հետաքրքիր առանձնահատկությունը
24 Սեպտեմբերի 2018 - 23:35
Կանադացի գիտնականները հայտնաբերել են, որ ծուլությունը ուղեղի աշխատանքի առանձնահատկության արդյունք է՝ գրում է EurekAlert-ը։
Միլանի նորաձեւության շաբաթ. Երեք կուրծք ունեցող մոդելները ցնցել են բոլորին (Լուսանկարներ)
24 Սեպտեմբերի 2018 - 23:17
Միլանի նորաձեւության շաբաթն ավարտված է, իսկ նորաձեւությամբ տարված խավի հայացքն ուղղված է դեպի Փարիզ, սակայն անդրադառնանք Միլանի նորաձեւության շաբաթի ամփոփիչ՝ GCDS բրենդի ցուցադրությանը:
Ոստիկանությունը հաստատել է Վահան Բաբայանի հայտարարությունը. Ցուցակում մահացած մարդու անուն են հայտնաբերել
24 Սեպտեմբերի 2018 - 22:53
Ոստիկանությունը հաստատել է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի հայտարարությունը՝ ցուցակներում մահացած մարդու անուն հայտնաբերելու մասին։
Արցախը կարևորում է տնտեսության բոլոր ճյուղերի փոխկապակցված և կայուն զարգացումը. ԱՀ պետնախարարը՝ հայաստանցի գործարարներին
24 Սեպտեմբերի 2018 - 22:52
Արցախի կառավարության նպատակն է տեսնել տնտեսական աճի արտացոլումը նաև բնակչության լայն զանգվածների բարեկեցության մեջ: Այս մասին հայաստանցի գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին
24 Սեպտեմբերի 2018 - 22:48
Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին:
Տարօրինակ է բիզնեսի ներկայացուցիչների ներգրավումը նախարարության խորհրդատուների աշխատանքում
24 Սեպտեմբերի 2018 - 22:32
ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետների ինստիտուտն արմատապես փոխվեց, ինչի մասին նախորդիվ պարբերաբար հայտարարում էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13437
 
Լրահոս`
Միշել Օբաման հարսանիքի թամադա է եղել
Միջազգային, Հասարակություն