Facebook   Twitter
 
Ռուսաստանը զրահատեխնիկայով բեռնավորված նավ է ուղարկել Սիրիա

Ռուսաստանը զրահատեխնիկայով բեռնավորված նավ է ուղարկել Սիրիա

16 Ապրիլի 2018 - 19:12
Ռուսաստանի ռազմածովային ուժերի «Օրսկ» դեսանտային մեծ ռազմանավը անցել է սևծովյան նեղուցները և գտնվում է Միջերկրական ծովում՝ տեղեկացնում է korrespondent.net-ը:
Ռազմանավը ուղղություն է վերցրել սիրիական Տարտուս նավահանգիստը, որտեղ տեղակայված է Միջերկրածովյան ռուսական նավատորմի նյութատեխնիկական բազան: Նշվում է, որ նավը չափազանց ծանրաբեռնված է. վերին տախտակամածին երևում են մի քանի զրահամեքենաներ, «Կամազ» մակնիշի բեռնատար, «Ուրալ» վառելիքատար: Սա արդեն «Օրսկ»-ի չորրորդ ուղևորությունն է Սիրիա:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Լուկաշենկոն պատմել է, թե ինչպես է պետք խմել
21 Ապրիլի 2018 - 18:45
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է այն մասին, թե որքան գինի է պետք խմել օրական։
Չինաստանում կենդանաբանական այգու այցելուների հարվածների պատճառով կենգուրուն սատկել է
21 Ապրիլի 2018 - 18:31
Չինաստանի հարավ-արեւելքում Ֆուչժոուի կենդանաբանական այգու այցելուները գլաքարեր են նետել կենգուրուների վրա, ինչի հետեւանքով նրանցից մեկը սատկել է, մյուսը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է The Straits Times-ը:
Խակասիայում ինքնաթիռի կոշտ վայրէջքի հետեւանքով երկու մարդ է զոհվել
21 Ապրիլի 2018 - 16:31
Խակասիայում երկու մարդ է զոհվել թեթեւաշարժ ինքնաթիռի կոշտ վայրէջքի հետեւանքով։ Այս մասին հաղորդել են Ալթայի շրջանի Խակասիի միասնական կարգավարական ծառայությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ադրբեջանը նոր վարչապետ ունի
21 Ապրիլի 2018 - 15:03
Ադրբեջանի խորհրդարանը հաստատել է երկրի նախագահի՝ արտաքին քաղաքականության հարցերով օգնական Նովրուզ Մամեդովի թեկնածությունը վարչապետ դառնալու հարցում: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:
Մեքսիկայում գողացել են և անմիջապես գտել ՈՒԵՖԱ-ի գավաթը
21 Ապրիլի 2018 - 13:21
Մեքսիկայում ցուցադրելու համար այնտեղ տարված ՈՒԵՖԱ-ի գավաթը գողացել են անհայտ անձինք։ Այն գտել են Գուանախուատո քաղաքում, հաղորդում է The Guardian-ը։
Իրանում հայտնել են, թե ինչպիսին կլինի արձագանքը, եթե ԱՄՆ-ն դուրս գա միջուկային գործարքից
21 Ապրիլի 2018 - 13:13
Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ ատոմային էներգիայի ազգային գործակալությունը «սպասելի և անսպասելի» արձագանքի տարբերակներ ունի, եթե ԱՄՆ-ն որոշի դուրս գալ միջուկային գործարքից։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Հնդկաստանում ընտանիքը Youtube-ի վիրուսային հոլովակի շնորհիվ գտել է անհետ կորած ազգականին
21 Ապրիլի 2018 - 10:44
Հնդկաստանում ընտանիքը Youtube- ի վիրուսային հոլովակի շնորհիվ գտել է անհետ կորած ազգականին: Ընտանիքի վերամիավորումը տեղի է ունեցել 40 տարի անց, հաղորդում է DW-ն:
Սաակաշվիլին ՀՀ իշխանություններին կոչ է արել երկխոսություն սկսել ցուցարարների հետ
21 Ապրիլի 2018 - 10:03
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ՀՀ իշխանություններին կոչ անելով անհապաղ երկխոսություն սկսել ցուցարարների հետ:
Կիմ Չեն Ընը դադարեցնում է միջուկային ու հրթիռային փորձարկումները
21 Ապրիլի 2018 - 09:52
ԿԺԴՀ-ն միանում է միջազգային ջանքերին, որոնք ուղղված են միջուկային փորձարկումների ամբողջական դադարեցմանը։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը՝ Կորեայի Աշխատանքային կուսակցության ԿԿ լիագումար նիստի արդյունքներով։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3499
 
Լրահոս`
 
Կա՛ երրորդ ուղի․ Էդմոն Մարուքյան
Հասարակություն, Քաղաքական